ՌԴ քաղաքացի ադրբեջանցիներին ստիպում են ծառայել Ադրբեջանի բանակում. բողոքի ալիք է սկսվել

Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցիները, որոնց ստիպում են ծառայել Ադրբեջանի բանակում, պատրաստվում են դիմել ՌԴ պետդումային` խնդիրը կարգավորելու և օգնության խնդրանքով, գրում է riaderbent.ru-ն:

Ադրբեջանցիները պնդում են, զինապարտության տարիքի իրենց հարազատներին, որոնք մեկնել են Ադրբեջան, անօրինական կերպով թույլ չեն տալիս հեռանալ երկրից: Դաղստանում РИА «Дербент»-ի խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստացել, որոնցում ՌԴ քաղաքացի ադրբեջանցիների բողոքներն են. նրանց իրավունքները խախտվում են, ստիպում են ծառայել Ադրբեջանի բանակում, նույնիսկ նրանց, ովքեր արդեն ծառայել են ՌԴ բանակում, իսկ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն ու ՌԴ ԱԳՆ-ն ոչինչ չեն ձեռնարկում: 

Նույնիսկ կան դեպքեր, երբ ստիպում են Ադրբեջանի բանակում ծառայել այն ադրբեջանցիներին, որոնք երբեք Ադրբեջանի քաղաքացի չեն եղել, ինչպես Թելման Հուսարովի որդիների դեպքում է: Շամիլ և Էլմար Հուսանովները 20 ամսից ավելի չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան: Նրանց հայրը պատմում է, որ խնդիրն առաջացել է 2016-ի ապրիլին՝ ԼՂ-ում սկսված ռազմական գործողություններից հետո:

Աջից` Թելման Հուսարովը

Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ զորակոչվածները երկու տարբերակ ունեն` ծառայել կամ վճարել: Հայտնի է միայն մեկ դեպք, երբ ՌԴ քաղաքացին ծառայել է Ադրբեջանի բանակում: Մյուսները որոշել են չպայքարել իրենց իրավունքների համար և վճարել են: Սպիտակ զինգրքույկի արժեքը սկսվում է 3.000 մանաթից ( մոտ 800.000 դրամ):

Ռաշադ Հաֆարովը РИА «Дербент»-ի կազմակերպած ասուլիսին միացել է տեսակապով

Ռաշադ Հաֆարովը միակն է, որն Ադրբեջանում բռնի զորակոչի մասով իր իրավունքները պաշտպանում է դատարանում: Նա չի կարողանում Ռուսաստան վերադառնալ 2016-ի նոյեմբերից: Նա նշում է`քանի որ ինքը հրաժարվում է ծառայել Ադրբեջանի բանակում, ընտանիքի դեմ ճնշումներ են սկսվել, սպառնում են եղբորը: Դատարանը նրա հայցով որոշում է կայացնելու 2018-ի հունվարին:  

Տպել
2773 դիտում

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը