Արցախի խորհրդարանը ընդունեց 2018-ի բյուջեն

Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է Կառավարությունը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում իշխանության օրենսդիր և գործադիր թևերի միջև  գործնական ու վստահելի համագործակցության իրողությունը՝ որպես սահմանադրական մշակույթի շարունակական ձևավորման վկայություն:

Նստաշրջանի օրակարգը համալրելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է դեկտեմբերի 14-ին ընդմիջված Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները և պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության և Ազգային ժողովի կողմից կատարված առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96մլրդ 428մլն դրամ, ծախսեր՝ 101մլրդ 538մլն դրամ, դեֆիցիտ՝ 5մլրդ 110մլն դրամ:

Բյուջեի նախագծին «դեմ» քվեարկելու իրենց հիմնավորումներն են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում–88» խմբակցությունները, իսկ «Ժողովրդավարություն»,  «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել «կողմ» քվեարկելու դիրքորոշմամբ:

Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում պետական նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետներում հնչած միջպետական վարկին, պետական ապարատի օպտիմալացմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, կապիտալ շինարարության ծրագրերին վերաբերող մտահոգություններին:

Խորհրդարանը նախ քվեարկել և ընդունել է  բյուջեի կազմում ներկայացված «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» և «Հարկերի մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթները, այնուհետև՝ 28 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, շնորհակալություն հայտնելով բյուջեի նախագծի շուրջ համատեղ աշխատանքի համար, նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացված այն առաջարկությունները, որոնք չեն ներառվել պետական բյուջեում, տարվա ընթացքում կարժանանան Կառավարության ուշադրությանը:

Կարճատև ընդմիջումից հետո խորհրդարանը շարունակել է օրենսդրական աշխատանքը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի քննարկումը  նախորդ նիստին իր նախաձեռնությամբ հետաձգվել էր՝ գլխադասային հանձնաժողովում լրացուցիչ քննարկելու նպատակով:

Հաջորդիվ նախարար Դանիելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, առաջարկել է այն ընդունել երկրորդ ընթերցմամբ:

Վերոնշյալ բոլոր օրինագծերն արժանացել են խորհրդարանի հավանությանը:

Անդրադառնալով ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու օրակարգային հարցին՝ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու դիմում: Մեջբերելով ԱԺ կանոնակարգի 124-րդ հոդվածի 4 մասի 2-րդ կետը և 5-րդ մասը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այդ պաշտոնի համար խմբակցությունների կողմից կարող է առաջադրվել նոր թեկնածու:

ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է նույն խմբակցության պատգամավոր Արարատ Օհանջանյանին: Կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով (30 կողմ և 0 դեմ) ԱԺ-ն ընդունել է որոշում՝ Արարատ Օհանջանյանին սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու մասին:

Լիագումար նիստի օրակարգի պարտադիր քննարկման ենթակա հարցերից խորհրդարանն անդրադարձել է դատավորների նշանակմանը: ԱՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի և ԱԺ կանոնակարգ օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ազգային ժողովին են ներկայացվել Նորայր Առաքելյանի և Լուսինե Աղաբեկյանի թեկնածությունները՝ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների պաշտոնների համար:

Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքով ընդունված ԱԺ որոշման համաձայն՝ Նորայր Առաքելյանը (27 կողմ, 3 դեմ) և Լուսինե Աղաբեկյանը (30 կողմ, 0 դեմ) նշանակվել են դատավորներ և երդման արարողությունից հետո՝ ստանձնել պաշտոնը:

Շարունակելով օրենսդրական աշխատանքը՝ խորհրդարանը քննարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարը նշել է, որ այն նպատակ ունի մինչև տեղական ինքնակառավարման բնագավառում Սահմանադրությամբ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, կարգավորել ՏԻՄ բնականոն գործունեությունը:

Ներկայացնելով «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ  և  լրացումներ կատարելու մասին և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծի փաթեթը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ընդգծել է, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վիճակախաղերի տոմսերի  հաշվետվությունների և հրապարակումների էլեկտրոնային համակարգի ներդրման նախադրյալներ, ինչպես նաև նվազեցնել հաստատագրված վճարների չափը՝ ոլորտի զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով:

Նոր Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու հիմնավորմամբ նախարար Մարտիրոսյանի կողմից ԱԺ-ին է ներկայացվել «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Ազգային ժողովն ընդունել է նաև նշված բոլոր օրենքները:

Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նիստի աշխատանքները, առանձնացրել է 6-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի կարևոր իրադարձություններն ու ձեռքբերումները և նշել, որ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 61 օրենք: Աշոտ Ղուլյանը պատգամավորներին և խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել գալիք ամանորյա տոների կապակցությամբ:  

Տպել
4307 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան