Թաեքվոնդոիստ Սերգեյ Վարդազարյանն աշխատում է, որ կարողանա սիրած մարզաձեւով զբաղվել

Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի առաջատար Սերգեյ Վարդազարյանն աշխատում է որպես մարզիչ: Թաեքվոնդոն թանկ մարզաձեւ է եւ լրացուցիչ ծախսեր է պահանջում: Դրանք հոգալու համար պետք է աշխատի: «Հայկական ժամանակի» հետ զրույցում մարզիկը խոսեց մարզաձեւի դժվարությունների ու 2017 թ. մրցաշրջանի իր հաջողությունների մասին:

«Այսօրվա թաեքվոնդոն պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ, որոնք պետք են միջազգային վարկանիշային մրցաշարերին մասնակցելու համար: Այդ մրցումները կարեւոր են մարզիկի վարկանիշի ու փորձի համար: Ֆեդերացիան, իհարկե, իր ուժերի սահմաններում անում է, ինչ կարողանում է, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր ֆեդերացիան մյուսների չափ չի ֆինանսավորվում պետության կողմից: Եվ այդ պատճառով՝ կանգնում եմ խնդիրների առջեւ: Հիմա մարզվում եմ Ռուսաստանում՝ Մոսկվայում: Բացի դրանից՝ ազատ ժամերին աշխատում եմ որպես մարզիչ եւ ձեռք բերածս գումարը ներ եմ դնում այդ բացերը լրացնելու համար»,- ասում է նա՝ ավելացնելով, որ իր գլխավոր նպատակը 2020 թ. օլիմպիական խաղերին մասնակցելն է, որից հետո կերեւա՝ որքան կկարողանա մնալ սպորտում:

Անխախ դժվարություններից՝ Վարդազարյանը պարբերաբար մեդալներով է վերադառնում միջազգային մրցաշարերից: Այս տարի հաջող մրցաշրջան է ունեցել: Ռուսաստանում կայացած Nika Cup մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Իրանում կայացած Fajr Cup-ում էլ բրոնզե մեդալակիր է դարձել: 2017 թ. կարեւորագույն նվաճումը համարում է Թայփեյի համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալը:

«Տարվա ամենաստացված արդյունքն ուսանողական խաղերի բրոնզե մեդալն էր: Այնտեղ մասնակցեցին բավականին ուժեղ մարզիկներ՝ աշխարհի, Եվրոպայի գործող չեմպիոններ ու ֆինալիստներ, ինչպես նաեւ օլիմպիական գործող չեմպիոնը: Աշխատել եմ ամեն մրցմանը լավագույնս հանդես գալ, բայց ամեն անգամ չէ, որ ստացվել է: Չգիտեմ՝ ինչպես դա անվանել՝ բացթողում, թե՝ սպորտային բախտ, բայց ամեն դեպքում եղել են նաեւ անհաջող օրեր»,- ասում է նա:

Սերգեյ Վարդազարյանն ընդգրկվել է ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկների տասնյակի 25 թեկնածուների թվում: Կարծում է, որ, հաշվի առնելով այս տարվա իր նվաճումները, բավարար շանսեր ունի տասնյակում լինելու համար: Նշում է, որ տասնյակում ընդգրկվելու դեպքում իրեն գնահատված կզգա:

«Կարծում եմ՝ եթե լինեմ տասնյակում, հայկական թաեքվոնդոյի համար ձեռքբերում կլինի, քանի որ այդպես շատերը կիմանան այս օլիմպիական մարզաձեւի մասին: Բացի այդ՝ անկախ ամեն ինչից՝ պրոֆեսիոնալ սպորտը  տանջալից աշխատանք է, եւ տասնյակում հայտնվելը կնշանակի, որ քո աշխատանքը գնահատվում է»,- ասում է նա:

Տասնյակը կազմվելու է հանրության SMS քվեարկության ու հավատարմագրված մարզական լրագրողների ընտրության հանրագումարով: SMS քվեարկությունն սկսվել է դեկտեմբերի 11-ին, կավարտվի 25-ին, եւ հենց այդ օրը կամփոփվեն արդյունքները:

Տպել
4005 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են