Ամոթ է. ո՞վ է միջնորդել եւ ինչու են պատժի կրումից ազատվել Շահումյանի, Եղեգիսի գյուղապետերը

Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով դեկտեմբերի 9-ին Դիլիջանում անցկացվող տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում՝ իր խոսքն  ուղղելով համայնքապետերին, ասել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:»: 

Իսկ իր խոսքի վերջում Սերժ Սարգսյանը նշել է. «Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել»:

Սերժ Սարգսյանի այս խոսքերն արդեն հակասական արձագանքների են արժանացել, հիմնականում շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ մինչեւ այժմ տարիներ շարունակ գյուղապետները բոլոր ընտրությունների հիմնական ընտրակեղծարարներն են եղել, ինչի շնորհիվ վայելել են անարգել չարաշահումներ եւ հանցագործություններ կատարելու ազատությունը: Ստորեւ ներկայացնում ենք նշվածն ապացուցող մի քանի օրինակ:

2008-2016թթ պաշտոնավարման տարիներին թույլ տված չարաշահումների համար Շահումյանի համայնքապետ Արթուր Յայլոյանի նկատմամբ այս տարի քրեական գործ է հարուցվել: Համաձայն գործի նյութերի՝ Յայլոյանն աշխատավարձերը հրամանագրել է իրականում չգործող գրադարանավարուհու, այգեպանի և գործավարի հաստիքների վրա: Յայլոյանը նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս է գրել համապատասխան չափի աշխատավարձեր, որոնք վերջիններս ստացել և տնօրինել են իրենց հայեցողությամբ, սակայն փաստացի չեն իրականացրել վերը նշված հաստիքներով սահմանված պարտականությունները: Դատարանը համայնքապետի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկման ձևով՝ 5 տարի 6 ամիս ժամանակով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Մելիք Բաբագյուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք և խոշոր չափերի գույքի յուրացում կատարելու համար: 

Ըստ գործի նյութերի, գյուղապետը 2012թ. որոշել է իր համար ծառայողական ավտոմեքենա գնել և դրա համար համայնքային բյուջեից 1 700 000 դրամ է հատկացրել: Սակայն մեքենան գնել է ընդամենը 330 000-ով, իսկ մնացած գումարը` 1 370 000 դրամը, յուրացրել է:

Եվ որպեսզի կեղծիքը չբացահայտվի, Մելիք Բաբագյուլյանն ամբողջ գումարը փոխանցել է բանկի միջոցով իր ծանոթի անունով, իսկ գործարքը ներկայացրել որպես մեկ անձից կատարված գնում: Ծանոթը գումարն ստացել է և հանձնել գյուղապետին, որից 330 000-ը վերջինը վճարել է ավտոմեքենայի տիրոջը, իսկ 1 370 000-ը` գրպանել: Բացի այդ, պարզվել է, որ Եղեգիսի գյուղապետը նաև ավագանու նիստերի արձանագրություններն է կեղծել: Օգտվելով ավագանու անդամներից մեկի բացակայությունից՝ կազմել է ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և ինքն էլ կեղծել է բացակայող անդամի ստորագրությունը: Այս եղանակով Մելիք Բաբագյուլյանն իր հայեցողությամբ օտարել է համայնքի սեփականություն հանդիսացող հողերը: Մելիք Բաբագյուլյանը ողջ դատավարության ազատության մեջ է գտնվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանաու մասին ստորագրությունը, 2014-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման, միաժամանակ, սակայն կիրառվել է ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներումը, եւ նա ազատվել է պատժի հետագա կրումից:

«Հետք»ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ի վերջին ՏԻՄ ընտրություններից հետո Արևածագը բաժանված է թշնամական 2 բանակների: Գյուղապետ Արթուր Հովհաննիսյանն իր լիազորություններն ընդունելուց 2 օր հետո՝ նոյեմբերի 23-ին, համայնքային ծառայողներ, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սիլվա Բաղդասարյանից և հաշվապահ Ռուզաննա Հարությունյանից դիմում է պահանջել՝ աշխատանքից ազատվելու համար: «Ես ձեզ հետ չեմ աշխատելու: Դուք խոչընդոտել եք ընտրությունները, նրա կողմից եք եղել, դուք ձեր ընտանիքներով նրա կողմն եք եղել»,- տուժողների փոխանցմամբ՝ ասել է Ա.Հովհաննիսյանը:

Սա համայնքներում հետընտրական զարգացումների տասնյակ օրինակներից միայն մեկն է, որտեղ համայնքի ղեկավարները չարաշահում են իրենց լիազորությունները, վենդետաներ անում հակառակորդ թիմի ներկայացուցիչներին: Նշված գործով եւ մամուլում այլ համայնքներից նմանատիպ իրավիճակների մասին հրապարակումներով որեւէ քրեական գործ հայտնի չէ:

Վերը նշված օրինակները ընդամենը չնչին ծաղկաքաղ են, համայնքապետների քրեական հանցագործությունների մասին կարելի է արխիվներից կիլոմետրերով օրինակներ հանել: Բայց դրա փոխարեն նյութը կեզրափակենք, վերջին շրջանում մեծ աղմուկ հանած լուսանկարով, որտեղ Շենավանի համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Մկրտչյանն է Կարմիր Գրքում գրանցված՝ սպանված անգղերի հետ: Արթուր Մկրտչյանը պատասխանտվության չենթարկվեց, վաղեմության ժամկետն անցնելու պաշտոնական պատճառաբանությամբ:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
4834 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)