Սերժ Սարգսյանն ասաց. «հը՜մմ». Լիլիթ Ավագյանի հոդվածը

15/12/2017 schedule16:27

3 ժամ 50 րոպե. ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ այսքան է տեւել դեկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի մամուլի ասուլիսը, որին հավատարմագրվել էր 1640 լրագրող: Պուտինը պատասխանել է 106 հարցի: Ուղիղ եթերի ռեժիմով այսքան ժամանակ շփվել լրագրողների հետ, ենթադրում է մտավոր ու ֆիզիկական լուրջ պատրաստվածություն:

Նախագահի մամուլի ծառայությունը հարկատուներիս հաշվին աշխատավարձ է ստանում՝ նախագահի անձը լրագրողների համար անմատչելի դարձնելու, ամեն տարի խնամքով թաքցնելու համար՝ հարկատուների միջոցներով որտե՞ղ է հանգստանում երկրի նախագահը: ԶԼՄ-ների հետ բաց, ուղիղ եթերում ասուլիս կազմակերպելու մասին չենք էլ խոսում:

Նախագահին լրագրողներից հեռու, կոմֆորտ վիճակում պահելու այս մոտեցումը հիշեցնում է «Holiday inn» հյուրանոցային ցանցի հատուկ առաջարկն իր այցելուներին: Հատուկ մարդիկ իրենց մարմնի ջերմությամբ տաքացնում են սառած անկողինները: Ինչպե՞ս է տեղի ունենում գործողությունը. անկողին մտնելուց հինգ րոպե առաջ հաճախորդի խնդրանքով ադմինիստրացիան հյուրանոցի համար է ուղեւորում սպասավորին` նորածնի հագուստ հիշեցնող ստերիլ վերնազգեստով: Հագուստը սպասավորին ծածկում է ամբողջությամբ` ներառյալ մազերը: Այդ արարածը ուղիղ հինգ րոպե մտնում է հաճախորդի անկողին, իր մարմնի ջերմությամբ տաքացնում այն, հետո չքվում: Իսկ դրանից հետո տաք անկողին է մտնում հյուրը եւ քնում մանկան անվրդով քնով:

Հայաստանի նախագահի (նախագահների) հետ լրագրողների շփումը տարիների ընթացքում հյուծվեց, ապա վերացավ՝ իբրեւ «ժանր»:

Կարո՞ղ է երկրի նախագահի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած մարդը տարին մեկ հանդիպել ԲՈԼՈՐ լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ պատասխանել հարցերին: Ո՛չ, չի կարող: Սերժ Սարգսյանի 2015 թ. դեկտեմբերի 2-ի ասուլիսը, ինչպես ասում են, «պատասխանատու» հեռուստաընկերությունների լրագրողների հետ, հաշվի մեջ չէ: Ս. Սարգսյանը մենախոսում էր՝ երկար խոսքը ստեպ- ստեպ ընդմիջելով ներկա լրագրողներից որեւէ մեկի անունով:

Թեեւ լրագրողների հետ հանդիպելու նեղություն ՀՀ նախագահը կարող է եւ չկրել: Իր ասելիքը փոխանցելու բազում հարթակներ կան՝ «Բազե» ամառային ճամբար, Անդրանիկ Մարգարյանի անունը կրող քաղաքագիտական դպրոցի ուսանողների հետ հանդիպում կա, կամ՝  ՏԻՄ խորհրդաժողով, ինչպես դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում, որտեղից էլ անուղղակի դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ նեղսրտելով նրանց ծուլությունից եւ պետության բազում սոցիալական փաթեթներից, ինչպես Առատության եղջյուրից, օգտվելու համառությունից. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանու՞մ եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել...»:

Ապա եւ կոչով դիմեց ՏԻՄ ներկայացուցիչներին՝ «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»....

Սրանք գրավոր տեքստից հատվածներ են: Բանավոր խոսքը ՀՀ նախագահների դեպքում չափազանց աղքատիկ է եւ հակաէսթետիկ: Հիշենք Ռոբերտ Քոչարյանի ՝ կլիզմայի մասին անեկդոտը: Սերժ Սարգսյանի «Տենց եք անում, որ խիյարը թարս ա բուսնում» արտահայտությունը, որն իր պարզունակությամբ արդեն դասական է:

Ինչ խոսք, արժանին պետք է մատուցել ՀՀ նախագահի մամուլի խոսնակներին: Որոնողական կայքերը օգնության են հասնում ՝ ճշտելու գործող խոսնակի անունը՝ Վլադիմիր Հակոբյան: Կենսագրության մեջ նշված է, որ 2006-ից մինչ 2015-ը աշխատել է ԱԱԾ-ում:

Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արման Սաղաթելյանը՝ Ուրախների եւ հնարամիտների ակումբից: Ուրա՞խ էր նա, դժվար է ասել, սակայն հնարամիտ էր: Կազմակերպել Սերժ Սարգսյանի հանդիպումը 2 տասնյակից ավելի լրագրողների հետ՝ պայմանով, որ այն «փակ» է լինելու, իրո՛ք հնարամտություն է պահանջում (2013 թ., սեպտեմբերի 12):

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարության առաջին շրջանում նրա լրատվական ծառայությունը պարբերաբար հանդիպումներ էր կազմակերպում լրագրողների հետ: 1992 թ. նոյեմբերի 11-ի հանդիպումից հետո, սակայն Տեր-Պետրոսյանը դժգոհեց հայ լրագրողների ինտելեկտից՝ նկատելով, թե իրեն ուղղված հարցերն անհետաքրքիր են: Այսպիսով վերջ դրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման «ինստիտուտին»: Տեր-Պետրոսյանի երկրորդ եւ վերջին ասուլիսը 1997 թ. սեպտեմբերի 26-ին էր: Ներկա էր 100-ից ավելի լրագրող: Դա այն պատմական ասուլիսն էր, որի ընթացքում հնչեց Սերգո Երիցյանին ուղղված կանխատեսումը՝ «Լավ չես ապրի, Սերգեյ ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, 1994 թ. Հայաստանում արգելվեց «Ազատություն» ռադիոկայանի վերահեռարձակումը՝ «Ռադիոկայանի պատրաստած նյութերի 80 տոկոսը հակապետական բնույթ ունեն» հիմնավորմամբ:

1994 թ. դեկտեմբերի 28-ին Լ. Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում. Փակվեցին Դաշնակցության ավելի մեկ տասնյակ լրատվամիջոցներ, այդ թվում «Երկիր», «Ազատամարտ» թերթերը:

Արդեն Ռ. Քոչարյանի օրոք, 2002 թ. ապրիլի 2-ին, եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, իսկ 2007-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը դարձյալ հեռարձակումը դադարեցնելու վտանգի առաջ էր ( ինչը, սակայն, տեղի չունեցավ):

Իր պաշտոնավարության ընթացքում Ռ. Քոչարյանը չորս անգամ հրավիրել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ զրույցի: Պաշտոնավարության վերջին երեք տարիներին հրավիրյալների կազմը նեղացավ. ցուցակում միայն «ամենապատասխանատու» երեք հեռուստաընկերություններն էին:

Ժամանակի ընթացքում հյուծվեց ու մարեց ՀՀ նախագահի եւ նրա խոսնակների՝ լրագրողների հետ հանդիպելու ավանդույթը:

Եվ նման տեղեկատվական երաշտի պայմաններում որեւէ մեկը այդպես էլ չի հաջողացնում Սերժ Սարգսյանին հարցնել՝ հիմա Դուք խախտելու՞ եք Ձեր իսկ տված խոսքը եւ զբաղեցնելու՞ եք Հայաստանի վարչապետի պաշտոնը...

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել: Մեկ լրագրողի: Ժամում՝ 30 հարց: Օ՛...

Տպել
14882 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)