«Տարոն Ավիա»-ն հեռանում է Գյումրիի Շիրակ օդանավակայանից

22/12/2017 schedule22:25

«Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլեւս Գյումրիից օդ չեն բարձրանա: 2017-ի ապրիլի 25-ին  մեծ շուքով  օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղեւորվել էր Կրասնոդար: Այդ օրվանից մինչ հիմա  ավիաընկերությունը գնային տարբեր քաղաքականություն էր իրականացնում: Անգամ  10.000 դրամանոց տոմսեր էր հնարավոր գնել Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով եւ Գյումրի-Սամարա ուղղություններով:   

«Տարոն Ավիա»-ն ինքնաթիռներում շատ կարեւոր եւ հետաքրքիր նորամուծություն ուներ: Ովքեր թռչում էին Մհեր Մկրտչյանի անունը կրող ինքնաթիռով, իրենց սեղանիկներին գտնում էին դերասանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, իսկ ճանապարհին Ֆրունզի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ դիտելու հնարավորություն ունեին:  Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի հասած ավիաընկերության սեփականատերն այդ ժամանակաշրջանում իր որոշումը ճիշտ էր համարում եւ վստահ էր, որ բիզնեսը ծաղկելու է, ինքն էլ Գյումրիում երկար էր մնալու:

Արդեն օգոստոսին առաջին Բոինգին միացավ երկրորդը: Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող ինքնաթիռով Գյումրիից իրականացվեց նոր չվերթ   Գյումրի Դոնի-Ռոստով եւ  հետադարձ ուղղությամբ: Այս անգամ եւս տոմսի ցածր գինը պահպանեց ավիաընկերությունը: Օգոստոսին Արմենիա միջազգային օդանավակայաններ  ընկերության գնահատականը դրական էր: Ավիաընկերությունն, ըստ նրանց, անցնող բոլոր ամիսներին իր ստանձնած պարտավորությունները նորմալ էր կատարել:  

Այսօր, սակայն, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ամենայն հավանականությամբ  «Տարոն Ավիա»-ն գալիք հունվարից չի շարունակի իր աշխատանքը Գյումրիում:

Այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե ամեն ինչ դեռ հստակ չէ եւ հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել:  Գառնիկ Պապիկյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել եւ խոսել իրենց հետագա աշխատանքի եւ առկա խնդիրների մասին:

Տպել
4806 դիտում

Կառավարությունը մերժեց Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը

Մխիթարյանի մասով «Արսենալի» երկրպագուների համբերության բաժակը լցվել է

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մեկնել են ՌԴ, կլինեն Ռյազանի օդադեսանտային բարձրագույն ուսումնարանում

Խոշոր սեփականատեր ունենալը հատուկ է միայն մեկ խմբակցության․ մեր եւ երրորդ խմբակցությունում այդպիսիք չկան․ Հայկ Գեւորգյան

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի. Թուրքիայի ԱԳՆ

Այն մարզիկները, ովքեր ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ. վարչապետ

1-ին անգամ մարզիկի համար նման մեծ գումար է հատկացվում. բյուջեից 133200 $-ին համարժեք գումար կհատկացվի Լեւոն Արոնյանին

2002-ին 200․000 դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հիմնադիրը օֆշորային ընկերություն է

Քաղաքացու օրը Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու (տեսանյութ)

Մեղադրանք Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին ու ֆինբաժնի պետին՝ յուրացումների համար. ՔԿ

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը ապրիլի 26-ին է լինելու

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց տանը հյուրընկալել են ամերիկահայ աշակերտներին (լուսանկարներ)

Ռուսական «Ձայնը» մեծ ռեպորտաժ է պատրաստել «փոքրիկ ղարաբաղցի» Միշայի ու Արցախի մասին (տեսանյութ)

Երբևէ մարզպետ-քաղաքապետ հարաբերությունները այսքան լավ չեն եղել. Խուդաթյանը հերքում է հրապարակումը

«Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով չի գնվել, ընդհանուր առմամբ ծախսվել է 10 մլն դոլարից ավելի գումար․ Իվետա Տոնոյան

Հաջորդ շաբաթը կմեկնարկի կարճատև անձրեւներով, մինչ այդ՝ կտաքանա 5-6 աստիճանով, տեղումներ չեն լինի

Վարչապետը հետաքրքրվել է առողջապահական ծրագրերով, տեղեկացել սուր իշեմիկ կաթվածի ծրագրի ընթացքից (տեսանյութ)

Կրթությունը մշակութային երեւույթ է եւ սրանով են պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները. վարչապետ