Հայ ծանրորդները 2017-ին մոտ 80 մեդալ են նվաճել

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դրական է գնահատում 2017 թ. արդյունքները: Այս տարի նրա՝ տարբեր տարիքային խմբերում հանդես եկող մարզիկները 80 մեդալ են նվաճել՝ 36 ոսկե, 21 արծաթե եւ 23 բրոնզե: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պարզաբանեց, որ այս պահին մեդալների քանակը 78 է, սակայն մոտ ժամանակներս կավելանա, քանի որ հոկտեմբերին Ալբանիայում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության 105 կգ քաշայինների պայքարում 3-րդ տեղը զբաղեցրած ծանրորդը դոպինգ է օգտագործել, եւ նրա մեդալները տալու են ՀՀ հավաքականի անդամ Մկրտիչ Միկրտչյանին:

«Մեր մարզիկը կդառնա 3-րդ մրցանակակիր: Առայժմ չեմ կարող պարգեւատրման ներկայացնել, որովհետեւ արձանագրությունները դեռ փոխված չեն: Սպասում եմ՝ արձանագրությունները փոխվեն, որ ներկայացնեմ նախարարությանը, կառավարությանը, եւ նրան էլ համապատասխան կերպով պարգեւատրեն»,- ասաց նա:

Ալավերդյանն ընդգծեց, որ այս տարի մեդալները կարող էին եւ պետք է ավելի լինեին: Պեկինի 2008-ում ու Լոնդոն 2012-ում հայ մարզիկների կողմից արգելված խթանիչներ օգտագործելու համար ՀՀ ֆեդերացիան 1 տարի զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից, եւ հետեւաբար հայ մարզիկները բաց թողեցին նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ԱՄՆ Անահայմ քաղաքում կայացած աշխարհի 2017 թ. առաջնությունը: Ըստ Ալավերդյանի՝ նրանք այնտեղ 9 մեդալ կնվաճեին:

«Մեր հավաքականը կարող էր ձեռք բերել եւս 9 մեդալ, որից 3-ը ոսկի: Սիմոն Մարտիրոսյանը կարող էր ոսկիներ նվաճել: Նա 1 ամիս առաջ Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում այս տարվա աշխարհի չեմպիոնից 30 կգ-ով ավելի էր բաձրացրել: Այս տարվա աշխարհի չեմպիոնը երկամարտում 404 կգ գրանցեց, իսկ Սիմոնի արդյունքն Ալբանիայում եղել է 433 կգ: Նրա վատագույն արդյունքը 105 կգ քաշային կարգում եղել է 416 կգ: Լավագույն արդյունքը եղել է 420, 427 եւ 433-ը, վերջինն Ալբանիայում էր, ճիշտ է՝ այնտեղ ավելի բարձր քաշային կարգում էր մասնակցել: Այնպես որ Սիմոնի համար աշխարհի չեմպիոն դառնալու ոչ մի խոչընդոտ չկար: Իսկ Անդրանիկ Կարապետյանն (85 կգ քաշային կարգ) այս տարվա վատագույն արդյունքով 1 կգ-ով կհաղթեր 2-րդ տեղին, ճիշտ է՝ 1-ին տեղ չէր կարող գրավել, որքան էլ լավ մասնակցեր: Գոռ Մինասյանը (+105 կգ) պետք է պայքարեր 3-րդ տեղի համար, եւ դա նրանից հեռու չէր, որովհետեւ 203 կգ պոկում կատարող իրանցին գրավեց 3-րդ տեղը, իսկ նա 210, 212, 215 կգ պատրաստ էր»,- ասաց Ալավերդյանը:

Նա տեղեկացրեց, որ շուտով Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի ու Չինաստանի ֆեդերացիաների պատիժը կարող է կրճատվել: Այս երկրների մոտ 2012 թ. օլիմպիական խաղերից սկսած դոպինգի դեպքեր չեն հայտնաբերվել, բացի այդ՝ նրանք համաձայնել են համագործակցել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ արգելված խթանիչների դեմ պայքարում: Նրանք 50 հազարական դոլար են վճարելու, նրանց մարզիկներն ամեն մրցաշարի մասնակցելուց առաջ 3 անգամ դոպինգ ստուգում են անցնելու: Այս 3 երկրների պատիժը վերանայելու եւ այն մինչեւ 6 ամիս (կամ ավելի քիչ) դարձնելու հարցը քննարկվելու է 2018 թ. հունվարի 15-ին կայանալիք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովի ընթացքում:  

Ալավերդյանը խոսեց նաեւ դոպինգ օգտագործած մարզիկներից 2-ի՝ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի ապագայի մասին: Մարտիրոսյանն արգելված խթանիչների պատճառով զրկվել է 2008, իսկ Խուրշուդյանը 2012 թ. օլիմպիական խաղերի մեդալից: Երկուսն էլ բրոնզ էին նվաճել: Մարզիկները 2018 թ. մայիսից կարող են մասնակցել մրցաշարերի, սակայն նրանցից միայն մեկն է շարունակելու կարիերան: Խուրշուդյանը մարզվում է եւ իր առջեւ մարզական նոր նպատակներ է դնում, իսկ Մարտիրոսյանը որոշել է այլ գործով զբաղվել:

ՀՀ ծանրամարտի հավաքականի համար նոր մրցաշրջանը մեկնարկելու է 2018 թ. հունվարի 15-ից: Կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնելու նախ «Օլիմպավանում», ապա Ծաղկաձորում, տղամարդկանց հավաքականը՝ նախ Ծաղկաձորում, ապա «Օլիմպավանում»: ՀՀ առաջնությունը կայանալու է փետրվարի 20-26-ը: Մասնակցելու են բոլոր առաջատարները: Ապա անցկացվելու են պատանիների ու երիտասարդների առաջնությունները: Ամռանը՝ հուլիսին, պատանիները հանդես են գալու Եվրոպայի առաջնությունում, որտեղ պայքարելու են 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Տղաներին եւ աղջիկներին հատկացված է 2-ական ուղեգիր: Այժմ ՀՀ հավաքականը միայն 1 տղայի ուղեգիր ունի:

Տպել
2262 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան