Երեւան է ժամանել Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին. նրա համերգը Երևանում կկայանա դեկտեմբերի 25-ին

Քիչ առաջ Երեւան է ժամանել հայ երաժշտասերների կողմից սիրված ու սպասված բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Իտալացի երաժիշտը դեկտեմբերի 25-ին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ ներկայացնելով նոր համերգային ծրագիր։ Պիետրոդարկին նվագախմբի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի արքա Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Հանդիսատեսը կունկնդրի կոմպոզիտորներ Տոմազո Զիլիանիի, Ռոբերտո դի Մարինոյի, Չեզարե Կիակիարետայի, Կարլոս Գարդելի գործերից։ Համերգի ընթացքում հանդես կգա նաեւ մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանը։

Ամանորի այս գեղեցիկ նվերը երաժշտասերներին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստել է գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին օդանավակայանում նշեց, որ ամեն անգամ մեծ ուրախությամբ է գալիս մեր երկիր, ինքն այնքան սիրում է Հայաստանը, հայ հանդիսատեսին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Սերգեյ Սմբատյանին։ «Ես սիրում եմ այս նվագախումբը, նրանց կատարած աշխատանքը։ Նրանք երիտասարդ են ու շատ են աշխատում, կատարելագործվում են անընդհատ։ Եվ ինձ համար մեծ հաճույք է նվագել նրանց հետ»,- ասաց բանդոնեոնահարը՝ ավելացնելով, որ նվագախմբի հնչողությունը շատ գեղեցիկ է, ուղղակի ֆանտաստիկ։

Նշենք, որ Պիետրոդարկիի հետ Հայաստան է ժամանել նաեւ կոմպոզիտոր Տոմազո Զիլիանին, ում ստեղծագործությունը նույնպես կհնչի դեկտեմբերի 25-ին։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համերգները երեւանում անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, հոտնկայս ծափահարություններով եւ երկարատեւ բիսերով։ Շատ էմոցիոնալ այս բանդոնեոնահարի վերջին համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ տեւեց նախատեսվածից մոտ մեկ ժամ ավելի։ Ունկնդիրը չէր հագենում Պիետրոդարկի նվագից ու բաց չէր թողնում նրան, իսկ ինքը՝ երաժիշտը, վայելում էր հանդիսատեսի հետ բացառիկ ջերմ մթնոլորտն ու շռայլորեն նվիրում իր հնչյունները։

Տպել
2022 դիտում

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է