Չինական ընկերությունը ցանկություն ունի մասնակցել ՀՀ ճանապարհաշինական աշխատանքներին

13/12/2017 schedule18:59
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունեց չինական «Avik» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։
«Avik» ընկերությունը, որը մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության եւ ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերին: 
 
Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեսահոլովակով ներկայացրին Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ցանցի բարելավման եւ զարգացման իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված մեր երկրի ռելիեֆային, սեյսմիկ եւ կլիմայական առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհաշինական մի շարք ծրագրերի մանրամասներ։
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել մանրամասն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավորությունները:
Տպել
1225 դիտում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 37.5 հա տարածք

«Տնաքանդությունը մեղք է». բռնել եւ տկլորացնել

Ի՞նչ արժեն մեր մատնահետքերը. փող տպելու մեքենա

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ. Սուրեն Սարգսյան

«Մի բուռ ոսպով, առանց յուղի». նրանց կյանքը ուրիշ է

Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ)

Մեր աղոթքն ենք մատուցում համայնքի հոգևոր հովվի և նրա հոր հոգիների խաղաղության համար. Գարեգին Բ

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հայտնաբերվել է Արենիին պատկանող և 2 մլն դրամ արժողությամբ խողովակները գողացած անձը (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին Աջափնյակի մի շարք հասցեներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)