Բաքուն մարմնավաճառներին, հովիվներին կասկածում է ՀՀ օգտին աշխատելու մեջ. 400 ձերբակալված կա

12/12/2017 schedule17:30

Ադրբեջանում նոր մանրամասներ են հրապարակվում Հայաստանի օգտին մայիսին սկսված լրտեսական սկանդալի գործով: Աղդամի շրջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածով, որոշները մեղադրվել են դավաճանության մեջ: Ադրբեջանի ԶՈՒ նախկին սպան, որը նույնպես հարցաքննվել է եւ տեղափոխվել այլ զորամաս, պատմել է, թե ինչպես են այդ հետաքննության մեջ ներքաշվել մի հովիվ եւ նրա հոտը, գրում է meydan.tv-ն: 

Մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության տարածած համատեղ հայտարարությունը շփոթեցրեց բոլորին: «Հավաքված նյութի հիման վրա՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունը Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով դավաճանության եւ այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ է հարուցել: Ստեղծվել է դատախազության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ-ի եւ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված քննչական-օպերատիվ խումբ, ընթանում է նախաքննություն»,- նշված էր այդ հայտարարության մեջ:

Զինվորականի խոսքով՝ հարցաքննվել կամ ձերբակալվել են շուրջ 400 ադրբեջանցի զինծառայող եւ քաղաքացի, որոնք իբր դավեր են նյութել կամ համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Նրանք մեղադրվում են գումարի դիմաց պետական անվտանգությանը սպառնացող գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցելու մեջ։ 42 անձի ձերբակալման մասին լրատվամիջոցների հրապարակումներից հետո նախագահի աշխատակազմը հրամայեց, որ միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից բացի բոլոր նորությունները հեռացվեն կայքերից:

Հովվի հետ միջադեպը տեղի է ունեցել շփման գծին մոտ գտնվող Աղդամի շրջանում: «Վաղ առավոտյան լսեցինք, որ մեկին բռնել են պահակակետում։ Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ։ Նա ասաց, որ իր ոչխարներին է արածեցնում։ Մենք այդ մասին հաղորդեցինք մեր հրամանատարին»,-  ասում է զինծառայողը եւ հավելում` հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, հետո զինվորներին հրամայել հանգիստ թողնել հովվին ու մնացած ոչխարներին։

Զինվորները վիճել են հրամանատարի հետ՝ ասելով, որ Հայաստանի սահմանապահները, տեսնելով, թե որտեղ են գնում ոչխարները, կիմանան այդ կետերում ականների բացակայության մասին։ Այդպես հովիվը վտանգում է զինվորներին։ «Հակառակորդ կողմը մեզ հետևում է, ինչպես մենք նրանց: Շատ պարզ է` եթե ական կա, կամ ոչխարները, կամ հովիվը կպայթեն դրա վրա: Հայ զինվորները չեն կրակի հովվի վրա, քանի որ նրանիղ եւ նրա ոչխարներից լավ տեղեկություն են ստանում: Հետախույզների համար սահմանին տեղի ունեցող ամեն ինչ կարող է լրացուցիչ տեղեկատվություն դառնալ: Միշտ է այդպես եղել և այդպես կլինի»,- ասել են ադրբեջանցի զինվորները: 

Թշնամու հետ գործակցելու մեղադրանքները հասցվել են մոտակա զորամասի հրամանատարին եւ դրանից հետո արագ հետաքննություն է սկսվում։ Հարցաքննվում են հարյուրավոր զինվորներ եւ քաղաքացիներ: Ոմանք ազատ են արձակվել, մյուսները դեռ սպասում են դատավարությանը: «Հարցաքննվել են սահմանին տեղակայված բոլոր զինվորները: Բոլորը կասկածում էին միմյանց, հրամանատարներն ու զինվորները, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Սեւ դիմակներով մարդիկ մեզ գոռալով հարցաքննում էին»,- պատմում է սպան: 

Դրանից հետո պայմանագրային զինծառայողներին իրենց սպաները վստահեցրել են, որ կտեղափոխվեն սահմանից 100 կմ հեռու զորամասեր, բայց փոխարենը շատերին հեռացրել են բանակից: Պատճառը, իբր ֆիզիկական քննությունը չանցնելն էր, սակայն նրանք մինչեւ այդ արդեն ծառայում էին։

«Մարզերում բոլորը գիտեն միմյանց: Բանակից հեռացված զինվորականին ոչ ոք չի ուզում աշխատանքի վերցնել: Պատմում եմ այս մասին, որովհետեւ մարդիկ այլեւս մեզ չեն վստահում։ 2016-ի ապրիլից հետո մարդիկ մեզ շատ էին հարգում, հիմա էլ չեն ուզում տեսնել մեզ»,- ասում է սպան:

Գյուղապետերից մեկի խոսքով, որը ցանկացել է չհրապարակել իր ինքնությունը, դավաճանության մասին խոսակցություններն արագ են տարածվում: «Պատկերացրեք, որ առավոտյան արթնանում եք եւ լսում, որ ձեր հարեւաններից շատերն աշխատում են հայերի համար: Մարդիկ, որոնց երկար ժամանակ գիտեիք, մարդիկ, որոնց տեսնում եք ամեն օր, մեղադրվում են Հայաստանի համար աշխատելու մեջ: Դուք սկսում եք կասկածել բոլորին»,- ասում է նա եւ հավելում, որ շատ մարդիկ ձերբակալվեցին, զինվորականներից բացի հովիվներ, տաքսու վարորդներ, նույնիսկ մարմնավաճառներ:

Չամանլի գյուղում մի հովիվ է ձերբակալվել, որին մեղադրում են Ադրբեջանի ռազմական հաղորդակցության ցանցերը հայերին փոխանցելու մեջ եւ ապացույցն այն է, որ քննիչները պնդում են` նրա տանը հայտնաբերվել է 10 հազար դոլար: Նույն գյուղում ձերբակալվել է մի բժիշկ՝ եղբոր եւ զարմուհու հետ, նաեւ զինծառայողներից մեկի ընկերուհին, որին մեղադրում են հայկական հետախուզության համար աշխատելու մեջ: 

Թերթերի շրջանի մի գյուղապետ էլ, որը նույնպես ցանկացել է անանուն մնալ, պատմել է, որ Ջամիլլի գյուղում ձերբակալվածներից մեկը` Մեհման Հուսեյնովը, մահացել է քննիչի ծեծից: Հարազատները ցանկանում էին թաղել նրան հոր կողքին, սակայն գյուղացիները թույլ չեն տվել եւ արդյունքում նրան նրան թաղել են գերեզմանատան սահմաններից դուրս։ 

«Մարդիկ շփոթված են: Մենք կարծում էինք` գիտենք, որտեղ է թշնամին, բայց պարզվեց` նա մեր մեջ է»,-  ասել է գյուղապետը եւ հավելել, որ իրենց շրջանում հարցաքննել են փոքր բիզնես ունեցող բոլորին: Նրանց, ովքեր եկել էին շրջան աշխատելու, ստիպել են վերադառնալ իրենց քաղաքներ: Սահմանին մոտ բոլոր սրճարաններն ու ռեստորանները փակվել են: 

Տպել
5712 դիտում

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը