Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը պատրաստվում է նաեւ 2018 թվականի համար վարչապետի թեկնածու առաջադրել: Խմբակցության պատգամավորները «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշում են, որ վարչապետի թեկնածուի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել: Թեկնածուի անունը պարզ է դառնալու առաջիկայում սպասվող խմբակցության նիստի ժամանակ:

2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող Սահմնադրության համաձայն՝ յուրաքանչյուր խմբակցություն անկախ իր պատգամավորների թվից կարող է առաջադրել վարչապետի թեկնածու: Եթե նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ է պատգամավորների ¼-ի ստորագրությունը, ապա վարչապետի թեկնածություն առաջադրելու համար սա պարտադիր պայման չի համարվում:

«Հայկական ժամանակ»-ի այն հարցին՝ խմբակցությունը վարչապետի թեկնածություն է առաջադրու՞մ միայն այն բանի համար, որ ունի դրա սահմանադրական իրավունքը, թե՞ ցանկանում է իսկապես այլընտրանք լինել եւ կա՞ շանս, որ արդյունքի կհասնեն, «Ելք»-ի պատգամավորներից մի քանիսը պատասխանեցին, որ ցանկանում են այլընտրանքային թեկնածու առաջադրել:

«Մենք ցույց ենք տալիս, որ «Ելք» դաշինքն իր կազմով ունի մարդիկ, ովքեր ապացուցել են հայրենիքի հանդեպ ունեցած իրենց սերը, ովքեր չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, ովքեր երկիրն այս տնտեսական վիճակից հանելու համար կոնկրետ ծրագրեր են առաջարկում: Այդ մարդկանց «Ելք» դաշինքն իշխանությանն այլընտրանքային թեկնածուներ է առաջադրում»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ «Ելք»-ը վարչապետի թեկնածուի հարցով էլ «Ծառուկյան» դաշինքին համագործակցության առաջարկություն անի կամ ստացվի այնպես, որ «Ելք»-ը «Ծառուկյանի» վարչապետի թեկնածուին սատարի, Արամ Սարգսյանն ասաց.

«Կմիանա «Ծառուկյան» դաշինքը, թե՝ ոչ, դա իրենց որոշելիքն է: Նրանք են որոշում պաշտպանո՞ւմ են «Ելք»-ի առաջադրած թեկնածուին, թե՞ իրենք են իրենց թեկնածուին առաջադրում, երբ կանի հայտարարույթուն, այդ ժամանակ էլ պարզ կդառնա: Մենք պարտավոր ենք մեր թեկնածուին առաջադրել, քանի որ հակառակ դեպքում հարց է առաջանում, թե՝ գնացել եք Ազգային ժողով ի՞նչ եք անում, ունե՞ք տեսլական, ունե՞ք մարդիկ: Ընդդիմությունը պարտավոր է իշխանական ալտերնատիվ համակարգին հակակշիռ ներկայացնել նաեւ անհատների տեսքով»,- նշում է Սարգսյանը:

2018-ի ապրիլի 9-ից ամբողջությամբ ուժի մեջ մտնող Սահմանադրության 149-րդ գլխի համաձայն՝ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

«Ելք»-ի ու «Ծառուկյան» խմբակցության համագործակցությունը նախագահի եւ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում կստացվի՞, թե՞ ոչ, առայժմ պարզ չէ:

Թեեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից մեկը «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ ունեցած մասնավոր զրույցում հետաքրքիր հարցադրում է արել, որից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ում «Ելք»-ի համագործակցության առաջարկին գրկաբաց չէին սպասում:

«Ինչու՞ է «Ելք»-ին թվում, թե մենք պետք է իրենց առաջարկած թեկնածուին սատարենք՝ այն դեպքում, երբ իրենք 9 հոգանոց խմբակցություն են, իսկ մենք իրենցից երեք անգամ շատ: Մենք միայնակ էլ կարող ենք մեր նախագահի կամ վարչապետի թեկնածուին առաջադրել, որովհետեւ մեր պատգամավորների թիվը մեզ այդ հնարավորությունը տալիս է»,- «ՀԺ»-ի լրագրողի հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավորներից մեկը:

Սրան զուգահեռ նույն խմբակցությունից պաշտոնապես նշում են, որ «Ելք»-ի հետ համագործակցության շուրջ դեռ քննարկումներ չեն եղել: Նշենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն երեկ պաշտոնապես դիմել է «Ծառուկյան» խմբակցությանը՝ Արտակ Զեյնալյանի՝ 2018 թվականի նախագահի թեկնածությունը սատարելու համար:

Արամ Սարգսյանը «Ծառուկյան» խմբակցության ներքին դիրքորոշման մասին նշեց.

«Որ իրենք իրենց խմբակցությամբ «Ելք» դաշինքից մեծ են՝ դա փաստ է: Համագործակցելու առաջարկն ընդունելը կամ չընդունելն իրենց որոշելիքն է»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի շեշտադրումից, որ իրենք «Ելք»-ից շատ են, կարելի է նաեւ ենթադրել, որ գուցե չհրաժարվեն համագարծակցել, բայց, իրենց թեկնածուի շուրջ: Այսինքն, եթե իրենք  նախագահի թեկնածու առաջադրեն եւ «Ելք»-ը պաշտպանի, քանի որ նրանք կրկին ոչ պաշտոնապես հայտարարել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու:

Տպել
7636 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել