Շախմատի պատանեկան օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զբաղեցրեց չորրորդ տեղը

Հնդկաստանի Ահբեդաբադ քաղաքում ավարտվեց մինչև 16տ. շախմատի Օլիմպիադան: Այս մասին հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:

Ռուսաստանի հավաքականը 16 թիմային միավորով գրավեց առաջին հորիզոնականը: Հնդկաստանի առաջին հավաքականը 15 թիմային միավորով դարձավ երկրորդը, իսկ Իրանի հավաքականը 14 թիմային միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի պատանեկան հավաքականը 12 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես էին գալիս Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:


Մեր մասնակիցները ցույց տվեցին հետևյալ արդյունքները. առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Արամ Հակոբյանը 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և 1 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: 2-րդ խաղատախտակի վրա Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 3 կետով բարձրացրեց իր վարկանիշը: Դավիթ Միրզոյանը (3-րդ խաղատախտակ) 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 10 կետով բարձրացրեց իր վարկանիշը: 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը 6 հնարավորից վաստակեց 3 միավոր և 7 կետով նվազեցրեց իր վարկանիշը: Մեր թիմի պահեստային խաղացող Աննա Սարգսյանը մասնակցեց 4 մրցախաղերի և 4 հնարավորից վաստակեց  4 միավոր, ինչպես նաև 31 կետով բարձրացրեց իր վարկանիշը:

Տպել
1763 դիտում

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ