«Գյուղապետ՝ չի նշանակում թալանչի ա, տուպիկ մի մտցրա». գյուղապետերը Սարգսյանի ելույթի մասին

Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանը բովանդակալից անդրադարձ էր կատարել համայնքապետներին եւ, մասնավորապես ասել, թե գաղտնիք չէ, որ կան գյուղապետներ, ովքեր թալանելով հարստացել են: Սերժ Սարգսյանն իր խոսքում նաեւ շեշտել էր, թե մինչ այս ներողամիտ է եղել նրանց նկատմամբ, բայց Նոր տարուց հետո չի պատրաստվում նրանց ներել՝ մարզպետների, նախարարների եւ իրեն մոտիկ անձանց միջնորդությամբ:

Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է մի քանի համայնքապետների հետ, որոնց թվում են նաեւ՝ այն գյուղապետները, ովքեր աչքի են ընկել սկանդալային պատմություններում:

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը, որը նաեւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, 2017 թվականի ապրիլի ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ մարտի 12-ին, սպառնալիքներ էր հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ էր ուղղել։ 

Գալստյանին «ՀԺ»-ի հարցերը ջղաձգեցին: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում կան գյուղապետներ, ովքեր թալանով են զբաղվել, Գալստյանն ասաց.

«Դուք զանգել եք ինձ, որ տեղեկությու՞ն իմանաք: Ես ասեմ կա՞, թե՞ չկա: Ինչ, հիմա ուզում եք, որ ես ասեմ այդպիսի գյուղապետներ ունե՞նք, թե՞ չունենք: Դուք կարծում եք, որ ճիշտ տեղ ե՞ք զանգել: Եթե գյուղապետ ա, դա չի նշանակում, որ թալանչի ա: Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք տարբեր տեսակի մարդիկ»,- ասաց Գալստյանը, որը տեղյակ չէր Սերժ Սարգսյանի ելույթից, բայց երբ տեղեկացավ, որ խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է, միանգամից հանդարտվեց:

«Նախագահի ասածը բերեք չքննարկենք: Նախագահը, բա մեր երկրի նախագահն է, մենք ենք մեր նախագահին ընտրել, մեր նախագահն է, մենք ենք ուզել, որ այդ մարդը մեր նախագահը լինի: Սերժ Սարգսյանի ասած բառերը ես չեմ լսել, բայց չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ասել է բոլորի մասին»,- նշեց փոխոստիկանապետի ազգականը:

«ՀԺ»-ի հարցին, թե առիթներ եղե՞լ են, որ Սերժ Սարգսյանն իրեն ների՝ մատնանշելով վերանշյալ դեպքը, Գալստյանը բացասական պատասխան տվեց:

«Ես ընդհանրապես, որեւիցե աններելի բան չեմ արել, որ ինձ ներեն կամ չներեն: Ինձ ներելու կարիք ընդհանրապես չի եղել»,- ասաց Գալստյանը:

Խորհրդարանական վերջին ընտրությունների շրջանում կրկին սկանդալի կենտրոնում հայտնված Արագածոտնի մարզի Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը եւս նշեց, որ Սերժ Սարգսյանը իրեն երբեք չի ներել:

«Ի՞նչ եմ արել, որ ների: Ես ինքս հանրապետական եմ»,- հարցն այսքանով փակեց Բաբայանը:

«Հայկական Ժամանակ»-ում  ընտրությունից հետո գրվել է, որ Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ ներխուժել է 18/07 18/08 տեղամասեր եւ վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը:

Դրանից հետո գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցիկի մոտ եւ ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին քվեարկած քվեաթերթիկները ցույց տալ, եւ հետո գցել քվեատուփի մեջ:

Ընտրողներն այս մասին բողոքել են տեղամասերի մոտ գտնվող ոստիկաններին, սակայն վերջիններս ի պատասխան ասել են, որ իրենք ոչինչ անել չեն կարող: Այս գործընթացը տեւել է 30-35 րոպե:

Զարզանդ Բաբայանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին՝ ասաց, որ նախագահի խոսքից չի վիրավորվել:

«Դա նախագահի կարծիքն է, բայց ինձ թվում է, որ նախագահը, եթե ասում է, ուրեմն հավաստի տվյալներ ունի, որ ասում է: Կլինեն նման համայնքապետներ, ոնց ասում են՝ ընտանիքն առանց հիմարների չի լինում:  Գյուղապետը պետք է նման բան չանի, որ ներում խնդրի: Եթե գյուղապետին թալանչի են ասում, ես ինձ վիրավորված չեմ զգում: Ես վիրավորվում եմ, որ նման համայնքապետի հետ նույն հարթության վրա եմ»,- ասաց նա:

Մեր հարցին, թե համայնքապետն ինչպիսին պետք է լինի, Բաբայանն ասաց.

«Գյուղապետը պետք է լինի ավանդապաշտ: Իր ֆինանսները պետք է տրամադրի համայնքին: Ես վարկերի տակ եմ, գյուղի համար եմ անում»:

Շիրակի մարզի Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանն էլ Սերժ Սարգսյանի՝ համայնքապետերին ուղղված ելույթի մասին հարցը որակեց իրեն «տուպիկի մեջ դնել» եւ հրաժարվեց պատասխանել:

«Ես կարող եմ այդ հարցին միայն իմ մասով պատասխանել եւ ասել, որ ես նման բաներ չեմ արել: Եթե երկրի նախագահն ասում է, ուրեմն կարող է ինֆորմացիա ասել: Ես չեմ կարող էդ հարցին պատասխանել, դու ընձի տուպիկ մի մտցրա: Ես ինչ կարող եմ ասել, ինքը երկրի նախագահն է»,- եզրափակեց նա:

Սերժ Սարգսյանը Դիլիջանում Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ, մասնավորապես, համայնքապետերի մասով ասել էր.

«...Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:

Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երևույթներ լինեն, որևէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք այո, ապա ես ասում եմ հետևյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում ևս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որևէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են, հատկապես, որ արդեն ես տեղեկացել եմ պարոն Լոքյանից, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխատավարձի հետ կապված:

Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար»:

Տպել
5752 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ