Բյուջեն, փաստորեն, կոալիցիայինն է. Իրաք մեկնելու են կամավորները

09/12/2017 schedule20:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 9-ի համարում

Հարցազրույց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

- Պարոն վարչապետ, չնայած ֆինանսների նախարարը բյուջե 2005-ը համարեց հզոր բյուջե, սակայն, հաշվի առնելով խորհրդարանում առկա որոշակի լարվածությունը, վստա՞հ եք, որ բյուջեն անցնելու է միաձայն: 

- Նման գերխնդիր՝ բյուջեն անցկացնել միաձայն, մենք մեր առաջ չենք էլ դրել: Բնականաբար, կարող են լինել պատգամավորներ, ովքեր կքվեարկեն ձեռնպահ կամ դեմ, սակայն չեմ կարծում, որ ընդհանուր առմամբ բյուջեն կարող է վտանգվել:

- Այդուհանդերձ, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն ասել էր, թե  ԸO շուրջ տարաձայնությունները կարող են էապես ազդել որոշ ուժերի՝ բյուջեի քվեարկության վրա:

- Չեմ ցանկանում մեկնաբանել նման կարգի հայտարարությունները: Սա հանրապետականի անձնական բյուջեն չէ. բյուջեն կոալիցիոն կառավարությանն է, ուստի նման կարեւորագույն փաստաթղթի նկատմամբ նմանատիպ մոտեցումներն ինձ համար անընդունելի են: Բայց կարծում եմ, որ նման հարց այսօր չկա:

- Արդեն չկա, որովհետեւ հանրապետականը արդեն համաձայնե՞լ է Ընտրական օրենսգրքում ընտրատեղերի 70-30 տոկոս համամասնությանը:

- Սկզբունքորեն մենք մեր համաձայնությունը տվել ենք: Իհարկե, դեռ կուսակցության խորհրդի նիստում չենք հաստատել, բայց նման հարաբերակցությունը համարում ենք իրատեսական:

- Սակայն կոնկրետ դուք էիք պնդում, որ պետք է պահպանվի գործող համամասնությունը: Չի՞ ստացվում, որ ՀՀԿ-ն պարզապես զիջել է իր սկզբունքներն ու դիրքերը:

- Մեզ համար ընդունելի էր 40-60 տոկոս համամասնությունը, սակայն կոալիցիոն մեր գործընկերները պնդում էին 100 տոկոս համամասնական տարբերակը: Այնպես որ, եթե մենք 70-30-ի շուրջ համաձայնության ենք գալիս, դա համարում եմ բնական, եւ չեմ կարծում, որ այստեղ որեւէ մեկը տանուլ է տվել: Ընդհանրապես բանակցություններում հաղթող կողմ չի լինում:

 - ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել այն միջազգային հուշագրին, համաձայն որի՝ մեր խաղաղապահների Իրաք գործուղելու հարցը պետք է մտնի ԱԺ: ՀՀԿ-ն կո՞ղմ է Իրաք խաղաղապահ զորք ուղարկելուն:

- Հանրապետականն այդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել: Երբ հարցը կքննարկվի խորհրդարանում, այդ ժամանակ մենք արդեն կհստակեցնենք մեր դիրքորոշումը: Այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ Իրաք զորք ուղարկելը անհրաժեշտությունից բխող քայլ է: Սակայն մենք հայկական կոնտիգենտ Իրաք ուղարկելու ենք ոչ թե զորակոչային սկզբունքով, այլ գործելու է կամավորության սկզբունքը: Ոչ մեկն իր կամքին հակառակ Իրաք չի գործուղվելու:

- Պարոն վարչապետ, դուք  ԵԿՄ վարչության անդամ եք: ԵԿՄ-ի ներսում առկա լուրջ խմորումները կարո՞ղ են այս կառույցը եւս պառակտել, ինչը տեղի է ունենում հայաստանյան բազմաթիվ կուսակցություններում եւ կազմակերպություններում:

- Վստահ եմ, որ ԵԿՄ-ում պառակտում չի լինելու: ԵԿՄ-ն  որոշակի գաղափարներով ու սկզբունքներով ստեղծված միություն է՝ Վազգեն  Սարգսյանի գլխավորությամբ: Ուստի ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր եղել են այդ կառույցի հիմնադիրները, երբեք չեն դիմի պառակտման տանող քայլերի:

- Քաղաքական դաշտում նոր ընդդիմադիր ֆորմատի ձեւավորում է նկատվում: Այդ ֆորմատը, ըստ ձեզ, ապագա ունի՞: 

- Այսօր վաղ է որոշակի գնահատականներ տալը: Քաղաքական գործընթացները թող զարգանան, եւ երբ ինչ-որ բան կստացվի՝ այդ ժամանակ արդեն կարելի կլինի ավելի կոնկրետ վերաբերմունք ցուցաբերել եւ գնահատականներ տալ:

- Կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքները առանձնապես տպավորիչ չեն: Չե՞ք կարծում, որ ժամանակն է առավել կողմնորոշվելու դեպի արեւմուտք, ՆԱՏՕ, հատկապես որ՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը քանիցս ապացուցել է իր անվստահելի գործընկեր լինելը:

- Ինչպես հայտնի է, այսօր մեր եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները հրաշալի են զարգանում. այն բոլոր տարածաշրջանային ծրագրերը, որ ՆԱՏՕ-ն ունի՝ Հայաստանը դրանց մասնակցում է: Այնպես չէ, որ մենք, Հավաքական անվտանգության խորհրդի անդամ լինելով, անտեսում ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Մենք ԱՊՀ երկրներից երրորդն ենք, որ  ՆԱՏՕ-ում արդեն ունենք դեսպան, եւ դա նշանակում է, որ մենք շահագրգռված ենք եվրոպական կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացմանը: Եւ ես համարում եմ, որ գոնե վերջին մեկ տարում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները շատ ավելի են խորացել, քան մեր անկախության առաջին տարիներին էին: 

- Դուք ասել եք, որ առաջին նախագահի մասին կխոսեք միայն այն ժամանակ, երբ նա ինչ-որ բան կասի: Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ենթադրո՞ւմ է, որ դուք կասեք ձեր կարծիքը տվյալ հարցազրույցի եւ առաջին նախագահի հնարավոր վերադարձի մասին:

- Ցանկացած քաղաքական գործիչ, այդ թվում՝ հանրապետության առաջին նախագահը, խոսելու եւ կարծիք հայտնելու իրավունք ունի, եւ այդ իրավունքը որեւէ մեկը սահմանափակել չի կարող: Սակայն ես չեմ կարծում, որ այդ հարցազրույցը քաղաքական նոր եւ լուրջ հայտ էր. որեւէ նոր գաղափար կամ նոր խնդիրներ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջ չէր քաշել: Ուստի այս պահին հեռուն գնացող քաղաքական եզրահանգումներ անելը, ինչպես որ փորձ է արվում անել, ես ճիշտ չեմ համարում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2437 դիտում

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը