Պատահական զրույց՝ ընտրակաշառք վերցրած քաղաքացու հետ. երեւանյան խճանկար «երթուղայինից»

Երբ երթուղայինը մոտեցավ կանգառին, համարյա գոյություն չունեցող այն հույսը, թե գոնե հանգիստ կանգնելու տեղ կլինի, չքացավ: Իսկ առավոտյան ժամերին զուր է հաջորդ մեքենային սպասելը, որովհետեւ այն նույնպես գերբեռնված է լինելու: Արժանապատվությանը հարված ստացածի անփոփոխ զգացումով խցկվեցինք երթուղային: Հաջորդ կանգառում մի պապիկ նույնպես տրանսպորտ բարձրանալու վճռականություն ցուցաբերեց: Միջին տարիքի կին ուղեւորը, որը մինչ այդ մեր նկատմամբ հոգատարություն էր դրսեւորել (դուռը չբացվի, ընկնենք), փորձեց գլխի գցել, որ առաջ չշարժվենք՝ նոր ուղեւորի համար մի ոտնաչափ տեղ բացելու համար:

Պապիկն, իհարկե, տեղավորվեց: Այդ ընթացքում տեսանք, որ կնոջ թիկունքում բավական ազատ տարածություն կա, բայց նա դա սրբորեն անառիկ է պահում: Ի վերջո, սակայն մեքենայի ընթացքի մեջ բոլորն են իրենց տեղն ընկնում, եւ չի մնում ոչ մի անհամաչափ ազատ տարածք:

Իսկ կինը շատ չանցած սկսեց դժգոհել ու փնթնփնթալ, թե այս ինչ վիճակի մեջ են դրել այս իշխանությունները: Պատասխանին, որ մեզ տեղն է, եւ սա է մեր ընտրությունը, չհամաձայնեց. «Ո՞վ է ընտրել: Իրենք են իրենց ընտրել»: Ընտրակաշառքի դիմաց իշխանությունների օգտին ձայն տալու հետ նույնպես համամիտ չէր: «Ես ընտրակաշառք վերցրել եմ, բայց իրենց չեմ ընտրել»,- հպարտ ասաց նա:

Հարցին, թե քվե գնողը մի՞թե հոգ չի տանում՝ համոզվելու համար, որ իսկապես իրեն ընտրում են ու չեն խաբում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ իր նկատմամբ վստահություն է եղել:

Ընտրակաշառք վերցնելը, բայց ՀՀԿ-ին չընտրելը որպես հերոսություն ներկայացնող կինը հավաստիացրեց, որ ընտրակաշառքից հրաժարվելը նույնպես իր համար խնդիր չէր լինի: Պարզապես առաջարկողները միեւնույն թաղի տղաներ են, որոնց չեն ուզում մերժել:

Նրա ձայնը, ինչպես պարզվեց, սկզբում փորձել են գնել 5 հազար դրամով: Մերժել է: Համաձայնության են եկել 10 հազար դրամի եւ մեքենայով ընտրատեղամաս տեղափոխվելու շուրջ: Մեր դիտարկմանը, թե կարծում է քվեն գնելու եւ վաճառելու ենթակա ապրա՞նք է, կինը կրկին հպարտ տոնով պատասխանեց. «Շուկայական հարաբերություններ են: Ես իմ ձայնը այդքան ցածր չեմ գնահատում»: Ընդունեց, որ եթե անգամ իշխանություններին չի ընտրել, կաշառք վերցնելու պատճառով այլեւս զրկված է նրանց հարց տալու հնարավորությունից, թե այդ ինչպես հայտնվեցին երկրի ղեկին: Ասաց, որ այդ դեպքում ինքն էլ հանդես կգա պահանջատիրոջ դիրքերից:

Իսկ մինչ նա ու իր գաղափարակիցները իշխանություններից կպահանջեն լավ աշխատել, ընտրակաշառք վերցրածներս ու մերժածներս, իշխանություններին ընտրողներս ու չընտրողներս երթեւեկում ենք միեւնույն երթուղայինում՝ գլխահակ ու ծռված ողնաշարով:

Տպել
2329 դիտում

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

Երեւանում վերելակի խափանվելու հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել էին ներսում

Երեւանում սպանված 38-ամյա ոստիկանին կրակել են իր իսկ ծառայողական զենքով, մյուսին՝ հարվածել կոթով. մանրամասներ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ն, շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի