ԵԱՏՄ-ում պետք է ստեղծել միասնական մաքսակետեր. Պուտինը կողմ է, որոշ կոլեգաներ՝ դեմ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) մեր ընդհանուր մեծ հաջողությունն է: Քննադատները միշտ շատ են եւ ամեն առիթով, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ, սակայն մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինն իր մեծ ասուլիսի ժամանակ, դեկտեմբերի 14-ին:  

«ԵԱՏՄ-ում ներքին ապրանքաշրջանառությունն աճել է 29 տոկոսով: Մեր մոտ ՀՆԱ-ն աճել է 1,6 տոկոսով, իսկ ԵԱՏՄ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն՝ 1,8 տոկոսով: Դրական առումով փոխվում է նաեւ ապրանքաշրջանառության կառուցվածքը: Բելառուսում արտահանման 1/3-րդը ԵԱՏՄ շուկա է դուրս գալիս, դրանք մեքենաներ եւ սարքավորումներ, ինչպես նաեւ գյուղատնտեսական անպրանքներ են: Բելառուսն իրավունք է ստացել առանց մաքսատուրքերի 24 մլն տոննա նավթ ստանալ, վերամշակել եւ արտահանել այն, իսկ ստացած շահույթն ուղղել իր պետբյուջե: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է»,- հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով, կան նաեւ չլուծված հարցեր, որոնցից են բազմաթիվ բացառությունները, մասնավորապես՝ էներգակիրների հարցում: «Սակայն կա նաեւ գործողությունների հստակ պլան, գրված տարիների կտրվածքով, թե երբ տեղի կունենա անցում ամբողջական ազատականացման այդ ոլորտներում»,- ասել է նա՝ հավելելով, որ պահպանվում են մաքսային կանոնակարգման հետ կապված հարցերը:

«Մենք պետք է անպայման ներդնենք մեր տարածքներով անցնող ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմը, հետեւենք դրանց տեղաշարժին. սա շատ կարեւոր եւ պետքական գործ է: Միասնական մաքսային կետեր... իմ որոշ կոլեգաներ կարծում են, որ դա ճիշտ չէ: Սակայն ես կաշխատեմ նրանց համոզել: Որն է խնդիրը, եթե ասենք մեր մաքսային անցակետերում սկսեն աշխատել մաքսավորներ Բելառուսից ու Ղազախստանից, իսկ մեր մաքսավորներն աշխատեն այդ երկրների մաքսակետերում»,-  ասել է ՌԴ նախագահն ու հավելել, որ դա չի խախտում ինքնիշխանության սկզբունքը:

«Դա չի խախտում ինքնիշխանության սկզբունքը, այլ դարձնում է մաքսայինի աշխատանքն ավելի թափանցիկ: Պետք է ներդնել սահմանով ապրանքների տեղաշարժի ապահովման նոր տեխնոլոգիաներ»,- եզրափակել է Պուտինը:

Տպել
2121 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին