Երևան
16 °C
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեւական դադարից հետո հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Նա հարցազրույց է տվել Московский комсомолец-ին: Լրատվամիջոցի ներկայացուցիչներն այցելել են նրա նոր տուն, որը գնել են ընկերները: Բնակարանը գտնվում է նույն շրջանում՝ Կունցեւոյում, որտեղ նա նախկինում ապրել է երիտասարդ արդեն նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Բնակվում է իր կատվի՝ Ֆիլի եւ բուժքրոջ հետ, որը խնամում է նրան: Թեեւ տունը շատ հարմարավետ է, բայց դերասանն իրեն անհանգիստ է զգում:
«Լավ է, բայց... անհարմար է: Ներսումս անհարմար է: Շնորհակալ եմ ընկերներիս, որ ինձ չլքեցին, այս բնակարանը գտան ինձ համար, բայց անհարմար եմ զգում: Որովհետեւ ո՞վ է նա, հիմա խոսում եմ այն, ինչ մտածում եմ, հասարակ գող է (նկատի ունի նախկին կնոջը)»,- ասել է նա:
82-ամյա Ջիգարխանյանը 39-ամյա կնոջից հեռացավ այս տարվա հոկտեմբերի սկզբին: Այնուհետեւ հայտարարեց, որ կինը գող է եւ հափշտակել է իր ունեցվածքը: Ինքը՝ Վիտալինան, նշում է, որ Ջիգարխանյանն իր հետ ամուսնանալիս ոչինչ չի ունեցել: Դերասանը հույս ունի, որ իր նախկին կնոջը կպատժեն:
«Անկեղծ ասեմ, առաջին անգամ չգիտեմ՝ ինչ անել: Փողը չեմ ափսոսում: Փողն ի՞նչ է: Այսօր կա, վաղը չկա: Բայց այսպե՞ս. սուտ, դավաճանություն: Թող ասեր՝ փող է պետք, կգտնեի... բայց ոչ այսպես: Կին ունեի, հիմա չունեմ, եւ փառք Աստծու: Մի ցանկություն ունեմ, զզվելի, վատ ցանկություն, որ նրան խստորեն պատժեն»,- ասում է նա:
Ջիգարխանյանն ու Վիտալինան պաշտոնապես ամուսնալուծվել են այս տարվա նոյեմբերի 27-ին: Այս պահին կնոջ դեմ քրեական գործեր են հարուցված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ նախկին ամուսնու աշխատասենյակում առանց նրա թույլտվության տեսախցիկներ տեղադրելու համար:
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
© 2024 Հայկական ժամանակ