Աղմկալի պատմությունների կենտրոնում գտնվող Շենգավիթը՝ լավագույն վարչական շրջան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. նոյեմբեր ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ վարչական շրջանը, երկրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը՝ Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանները: Նոյեմբեր ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ ութերորդ, իններորդ և տասներորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանները:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին 3-4 հորիզոնականներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ գնահատման այս մոտեցումը ոչ միայն արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, այլև ապահովում է առողջ մրցակցություն վարչական շրջանների միջև:

«Իսկապես ողջունելի է, որ այսօր արդեն երկրորդ և երրորդ հորիզոնականները կիսում են երկուական վարչական շրջաններ, ինչը խոսում է այն մասին, որ կա հստակ մրցակցություն և ձգտում՝ արձանագրել բարձր ցուցանիշներ: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն, ինչից միանշանակ շահում է աշխատանքը: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում բարձր ցուցանիշներ գրանցել»,- ընդգծել է քաղաքապետն ու ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել կարճ ժամանակահատվածում բացթողումները շտկելու ուղղությամբ: 

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Անդրադառնալով առաջին հորիզոնականում հայտնված Շենգավիթին նշենք, որ կայքերում տարաբնույթ սկանդալային հրապարակումներ են լինում վարչական շրջանի հետ կապված, իսկ շատ դեպքերում պատմության կենտրոնում հենց թաղապետարանի աշխատակազմնհ է:

Մասնավորապես, Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին անհատ ձեռնարկատեր Գրիգոր Տեփանյանին պատկանող տարածքը երեկոյան ժամի քանդել են, եւ ձեռնարկատիրոջը զգուշացրել, որ նա այդ տարածքում իրավունք չունի գործունեություն ծավալել, իսկ Տեփանյան էլ կայքերից մեկի հետ զրույցում նշել էր, թե ինքն արդեն 10 տարի շահագործում է այդ կառույցը:

Այս դեպքից որոշ ժամանակ առաջ էլ կայքերում եղել էին հրապարակումներ այն մասին, որ թաղապետարանի 8 աշխատակիցների միջեւ սկանդալային վեճ է տեղի ունեցել, որը չի պարզաբանվել թաղապետ Արմեն Սարգսյանի կողմից:

Նշենք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար  Արմեն Սարգսյանը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ: Սարգսյանը՝ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրն է: 

Տպել
6490 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ