Ուկրաինայում գազն ավելի էժան է, քան ՀՀ-ում. Կիեւը գազը ստանում է Եվրոպայից

Հայաստանի էներգետիկ համակարգում ամենզգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:

Նման կարծիք «Մեդիա կենտրոնում» JAMnews-ի հետ համատեղ կազմակերպած «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով քննարման ժամանակ հայտարարեց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

Պաշտոնապես ռուսաստանյան գազային հսկան՝ «Գազպրոմը» ՀՀ-ին գազ է վաճառում «շատ ցածր սակագնով»՝ 150 դոլար 1000 խորհանարդ մետրի դիմաց: Վերջերս էլ ՌԴ վարչապետ Մեդվեդեւը Երեւանում հայտարարեց, որ 2018 թ-ին էլ Հայաստանի համար «հատուկ գինը» կպահպանվի: Իրականությունը, սակայն այլ է: Թեպետ պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության հետ, սակայն այդ սակագնով «Գազպրոմը» Հայաստանի սահմանին վաճառում է «կապույտ վառելիքը» իր «դստերը»՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Այս ընկերությունն էլ գրեթե 100 տոկոսանոց մարժա է ավելացնում սակագանի վրա ու գազը երկու անգամ թանկ հասցնում ՀՀ քաղաքացիներին:

Վրաստանում, օրինակ, որ գրեթե ամբողջությամբ գազը ներկրում է Ադրբեջանից, սակայն սպառողն այն ստանում է շուրջ 1000 խորհանարդ մետրի դիմաց 235 դոլարով: Վրաստանը երկու առավելություն ունի: Այն ի տարբերություն Հայաստանի չի վճարում տրանզիտի համար, քանի որ Ադրբեջանը սահմանակից պետություն է: Երկորդ, չնայած գազի մատակարարման հարցում վերջինիս «Ռուսաստանն» էլ Ադրբեջանն է (միակ գազի մատակարարը), սակայն ներքին շուկայում ստեղծած է մրցակցություն:

Գազի մատակարարմամբ զբաղվում են երեք ընկերություններ, իսկ սակագները տատանվում են 190-240 դոլարի միջակայքում:  Նույն Թբիլիսիում գազի սակագինը 1000 խորհանարդ մետրի դիմաց կազմում է 190 դոլար:

Վրաստանում մեկ այլ խնդիր կա. գազալցակայանններում գազն ավելի թանկ է, քան ՀՀ-ում: Քիչ չեն դեպքերը, որ Երեւան-Ջավախք կամ Երեւան-Թբիլիսի երթուղայինների կամ տաքսիների վարորդները «գազ լցնում» են Հայաստանի տարածքում:

Առավել հետաքրքիր է Ուկրաինայի դեպքը: Վեջինս փաստացի պատերազմի մեջ է գտնվում Ռուսաստանի հետ եւ 2015 թ-ի վերջին դադարեցրել է ռուսական գազի ներկրումը: Այդ երկիրը նույն ռուսական գազը ստանում է ռեւերսով՝ եվրոպայից: Այսինքն՝ նույն գազն Ուկրաինայի տարածքով գնում է Եվրոպա ու հետ գալիս նորից Ուկրաինա: Անգամ այս դեպքում այդ երկրում գազի սակագինն ավելի ցածր (260 դոլար՝ 1000 խորհանարդի դիմաց) է, քան ՀՀ-ում:    

«Այս իրավիճակը ՀՀ-ում գործող սակագնի գոյացման անթափանց համակարգի հետեւանք է, որն ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության մրցունակության վրա: Ուղղակի պետք է փոխել այս համակարգը, բացել այն եւ մրցակցություն ստեղծել», - ասաց Մարջանյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է փոքրացնի իր կախվածությունը գազային էներգիայից եւ զարգացնի այլ աղբյուներ՝ ատոմակայան եւ նոր հիդրոկասկադներ:

«Հայաստանը թեպետ չունի այնքան հարուստ հիդրոռեսուրսներ, որքան Վրաստանը, սակայն Հայաստանում առկա է եզակի մի համակարգ՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը։ Այս համալիր կառույցը բացառիկ է ողջ տարածաշրջանի մասշտաբով։ Ռեսուրսների առումով չյուրացված մնացել է միայն Դեբեդի և Արաքսի հիդրոպոտենցիալը։ Սակայն շատ ուրախալի է, որ ամերիկացի գործընկերների հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում Դեբեդի հիդրոպոտենցիալի յուրացման և Շնող ՀԷԿ-ի կառուցման ուղղությամբ»,- ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետը։

Մյուս կողմից նրա խոսքով անթույլատրելի է Արաքս գետի վրա Իրանի հետ համատեղ վրա «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ձգձգումը։ Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա այս ոլորտում, նրա խոսքով, պոտենցիալ կա, սակայն  յուրացումը մոտենում է իր հանարավորությունների առաստաղին։

ՋԷԿ-երի հացում, նրա խոսքով, խնդիրը կապված է գազի ներկրման, այսինքն՝ աշխարհաքաղաքականության հետ: «Մենք չգիտենք ինչ կլինի վաղը գազի սակագնի հետ, ինչպես այն կմատակարարվի եւ այլն: Ուստի պետք է հասկանալ, որ ատոմային եւ հիդրոբաղադրիչը բարձրացնում է յուրաքանչյուր երկրի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը», - ասաց նա՝ հավելելով, որ հենց այդ պատճառով Հայաստանն անպայման պետք է Մեծամորի ԱԷԿ-ի արդաիականացվող էներգաբլոկի աշխատանքի ժամկետից ավարտից հետո (մինչեւ 2026 թ.-ը) փոխարինի նորով:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ գազի բարձր սակագները ՀՀ-ում պայմանավորված են նաեւ էներգետիկ համակարգի կառուցվածքով:  «Մեր ամբողջ ենթակառուցվածքները, խորհրդային տարիների ընթացքում կառուցվել են այն տրամաբանությամբ, որ մենք մեծ երկրի մի մաս ենք, որն օգտվում էր բոլոր այդ ենթակառուցվածքներից, էներգետիկան էլ համարվում էր միասնական ցանցի մաս: Մենք չունեինք Էներգետիկայի նախարարություն, ունեինք «Հայէներգո», որը կրկնակի ենթակայություն ուներ՝ ենթարկվում էր և ՀՀ կառավարությանը, և Խորհրդային Միության Էներգետիկայի նախարարությանը», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս համակարգի պայմաններում ՀՀ-ում սխալ արվեց, որ գազիֆիկացվեց ողջ երկիրը:

«Ամբողջ աշխարհում չկա մի տեղ, որ 98 տոկոսով գազիֆիկացված է: Հիմա մենք խողովակները հասցրել ենք տեղ, բայց գազ չի մատակարարվում: Երևի աշխարհում որևէ տեղ չկա այդպիսի բան, որ գյուղով գազի խողովակներ են անցնում, բայց կողքին աթարի բլուրներ են, որովհետև մարդիկ չեն կարողանում օգտվել գազից», - նշեց տնտեսագետը` հիշեցնելով, որ այն տարիներին, երբ «Նաիրիտն» աշխատում էր, որևէ մեկին չէր հետաքրքրում, թե ժողովուրդն ինչքան ջուր է սպառում: «Ամբողջ «Նաիրիտ»  գործարանի սպառած ջրի պաշարը բավարար էր, որ իր ծախսերը հաներ: Նույնը վերաբերում է նաև գազին», - ընդգծեց նա:

«Հիմա մենք ունենք այդ համակարգը, այդ համակարգից չենք ազատվել, ամբողջ էներգետիկ համակարգն այդ տրամաբանությամբ է կառուցվել: Երբ խոսում ենք սակագնի մասին, ասում են՝ հաստատուն ծախսեր են: Մենք պետք է գնանք շատ սկզբունքային, լուրջ բարեփոխումների՝ հասկանալով, որ մենք այլ երկիր ենք, առանձին երկիր ենք, Խորհրդային Միությունը չկա, և մենք պետք է մեր ամբողջ ենթակառուցվածքները, նույն էներգետիկան այդ տրամաբանությամբ կառուցել:

Այս համակարգում գազի սպառման հիմնական բեռն ընկած է բնակչության վրա՝ շուրջ 40 տոկոս, ավելի քան 30 տոկոս գազալցակայաններով է սպառվում: Սա էլի հասարակ բնակչությունն է սպառում: Ստացվում է շուրջ 75 տոկոս, ինչն աննորմալ է: Այդ իսկ պատճառով նաեւ ՀՀ-ում կոմունալ ծախսերը կազմում են բնակչության միջինացված ծախսերի 14 տոկոսը, իսկ առողջապայությանը կամ կրթության ծախսերը՝ շուրջ 5-ական տոկոս: Շուրջ տաս տարի առաջ կոմունալ ծախսերի ծավալը կազմում էր 5-7 տոկոս: Այսինքն՝ երկու անգամ աճել է, բայց կրճատվվել են առողջապահական եւ կրթական ծախսերը», - եզրափակեց Վահագան Խաչատարյանը:

Տպել
11748 դիտում

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները