35 հազար, 30 հազար եվրո եւ 28 հազար ֆունտ. ՄԻԵԴ-ի որոշումներն ընդդեմ Ադրբեջանի եւ ՀՀ-ի

12/12/2017 schedule16:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը: Նույն պալատը որոշում է կայացրել «Չիգարովը եւ մյուսներըն ընդդեմ Հայաստանի» գործով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Այսպիսով, Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր եւ Ծովինար Սարգսյաններին, 35.000 եվրո վճարի՝ նյութական եւ ոչ նյութական վնասի, ինչպես նաեւ դատական ծախսերի համար: Հայաստանն իր հերթին յուրաքանչյուր 6 հայցվորի պետք է վճարի 5 հազարական եվրո, ինչպես նաեւ 28 հազար ֆունտ սթերլինգ ընդհանուր ծախսերի համար:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը «Չիգարովը եւ մյուսներըն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումն ընդունել էր 2015 թ-ի հունիսի 16-ին եւ փաստել, որ տեղի է ունեցել սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի ու արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքների խախտում:

Հայկական կողմից հայցը ներկայացվել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի (Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցվորը, որը կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են եւ իրեն սեփական բնակավայրից բռնի արտաքսել:

Հայցվորը 374.814 եվրո փոխհատուցում էր պահանջել 1992թ. հունիսին Գյուլիստանից հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար: Նա նաեւ նշել էր, որ իրեն մի քանի անգամ մերժել են հայրենի գյուղ վերադառնալու ու այնտեղ թողած սեփականությունն օգտագործելու հարցում։

Հայտնի է, որ նրա մահից հետո, այրին ու երեխաները ճանաչվել են իրավահաջորդ:

Այժմ ՄԻԵԴ-ի մեծ պալատը վճռել է, որ Ադրբեջանը պետք է Մինաս Սարգսյանի զավակներին՝ Վլադիմիր եւ Ծովինար Սարգսյաններին, 35.000 եվրո վճարի՝ նյութական եւ ոչ նյութական վնասի, ինչպես նաեւ դատական ծախսերի համար: Աղբյուրը մանրամասնում է, որ գումարը պետք է վճարվի վճռի կայացմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում:

Նշվում է, որ այս գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-ին, 8-րդ եւ 13-րդ հոդվածների խախտում։

Տպել
3510 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին