Նոր տարին գիտակցաբար կանցկացնենք. գործադիրը հաստատեց՝ 2019 թ-ի հունվարի 3-ից աշխատանքի

ՀՀ Կառավարությունն դեկտեմբերի 14-ի նիստում հաստատեց «ՀՀ Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է կրճատել նախածննդյան տոները:

Հաջորդ տարվանից ուժի մեջ մտնող փոփոխություններով հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ը աշխատանքային օրեր են լինելու:

Տվյալ օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է, 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածից հանել «հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը, ինչը նշանակում է, որ ամանորից հետո հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր են: Կառավարությունում օրինագիծը հավանություն ստանալուց հետո սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից:

Հիշեցնենք, որ իր այս մտադրության մասին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր դեռ անցած Ամանորից առաջ` 2016թ-ի դեկտեմբերին, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ։

Գործադիր մարմնում հիմնավորում են, որ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

«Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը եւ վճարվում միջին աշխատավարձը: Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ եւ հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան»,-ասված է հիմնավորման մեջ:

Կառավաության այսօրվա նիստին նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ կառավարության անդամներն առարկություն ունե՞ն: «Առարկություն չկա՞, շատ լավ»,- ասաց Կարապետյանն ու ծիծաղեց: Հետո նա կառավարության անդամներին հորդորեց. «Բայց այս Նոր տարին շատ ավելի գիտակցաբար կանցկացնենք էլի՝ հասկանալով, որ հաջորդ Նոր տարին ավելի կարճ ա լինելու»:

Առաջիկայում, ըստ սահմանված ընթացակարգի, օրենքը կուղարկվի ԱԺ։ Իսկ խորհրդարանի հավանությանն արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2018թ-ի հունիսի 1-ից, եւ հաջորդ Ամանորը կտեւի ընդամենը 3 օր։

Կառավարությունն ուսումնասիրել է այլ երկրների փորձը: Այսպես, աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները:

 

Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոներն կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում եւ Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաեւ ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր:

Հնդկաստանում `12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) եւ Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)։

«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած եւ առավելեւս զագրացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,-ասված է օրինագծում:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը եւ պետական մակարդակով նշելուն եւ կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։

Նշենք, որ այս օրենսդրական նախաձեռնության ընդդիմախոսները նշում են, որ մինչեւ տոնական արձակուրդային օրերը կրճատելը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես մասնավոր ոլորտում մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրներին: «Օրը շուրջ 14 ժամ աշխատող մարդկանց աշխատավարձերը շատ ցածր են, տարվա մեջ հազիվ մեկ կամ երկու շաբաթ արձակուրդ ունեն, որի տոնական օրերը շատերի համար հանգստանալու հնարավորություն է», - նշում են ընդդիմախոսները:

Տպել
6089 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին