Ջավախքում բացել հյուպատոսություն, հայ եկեղեցուն վերապահել թեմի կարգավիճակ. կոչ Եվրոպայից

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, ինչպես նաեւ Հայ եւ վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայա եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ:

Կոչ-հայտարարությունում ասվում է.

«- Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին,

- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին,

- Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք  Իլիա Բ-ին,

- Հայ եւ վրաց ժողովուրդներին,

 Ջավախահայության ազգային, մշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքների իրականացման ճանապարհին երբեմն տեղի են ունենում չսպասված եւ անընդունելի այնպիսի երեւույթներ որոնց հետեւանքով առաջացած լարվածությունը  անհարիր է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններին: Իսկ վերջերս, դժբախտաբար, է'լ ավելի թափ ստացան նման երեւույթները:

Եվրոպայի Հայերի Համագումարը վկայակոչելով՝ հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սույն կոչով դիմում է երկու երկրների իշխանություններին, հոգեւոր առաջնորդներին եւ հասարակական գործիչներին՝ ի խնդիր երկու հարեւան պետությունների եւ ժողովուրրդների բարօրության, համերաշխության եւ զարգացման, իրենց համատեղ, խոհեմ եւ ողջամիտ քաղաքականությամբ եւ մոտեցումներով կարեւորելով ազգային, մշակութային, կրոնական եւ կենցաղային բնույթի բոլոր հարցերը, համատեղ քննարկումներով եւ բարեկամական մթնոլորտում հետապնդեն խելամիտ եւ արդար լուծումներ՝ կանխելով անխոհեմ, երբեմն սադրիչ ու անգիտակցության ֆոնի վրա զարգացող իրադարձություններին, որոնք կարող են վնասել ոչ միայն ջավախահայության, այլ նաեւ վրաց եւ հայ ժողովուրդների եւ՛ սեփական եւ՛ ընդհանուր շահերը:

Հարկ չկա հիշեցնելու, որ ջավախահայությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է տարբեր բնույթի խտրականությունների:

Փաստ է նաեւ, որ ազգային, մշակութային եւ կրոնական գետնի վրա ի գործ դրված խտրականությունների քաղաքականությունը ցանկացած երկրում սաղմնավորում է անհանդուրժողականության եւ ճնշումների ենթարկված կողմի հակազդեցությունը, որ հարցի տրամաբանական լուծում չստանալու դեպքում վերածվում է խոր դժգոհության եւ բարձրացնում անկանխատեսելի բողոքի ալիք:

Նկատի ունենալով, որ ջավախահայությունը նաեւ զերծ չի մնացել նման խտրականություններից եւ հեռու է պահվել զարգացման համաչափ ընթացքից, չի ստացել տնտեսության համար զարգացման երաշխիքներ, անտեսվել է նրա ազգային փոքրամասնություններին վերապահված կրթամշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքները, եւ վրացական հերթական իշխանությունները, իհարկե, որոշակի տարբերությամբ, վարել են այնպիսի խնդրահարույց քաղաքականություն, որի հետեւանքով սահուն կերպով եւ գնացքի արագությամբ Ջավախք է ներթափանցում թուրք-ադրբեջանական տարրը, որը մոտ ապագայում կարող է կործանարար լինել հայության եւ հեռանկարում վրաց ժողովրդի համար:

Ուստիեւ, իրավիճակը պահանջում է մոտեցումների եւ ստեղծված խնդիրների ընկալման հեռանկարային փոփոխություն:

Անհրաժեշտ է կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագիր: Հարկավոր է բարեփոխել  ջավախահայության կրթական եւ եկեղեցական համակարգը: Եկեղեցական, մշակութային եւ պատմական հուշարձանների խնդիրը անհրաժեշտ է լուծել բացառապես բանակցությունների միջոցով եւ կրոնապետների անմիջական մասնակցությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության եւ հարաբերությունների ամրապնդման:

Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ իր զավակների ու թոռների համար անհեռանկար մի երկրում, կամ թողնել հարազատ տունն ու երկիրը եւ բռնել արտագաղթի ճամբան: Իհարկե սա կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կրոնական եւ քաղաքական ղեկավարները եւ սփյուռքահայությունը ընդհանրապես, որքանով հեռատես մոտեցում կցուցաբերեն ջավախահայության արդար իրավունքների նկատմամբ:

Ջավախքի հայությունը ամուր կերպով պիտի մնա ու ապրի իր հարազատ բնօրրանում, սակայն դրա համար անհրաժեշտ է Ջավախքի տնտեսության զարգացման համար հեռանկարային եւ իրագործելի ծրագիր եւ ֆինանսական ներդրումներ: Համոզված ենք, որ ՀՀ-ի եւ Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսեւորման եւ փոխըմբռնման ու բարի դրացիական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր կլինի, համատեղ ջանքերով, Ջավախքի համար մշակել կենսական մի ծրագիր, որին իր անմնացորդ օժանդակությունը կցուցաբերի նաեւ հայկական Սփյուռքը:

Վրաստանը արդեն վաղուց հայտարարել է իր եվրոպական քաղաքականության ուղեգիծը եւ հավաստում է, որ հանձնառու կմնա այն քաղաքակրթությանը որով առաջնորդվում է Եվրոպան: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ նոյեմբերին կնքված շրջանային պայմանագիրը եւս հավաստում է այն, որ Հայաստանը նաեւ ունի նույն հեռանկարը, ուստի երկու երկրները այսուհետ ավելի ազատ եւ ձեռնբաց կարող են հետապնդել իրենց հետաքրքրող համատեղ շահերը:

Եվրոպայի Հայերի Համագումարը,  հիմք ընդունելով երկու բարեկամ եւ եղբայր ժողովուրդների բարօրությունն ու երջանկությունը, Վրաստանի իշխանություններին կոչ է անում Ջավախքի հայության զարգացման եւ ազգային ու մարդկային իրավունքների ապահովման համար ցուցաբերել ժողովրդավարական եւ ազատ երկրին հարիր քաղաքականություն եւ այդ առթիվ ձեռնարկել գործնական քայլեր:

Հայաստանի իշխանությանը կոչ է անում Ջավախքի նկատմամբ ցուցաբերել ավելի լուրջ մոտեցում եւ աջակցություն: Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություն նշանակելիս հաշվի առնել տարածաշրջանի կարեւորությունը, լարվածությունն ու բարդ խնդիրները եւ Ջավախքում ապահովել հյուպատոսական ներկայացուցչություն:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ից ակնկալում ենք եղբայրական ոգով վերաբերվել Հայ եկեղեցու զավակներին եւ թույլ չտալ վրաց հասարակության սրտում բույն դնի այլատյացությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից ակնկալում ենք Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, որպեսզի շեշտադրվի համայնքի կարեւորությունը եւ ապահովի նրա ազատ, անկաշկանդ ու համակողմանի զարգացումը՝ զերծ ազգամիջյան տարաբնույթ լարվածություններից:

Համայն հայությանը, հատկապես ջավախահայությանը եւ վրաց ժողովրդին կոչ ենք անում լինել համերաշխ եւ աչալուրջ՝ ընթացք չտալ արտաքին ցանկացած երրորդ կողմի սադրանքներին, որոնք կարող են վտանգել հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պետական գերիշխանությունը»:

Տպել
2277 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա