Դատարան հնարավոր կլինի դիմել էլեկտրոնային տարբերակով, իսկ ԴԱՀԿ գնալ էլ պետք չի լինի

Ազգային Ժողովի արտահերթ նիստում արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց հաջորդ օրենսդրական նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ հարակից այլ օրենքներում: Այսօր արդեն առաջին ընթերցմամբ քննարկվեց Քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտության մասին շատ է խոսվել եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բազմիցս է խորհրդրանում խոսել էլեկտրոնային տարբերակով դատարան դիմելու անհրաժեշտության մասին: Նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ վարչական գործերով դատարան դիմելու համար: Նախատեսվում է, որ հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլ փաստաթղթեր դատարան կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, իսկ տեխնիկական հարթակն արդեն պատրաստ է: «Datalex.am» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է  իրականացնել: Այդուհանդերձ չի սահմանափակվում թղթային տարբերակով դատարան դիմելու հնարավորությունը, պարզապես էլեկտրոնային ստորագրության առկայության պայմաններում քաղաքացին  կկարողանա էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան: Ընդ որում, ապացույցները անձը կներկայացնի սկանավորված տարբերակով, իսկ հետագայում դատարանը կբերի բնօրինակները, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Արդարադատության նախարարի տեղակալը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Արտակ Զեյնալյանի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար եւ նոտարական վավերացմամբ լիազորագրով եւս կկարողանան էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան:

Հաջորդ փոփոխությունը դատական ակտի հարկադիր կատարմանն է վերաբերվում, որի դեպքում նույնպես դատարանի վճիռը էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել դատական ակտերի հարկադիր ծառայություն, որի պարագայում էական ժամանակ կտնտեսվի:

«Սա դուինգ բիզնեսի գործակցի վրա դրական կադզի, որովհետեւ մենք մի քայլ կրճատում ենք անձի կողմից իր խախտված իրավունքների վերականգնամն համար այդ գործողությունները: Այսինքն՝ այլեւս անձը դատարանից չի վերցնի տանի ԴԱՀԿ, այդ քայլը բացառում ենք»,- ասաց Արթուր Դավթյանը՝ նշելով, որ այս երեք նորամածություններն են առաջարկում: Նախագծի հեղինակը նշեց, որ ունեն տեխնիկական հնարավորությունները, սակայն չունեին իրավական հիմնավորումները, դրա համար է, որ 24 ժամ ռեժիմով են ցանկանում այդ հիմքերը ստեղծել:

Տպել
2783 դիտում

ՏԻՄ ընտրություններից հետո միայն 1 վերահաշվարկի իրականացման դիմում է եղել, որն էլ մերժվել է. Մուկուչյան

Վանաձորի Հայքի հրապարակը երբեւէ նման լուսավորություն չի ունեցել (լուսանկարներ)

Ադրբեջանում խոսքի ազատության հարցում դեռեւս չկա առաջընթաց. ԵԽ-ն զեկույց է հրապարակել

Տավուշում հակամարտության սրման դեպքում բնակչության ներհոսքը դեպի Իջեւան կազմակերպելուն ուղղված վարժանք է անցկացվել

Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

Թալիբները թիրախավորել են Աֆղանստանի խոշորագույն ամերիկյան ռազմաբազան. զոհվել է 2, վիրավորվել՝ 73 բնակիչ

Գյումրիում Toyota-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

Արմավիրում քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

Շենգավիթի համալիր սոց. ծառայությունների նորաբաց տարածքային կենտրոնը տարեկան 15.000 քաղաքացու կսպասարկի

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է Հայաստանով. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Դատավոր Արշակ Վարդանյանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը

Շատ կարեւոր էր, որ Արամ Խաչատրյանին մարմնավորող դերասանը հայ լինի. կայացավ «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության պատվիրակությանը

Տղամարդը կնոջ մասին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով պահանջել է 1 մլն 700 հազար դրամ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Նոր տարին կդիմավորի Հանրապետության հրապարակում. նրա ամանորյա ուղերձը կհեռարձակվի հրապարակից

Վահան Թումասյանն այս պահին դիմում է ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ոստիկանությանը

Խուսափեք նոր պարտքերի կուտակումից. Սուրեն Պապիկյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ տնօրենների հետ

Բանտարկված լրագրողների թվով Չինաստանը և Թուրքիան ռեկորդ են գրանցել

Իրականացվում են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները

2022 թվականից Ֆրանսիայում նվազագույն կենսաթոշակը կկազմի 1000 եվրո. Էդուար Ֆիլիպ