Ձերբակալված անձը կկարողանա դատական կարգով վիճարկել ձերբակալման որոշումը. նախագիծն ԱԺ-ում է

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային Ժողովի արտահերթ նիստում արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց Քրեական դատավարության օրենքում փոփոխություններ եւ լրացուներ կատարելու մասին օրենսդրական նախագիծերի փաթեթ:

Մինչ փաթեթի քննարկումը «Ելք» խմբակցության պատգամավորները դժգոհեցին, որ օրենսդրական փոփոխությունը քննարկելու եւ քվերակելու համար սահմանված է 90 րոպե: Նրանց միացավ նաեւ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցությունը, սակայն չմասնակցեց քվեարկությանը: ԱԺ արտահերթ նիստի օրակարգը՝ 59 կողմ, 9 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով հաստատվեց եւ սկսվեց քնարկումը:

Կառավարության սահմանած հաջորդականությամբ քննարկումը սկսվեց Քրեական դատավարության մասին օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություն կատարելու մասին հարցից:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալը նշեց, որ նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Նրա խոսքով, փոփոխված Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանել է այն հիմքերը, որոնց հիման վրա կարող են անձին զրկել ազատությունից, իսկ ազատությունից զրկված անձն իրավունք ունի վիճարկելու ազատությունից զրկելու իրավաչափությունը: Դատարանն էլ սեղմ ժամկետներում պետք է քննի ազատությունից զրկելու նախաքննության մարմնի որոշման իրավաչափությունը:

«Սա նշանակում է, որ 2015 թվաանին փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն է տալիս նաեւ անձին վիճարկել ձերբակալման որոշումները: Եվ մենք Քրեական դատավարության օրենսգրուքմ փոփոխություններով հստակ ընթացակարգ ենք տվել, թե անձը ինչպես կարող է վիճարկել ձերբակալման որոշումը, դատարանն ինչ ժամկետում է քննելու այդ գործը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ անձին տրվում է 60 ժամվա հնարավորություն բողոք բերելու ձեռբակալման որոշման դեմ, իսկ դատարանն այդ բողոքը պետք է քննի 5-օրյա ժամկետում:

Եթե անձի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում ձերբակալված լինելու ընթացքում, ապա դատարանը այդ բողոքը պետք է քննի անհապաղ: Նախատեսվել է նաեւ, որ եթե ձերբակալման որոշմանը զուգահեռ վարույթն իրականացնող մարմինեը բերում է կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդություն, ապա երկու հարցերը դատարանը միաժամանակ պետք է քննարկի եւ գնահատական տա:

Արդարադատության փոխնախարարը նշեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ խնդիրներ ի հայտ եկան, որ անձն իր ձերբակալման որոշումը վիճարկելով միեւնույնն է 72 ժամ լինում է ազատազրկված եւ միայն դրանից հետո է անդրադարձ լինում ձեբակալման իրավաչափությանը:

«Դրա համար մենք որոշեցինք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ այս նախագծով իրավական լուծում տալ, այնպիսի մեխանիզմ սահմանել, որ վերջիվերջո անձը գոնե որոշակի ժամանակով, եթե ապօրինի էր ձերբկալվել, հնարավորություն ունենա այդ ձերբակալությունից ազատ արձակվի»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Վերջինս օրինակի համար նշեց, որ անձին պետք է հնարավորություն տրվի, որ ապօրինի որոշումը վիճարկի 2 ժամվա ընթացքում, որպեսզի դատարանը ողջամիտ ժամկետում քննի, իսկ եթե ապօրինի է ձերբակալումը, ապա ազատ արձակի նրան:

Նախագծով առաջարկվում է նաեւ դռնփակ դատական նիստերի եւ ապացուցյների ձեռքբերման օրինականության վերաբերյալ փոփոխություններ կատարել:

Տպել
4075 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով