Մկան ծակը փոխ են առել, վախեցած են. Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան ակցիայի արդյունքի մասին

Դեկտեմբերի 8-ին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ գնաճի եւ աղքատների մասին սկանդալային հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջում ակցիա նախաձեռնեց. «Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը: Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»:

Ֆեյսբուքահայությունը ակտիվ կերպով կողմ էր ակցիային: Իսկ ի՞նչ արդյունքներ եղան, այս հարցի պատասխանը ստացանք իրենից՝ Կարեն Քոչարյանից:

- Պարոն Քոչարյան ի՞նչ արդյունք ունեցաք ակցիան սկսելուց հետո, արդյո՞ք այն շարունակական բնույթ է կրելու:

- Նախ՝ արդյունքը նա է, որ երևի թե առաջին անգամ Հանրապետական կուսակցությունը Էդուարդ Շարմազանովի մակարդակով ֆիքսեց, փաստացի դատապարտեցին ասվածը, և մամուլում էլ եղան հրապարակումներ, որ բերում, մտցնում են ցուցակ, իրենք 5 տարի օգտվում են էդ առավելություններից ՝ ռոումինգի գումար է վճարվում իրենց տեղը, պադավատ են ունենում, գործուղումներ են գնում, անցնում է 5 տարի իրենք այսպես՝ ինչ-որ բաներ դուրս տալով նորից են մտնում ցուցակ, նորից են գնում ու իրականությունից կտրվում են: Հերթական անգամ չասացին, որ սխալ եք հասկացել և սխալ եք մեկնաբանում: Ի սկզբանե, հասկանալի էր, որ իրավական դաշտում որևիցե բան անել չի կարելի, այս ակցիան բարոյական դաշտում էր արված:

- Պարոն Քոչարյան, դուք առաջարկել էիք մանդատից զրկել Հակոբ Հակոբյանին, ճի՞շտ է:

- Ես առաջարկել էի, իհարկե, բայց հենց նույն օրը, երբ ինձ զանգեցին լրագրողները ես ասացի, որ սա արվում է բարոյական դաշտում, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ իրավական դաշտում ոչ մի բան անել հնարավոր չէ: Բարոյական դաշտում ինչ-որ արդյունքներ գրանցվեցին:

- Փաստորեն, հերթական անգամ միայն բարոյական հաղթանակո՞վ ենք բավարարվելու:

- Բարոյական հաղթանակ չէր դա, կոնկրետ հաղթանակ էր:

- Ամեն դեպքում, պարոն Քոչարյան մարդիկ ներողություն չխնդրեցին հանրությունից, և շարունակում են պաշտոնավարել:

- Ես այս առումով շարունակելու եմ, պարզ է, որ ես փողոց չեմ դուրս գալու, ես դա ի սկզբանե եմ ասել, որ սա ճնշման ակցիա է:

- Սոցցանցերի միջոցո՞վ:

- Այդ թվում՝  սոցցանցերով, բա ո՞նց, փողոց դուրս գա՞նք: Դուք ինձ առաջարկեք:

- Չեմ կարող առաջարկել, արձանագրենք միայն, որ ամեն դեպքում դուրս է գալիս, որ սա բարոյական հաղթանակ է:

- Բարոյական չէր այդ հաղթանակը, նորից եմ ասում, սա կոնկրետ հաղթանակ էր, որովհետև իրենք՝ պատգամավորները և քաղաքական գործիչները՝ իշխանական և ոչ միայն իշխանական, երբեք չեն վախեցել հասարակական կարծիքից, իրենց ավելի շատ հետաքրքրել է շեֆերի կարծիքը, երբ որ իրենց շեֆերը կոնկրետ քայլեր են ձեռնարկել, դա արդեն մեծ հաղթանակ է, իրենք հիմա վախենում են, իրենք հիմա մկան ծակը փոխ են առել ու փորձեք հիմա խոսեցնել, զանգահարեք մի քանի պատգամավորի, ու փորձեք ինչ-որ բաներից հարցնել, կտեսնեք, որ ոչ մի բան չեն խոսի: Ես միշտ ասել եմ ընդհանրապես մասնագիտությունների վերաբերյալ մի խոսք կա, որ ասում են՝ բժիշկն ու սապյոռը իրավունք չունեն սխալվելու, այո, բայց դա չի նշանակում, որ մնացած մասնագիտությունները, այդ թվում նաև՝ քաղաքական գործիչները և պատգամավորները, պետք է օրական 3 անգամ սխալվեն և հիմար-հիմար դուրս տան՝ ինչ հնարավոր է և որտեղ հնարավոր է:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչի՞ համար Հակոբ Հակոբյանն արեց այդ արտահայտությունը, մտածվա՞ծ էր:

- Իրենք արդեն սովոր են, որ ինչ ասում են անպատիժ է մնում, ամեն մեկն անկախ տարիքից մի հիմար բան դուրս է տալիս, որովհետև այդ մարդիկ քաղաքականության հետ կապ չունեն, չեն իմանում՝ ինչ է քաղաքականությունը, ինչ է Ազգային ժողովի պատգամավորի ստատուսը, ընդհանրապես:

Հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը խոսելով այս օրերի գնաճի մասին ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումն աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից։ Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան։ Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»։ 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
13019 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել