Եկեք տոնական օրվա մասին խոսենք, աղքատներին հետո կանդրադառնամ. Տարոն Մարգարյան

Քիչ առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Երեւանի գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը: Մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երեւանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ` նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ քաղաքապետարանը փորձել է քիչ միջոցներ ծախսել:

«Քաղաքապետարանը փորձում է հնարավորինս քիչ միջոցներով մաքսիմում արդյունք ապահովել: Մինիմալ ծախսերով այս ձեւավորումը ստացել ենք: Պետք է նշեմ, որ մասնավոր տնտեսվարողները եւս օգնում են քաղաքը ձեւավորելու հարցում: Համոզված եմ, որ ձեւավորված Երեւանը հյուրերի դուրը կգա, քանի որ շատ հյուրեր ենք ունենալու»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Դիտարկմանը, թե ի՞նչ նվեր է նախապատրաստել քաղաքապետը բնակիչների համար, ասել է թե` երբ ի վերջո կունենանք բարեկարգ Երեւան, Մարգարյանն ասաց.

«Ծրագրերը, որոնք մենք կյանքի ենք կոչել վերջին վեց տարիների ընթացքում՝ մենք բարեկարգ Երեւան ենք տվել բնակիչներին: Այսքանով չենք բավարարվում, մեր քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն եւ մենք հաջորդ հինգ տարիներին այդ ակնկալիքները պետք է բավարարենք»,- ասաց Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հաճախ նշում էր, որ քաղաքին տոնական տեսք է տրվել, բոլոր վարչական շրջաններում տոնածառերի լույսերը նույնպես վառվել են, բազմաթիվ հյուրերի են սպասում, անակնկալ միջոցառումները շարունակական են լինելու: «Հայկական ժամանակ»-ը Տարոն Մարգարյանին հիշեցրեց առկա գնաճի եւ Երեւանում բնակվող այն աղքատ ընտանիքների մասին, ովքեր պարզապես երազում են տոնական սեղան ունենալու մասին: Մեր  հարցին, թե աղքատներն ի՞նչ են անելու, նրանք մտահոգված են գնաճով, Երեւանի քաղաքապետն ասաց.

«Հարգելիներս, եկեք այս տոնական օրվա մասին խոսենք, երբ առիթը գա, ես աղքատությանն էլ անդրադարձ կկատարեմ»:

«ՀԺ»-ի հարցապնդմանը, թե ինչու՞ է խուսափում խոսել աղքատության, գնաճի եւ այն ընտանիքների մասին, ովքեր որ մաս չեն կազմում այս տոնական միջոցառումներին, Տարոն Մարգարյանն ասաց.

«Հաջորդ մեր հանդիպմանն անպայման կանդրադառնամ աղքատությանը: Ես Ձեզ էլ եմ շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ: Ես Ձեզ կհրավիրեմ, եւ մենք այդ թեմայով կզրուցենք»,- խոստացավ Երեւանի քաղաքապետը:

Տպել
2479 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ