Պուտինը հայտարարել է, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու ՌԴ նախագահական ընտրություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին: Ուղիղ եթերով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ դեկտեմբերի 14-ին նա հայտարարել է, որ նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը լինելու է ինքնաառաջադրման տեսքով:

«Դա լինելու է ինքնաառաջադրում, բայց ես, իհարկե, հույս ունեմ, որ ինձ կաջակցեն այն քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, որոնք կիսում են երկրի զարգացմանն ուղղված իմ հայացքները», - հայտարարել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նաեւ նշել է, որ դեռ հստակեցված չէ իր նախընտրական շտաբի ղեկավարի թեկնածությունը:

Բացի այդ, ՌԴ նախագահը խոսել է իր նախընտրական ծրագրի մասին: «Այն գրեթե պատրաստ է, սակայն այժմ անհարմար է այն ներկայացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է հայացքն ուղղի ապագային, եւ ունենա ճկուն քաղաքական համակարգ:

Առաջին անգամ Պուտինն ընտրվել է 2000 թվականին` 4-ամյա ժամկետով, Բորիս Ելցինից հետո`1999-ին նա նշանակվել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, 1 տարի անց ընտրություններում հաղթելով դարձավ ՌԴ նախագահ, երկրորդ անգամ նա հաղթեց 2004 թվականին, 2008-ին արդեն նա չէր կարող առաջադրվել ՌԴ նախագահի պաշտոնում, քանի որ ՌԴ սահմանադրության համաձայն, 1 անձը չի կարող 2 ժամկետից ավելի անգամ կառավարել երկիրը, այդ տարի ՌԴ նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդեւը, Պուտինը ստանձնեց երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը: 2012 թվականին նա կրկին առաջադրվեց ու ընտրվեց, այս անգամ փոփոխված կանոնադրության համաձայն` 6-ամյա ժամկետով:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին:

Մինչ այդ ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն էին հայտնել լրագրող Եկատերինա Գորդոնը, հայտնի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը, պոռնոաստղ Ելենա Բերկովան, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (ՌԿԿ) նախագահ Գենադի Զյուգանովը եւ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիին:

Տպել
4467 դիտում

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին