Ալկոհոլի հոտն ընկել էր միջանցք. ՀՀԿ-ականները Ելք-ի ընդմիջումներին «ուտում-խմում» էին

Երեկ Հայաստանի խորհրդարանի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի վերջին նիստը բավականին ակտիվ անցավ: Ընդդիմադիր «Ելք» դաշինքը ԱԺ Կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ խմբակցության անունից 10 անգամ 20 րոպեանոց  ընդմիջում վերցրեց:

Այս փաստը զայրացնում եւ նյարդայնացնում էր ՀՀԿ-ականներին: ՀՀԿ-ականներից ոմանք ուզում էին արագ-արագ սեղմել կոճակը, կողմ քվեարկել ու արագ հեռանալ խորհրդարանից, սակայն ստիպված եղան մնալ մինչեւ 17:00-ն:

Հանրապետականի պատգամավորներից մի քանիսը «Ելք»-ի ընդմիջումները օգտագործում էին «ուտել-խմելու» համար:

Մասնավորապես, ՀՀԿ-ականներ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, Նահապետ Գեւորգյանը, Աշոտ Արսենյանը եւ Արայիկ Գրիգորյանը ընդմիջմանն անմիջապես հավաքվում էին վերջինիս  աշխատասենյակում:

Լրագրողները փորձեցին ներս մտնել՝ պարզելու համար, թե ի՞նչ է կատարվում այնտեղ, սակայն նրանց թույլ չտվեցին առաջ գնալ: Թեեւ բոլորը տեսան, թե ինչպես են այդ սենյակ օղիներ եւ այլ ալկոհոլային խմիչքներ տանում: Ալկոհոլի տհաճ հոտն Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը բացվելուն պես  միանգամից տարածվում էր միջանցքում:

Տպել
6368 դիտում

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. վարչապետը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնց մասին ձեզ տեղեկություններ կհաղորդեմ. Բ. Սահակյանը՝ Ն. Փաշինյանին

Ներկայացրել է կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողներ

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)