Հասմիկ Շիրոյանին երկրպագուներն են խորհուրդ տվել մասնակցել «Դեպի եվրատեսիլին»

Երգչուհի Հասմիկ Շիրոյանին «Դեպի եվրատեսիլին» մասնակցել-չմասնակցելու հարցում երկրպագուներն են օգնել որոշում կայացնել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա նշեց, որ ցանկացել է հանդես գալ, սակայն տատանվել է: Սոցիալական ցանցերի միջոցով դիմել է իր լսարանին եւ ոգեւորող մեկնաբանություններ ստացել:

«Որոշեցի փորձել, նախ որովհետեւ շատ եմ սիրում երգել հայ հանդիսատեսի համար: Երկրորդը, ես ունեմ լավ երգ, իսկ այս տարվա կանոններն այնպիսին են, որ ոչ թե քավրով, այլ իմ հեղինակային երգով պետք է ներկայանամ: Այդ փաստն ինձ շատ դուրը եկավ: Ուզում էի մասնակցել, բայց սկզբում տատանվում էի: Սոցիալական ցանցերում հարցրեցի իմ երկրպագուներին, միանշանակ ասացին՝ այո՛, ես շատ ուրախացա նրանց արձագանքից ու վերջնական որոշում կայացրեցի»,- ասաց նա:

Ստեղծագործությունն արդեն պատրաստ է, սակայն դրա վերաբերյալ մանրամասներ նա չի ցանկանում հայտնել: Հեղինակների, թեմայի, շոուի ու տեսահոլովակի մասին կխոսի ավելի ուշ:

Անցած տարի Հասմիկը «Դեպի եվրատեսիլ»-ում երգչուհի Իվետա Մուկուչյանի թիմից էր, եւ հենց նրա որոշմամբ՝ դուրս մնաց պայքարից: Անհաջողությունը նրան չի ընկճել ու չի վախենում, որ կարող է նորից կրկնվել: Գիտի, որ ուժեղ մրցակիցներ է ունենալու, սակայն մարտական է տրամադրված:   

«Գիտեմ, որ Սեւակ Խանաղյանն է մասնակցելու եւ Թամար Կապրելյանը: Բոլորս էլ տարբեր ենք, իրար նման չենք, մեր ժանրերն ընդհանրապես տարբեր են: Հետեւաբար հնարավորությունների մասին չես կարող խոսել, երգից է կախված: Բոլորը տաղանդավոր արտիստներ են, բայց սա երգի մրցույթ է, շոուի մրցույթ է, նաեւ արտիստի, իհարկե, բայց ինձ թվում է՝ երգն այս տարի շատ կարեւոր է լինելու: Կրկին անհաջողությո՞ւն: Ո՛չ, ոչ մի բանից չեմ վախենում եւ ամեն ինչ անում եմ սրտով ու հաճույքով»,- ասաց նա:

Այս տարի ամռանը Հասմիկ Շիրոյանը պայմանագիր էր կնքել բրիտանական The Famous Company պրոդյուսերական գործակալության հետ: Նա իր առջեւ մեծ նպատակներ էր դրել, ընդհուպ մինչեւ բրիտանական եւ ամերիկյան շուկան գրավելը: Փոքր քայլերով փորձում է հասնել իր մեծ երազանքներին:

«Ես հիմա աշխատում եմ Բրիտանիայի հեղինակների հետ եւ հուսվ եմ՝ շուտով ցույց կտամ այդ աշխատանքի պտուղները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բացի «Դեպի եվրատեսիլի» համար նախատեսված երգից ունի նաեւ այլ ստեղծագործություններ, որոնք շուտով պատրաստվում է լսարանի դատին հանձնել:

«Դեպի եվրատեսիլի» հայտերի ընդունումն ավարտվում է այսօր՝ դեկտեմբերի 15-ին: Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը, արդեն մոտ 70 դիմում կա: Բացի Սեւակ Խանաղյանից ու Թամար Կապրելյանից՝ «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնելու համար մրցելու են Կամիլը (Արսեն Գրիգորյան) եւ Մհեր Արմենիան: «Դեպի Եվրատեսիլ 2018»-ը կայանալու է հաջորդ տարի փետրվարին: Հաղթողը հենց իր երգով կգնա «Եվրատեսիլ»:

Տպել
3643 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը