Շիրակի մարզի անօթեւան գյուղացիները ֆինանսական աջակցություն ստացան

ՇՄ գյուղական բնակավայրերի անօթեւանության խնդիրը կառավարությունը փորձում է լուծել ֆինանսական աջակցության տրամադրմամբ: Այսօր 8 անօթեւան ընտանիքի Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանային խնդրի լուծման համար նրանց տրամադրեց անհատույց  ֆինանսական աջակցություն: 7 համայնքի անօթեւաններ գումարներ ստացան:

 

Ընդհանուր առմամբ 8 ընտանիքի, բնակարանային խնդիրների կարգավորման նպատակով, կառավարությունը հատկացրել էր  32 մլն 324 հազար դրամ: Գումարը բաշխվեց ընտանիքիների անդամների թիվը հաշվի առնելով:  Չորս ընտանիք 2 սենյականոց բնակարանի դիմաց ստացավ  3 մլն 628 հազարական դրամ, 3 ընտանիք` 3 սենյականոցի համար  4 մլն 288 հազարական դրամ, իսկ մեկ ընտանիքի տրվեց  4 մլն 948 հազար դրամ, որպես  4 սենյականոց բնակարանի փոխհատուցում:

«Այս աջակցությունը տրամադրում ենք, բայց ասել, թե սրանով լուծում ենք գյուղական անօթեւանության խնդիրն ընդհանրապես, սխալ կլինի:  Նրանցից զատ դեռ 162 ընտանիքի խնդիր ունենք լուծելու: Բոլորն էլ ապրում են ժամանակավոր կացարաններում:  Պետությունն այսքանով չի սահմանափակվի: Անօթեւանները կմնան ուշադրության կենտրոնում: Եթե  գումար լինի, կրկին այն կուղղենք գյուղական բնակավայրերի անօթեւանության խնդրի լուծմանը»,-վստահեցրեց մարզպետը:

Ստացած գումարից գյուղաբնակ անօթեւանները գոհ մնացին, բայց նշեցին. օգնությունն ուշացած էր:

Տպել
1730 դիտում

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության վարչության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը

Ռուսական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել. նախորդը չէր կայացել

Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զինվորական է տուժել

Ունենալով բավական փորձառություն՝ քաղաքացին չի կարողանում զբաղեցնել խորհրդականի պաշտոնը. Վաղարշակ Հակոբյան

Նոր Հաճնում մահացած չորս երեխաների հայրը հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ նրանց ու մորը. մարզպետ

Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությունում

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան եւս Եվրո 2020-ում է. 17 թիմ արդեն իրեն ապահով է զգում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին

ՀՀ ՊԵԿ-ի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ կնքվել են մի շարք փաստաթղթեր

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել՝ 5 քաղաքացի

Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

Թբիլիսիում հազարավոր մարդիկ արգելափակել են խորհրդարանը, պահանջում են կառավարության հրաժարական և արտահերթ ընտրություններ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Հանձնաժողովի տեղ ծախեմ դոլարով. ընդդիմությունը հանձնեց նաեւ դալարը