Էլդար Ռյազանովի դուստրը հայհոյել է Ժիրինովսկիին`«Ճակատագրի հեգնանք» ֆիլմը որակելու համար

20/12/2017 schedule23:37

Օլգա Ռյազանովան` հանրահայտ ռեժիսոր Էլդար Ռյազանովի դուստրը, հայհոյել ու խիստ քննադատության է արժանացրել Վլադիմիր Ժիրինովսկիին` «Ճակատագրի հեգնանք կամ բախնիքդ անուշ» ֆիլմին մակդիրներ ավելացնելու եւ այն «անտակտ» ձեւով մեկնաբանելու համար: Քննադատությունը նա ներկայացրել է Пятый канал-ի հետ զրույցում:

Ռյազանովան հայհոյախառն արտահայտություններով է մեկնաբանել Ժիրինովսկիի խոսքերը: Նա ասել է, որ քաղաքական գործիչը վաղուց դադարել է զարմացնել մարդկանց, բայց նրան պետք է ավելի թարմ գործ գտնել քննադատության համար: «Կարող է պարզապես փոխել ալիքը, եթե նեղվում է ֆիլմից: Ցույց չի տալիս մի ալիքը, ցույց կտա երկրորդը, ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Գոյություն ունեն հարյուրավոր ալիքներ, եթե որեւէ մեկին դուր չի գալիս, կարող է չնայել, չեն ստիպելու: Ֆիլմն արդեն 42 տարեկան է, թող ավելի թարմ քննադատության թիրախ գտնի»,-ասել է Ռյազանովան:

Խոսքը Ժիրինովսկիի արած հայտարարության մասին է` կապված ռուսական առաջին ալիքով «Ճակատագրի հեգնանք կամ բախնիքդ անուշ» ֆիլմն ամանորյա եթերացանկում ներառելու հետ: Ժիրինովսկին ասել էր, թե ֆիլմը ոչինչ չի սովորեցնում մատաղ սերնդին` բացի հարբելու խրախճանքից ու ձեւերից:

Նրա մեկնաբանությունը խիստ քննադատությունների էր արժանացել մի խումբ կինոգետների ու մշակութային գործիչների կողմից: Իսկ առաջին ալիքը պարզաբանել էր, որ Ամանորի օրերին վերջանում է Մոսֆիլմի հետ ունեցած իրենց լիցենզիայի ժամկետը, ֆիլմը ցուցադրում են որպես հիշեցում, քանի որ երկար ժամանակ է պահանջում նոր լիցենզիայի ձեռքբերումը, հետեւաբար երկար ժամանակ ֆիլմը չի ցուցադրվելու:

 

Տպել
2693 դիտում

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել

Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար