Հայաստանում արձանագրությունները չեղյալ հայտարարելը զենք կդառնա Թուրքիայի ձեռքում. Դոլգով

14/12/2017 schedule11:51

Եթե Երեւանն առաջինը չեղյալ հայտարարի հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները, դա բացասական կանդրադառնա Հայաստանի միջազգային իմիջի վրա, ասում է պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ ԳԱԱ արաբական եւ իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը, գրում է rusarminfo.ru-ն:

«Միջազգային հանրության առաջ Հայաստանը կդառնա երկիր, որն այլեւս չի ցանկանում հարեւան Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները: Արձանագրությունները չեղյալ հայտարարելը կընկալվի բացասական կերպով: Այդ պատճառով Հայաստանի իշխանություններն իրենց գործընկերներին պետք է հասկացնեն աձանագրությունները չեղյալ հայտարարելու պատճառները եւ բացատրեն, որ մեղքը թուրքական կողմինն է, որը հրաժարվել է վավերացնել այդ արձանագրությունները»,- ասել է Դոլգովը:

Նրա խոսքով, եթե Հայաստանի հիմնավորումները կշռադատված լինեն, հնարավոր կլինի խուսափել անցանկալի հետեւանքներից:

«Հայաստանում արձանագրությունները չեղյալ հայտարարելը զենք կդառնա Թուրքիայի ձեռքում, որը կպնդի` Հայաստանն է առաջինը հրաժարվել հարաբերությունների կարգավորումից եւ կփորձի իր պատասխանատվությունը փոխանցել Երեւանին: Թուրքիան չի հրաժարվի Հայաստանին նման բացասական լույսի ներքո ցույց տալու հնարավորությունից»,- ասել է Դոլգովը:

Ավելի վաղ թեմային անդրադարձել է նաեւ թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չեւիքյոզը` նշելով, որ հայկական կողմը սխալ կանի, եթե արձանագրությունները ճանաչի առ ոչինչ, քանի որ այդ դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա Հայաստանին «քավության նոխազ» դարձնելու եւ պնդելու, թե Հայաստանն առաջինն է հրաժարվել կարգավորման գործընթացից։

Նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր. «Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին եւ ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, եւ դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, եւ մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:

Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ կարող է առհավետ պատանդ վերցնել Ցյուրիխում 2009 թ-ին ստորագրված արձանագրությունները եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Արձանագրությունները բանակցել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար։ Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ։ Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»,- ասել էր ՀՀ նախագահը եւ ընդգծել, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չի դարձրել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կանոնակարգելու համար:

«Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել եւ հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում։ Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից եւ ոգուց»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Տպել
15316 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված