Ամանորին Ե. Քոչարի տուն-թանգարան այցելողները կհամտեսեն նրա սիրելի աղանդերները եւ խմիչքները

Հաճախ ընդունված է դժգոհել, որ Նոր տարին առատ ու ծանր սեղանների տոն է, երբ մարդկանց ուշքն ու միտքը միայն կերուխումն է, եւ կյանքն այդ օրերին պտտվում է մի սեղանից մյուսի շուրջը:

Բայց մայրաքաղաք Երեւանում կարծես թե բավական հնարավորություններ են ստեղծված՝ գալիք Ամանորն առավել հագեցած, բազմազան ու նաեւ մշակութային միջավայրում անցկացնելու համար՝ անուշահամ խորտիկները համատեղելով հոգեւոր սնունդի հետ:

Նախատոնական, տոնական եւ հետտոնական միջոցառումների ցանկը հրապարակված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Դրանցից որոշներն առանձնացնելով՝ փորձեցինք կազմել մեկ օրվա ծրագիր: Ասենք, օրինակ, հունվարի 3-ին, երբ արդեն շռայլորեն հնչած կլինեն բոլոր շնորհավորանքներն ու բերամաղթանքները, խմված՝ հնարավոր ու անհնար բոլոր կենացները, կարելի է տոնը շարունակել բնակարանների պատերից դուրս:

Թատրոններն, այդ օրը սպասելու են իրենց փոքրիկ այցելուներին: Մասնավորապես հունվարի 3-ին ու մասնավորապես ժամը 11:00-ին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում խաղացվելու է «Երկարագուլպա Պեպին նշում է Ամանորը» ներկայացումը. «Ծովափնյա մի փոքրիկ քաղաք պատրաստվում է դիմավորել Ամանորը: Քաղաքը փաստացի ղեկավարող քաղաքային խորհրդի նախագահ Ֆրեկեն Ռոզենբլյումը Ձմեռ Պապիկին դիմավորելու եւ Ամանորը նշելու իր տարբերակն է ներկայացնում համաքաղաքացիներին: Նա գտնում է, որ Ամանորը շատ ծախսատար եւ անիմաստ տոն է, որը հարկավոր է նշել համեստ… Ոստիկանը տեղեկացնում է, որ քաղաք գողեր են մուտք գործել եւ հորդորում է բոլորին զգուշություն ցուցաբերել: Գողերի հետ մեկտեղ քաղաք է ժամանում երկարագուլպա Պեպպին՝ իր մեծ ձիու եւ շատ ծանր ճամպրուկի հետ»:

Այդ օրը Երեւանի վարչական շրջաններում նախատեսվում են տոնական միջոցառումներ ու համերգային ծրագրեր: Կարելի է մասնակցել դրանց: Կարելի է նաեւ վեր կենալ ու գնալ թանգարան: Գեղանկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի հյուընկալ հարկի տակ այցելուները, բացի ավանդական էքսկուրսիայից ու 20-րդ դարի մոդեռն արվեստի ներկայացուցչի ստեղծագործական ժառանգությանը ծանոթանալուց, հնարավորություն կունենան համտեսել այն աղանդերներն ու խմիչքները, որոնք մաեստորն է սիրել: Կկազմակերպվի Քոչարի եւ համաշխարհային մեծերի մասին կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն: Ընտրությունը կկատարեն այցելուները՝ թանգարանի ֆիլմադարանից: Հնարավոր է նաեւ հուշանվերների խաղարկություն: Ի դեպ, Քոչարի թանգարանը վերջերս նորամուծություն է կիրառում եւ շաբաթ երեկոներին տարածքը վերածվում է սրճարանի: Այստեղ նաեւ վաճառվում են արվեստագետի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված հուշանվերներ:  

Ավելի ուշ թերեւս արժե քայլել դեպի Ազատության հրապարակ՝ տեսնելու «Սառցե քաղաքը»՝ Ձմեռ պապի տնակով ու սառցե տարբեր կառույցներով: Դրանք կներկայացվեն ժամը 20:00-22:00-ն: Իսկ եթե գրպանի պարունակությունը թույլ տա, օրը կարելի է եզրափակել ռեստորանում ընթրելով: Կամ՝ այցելել կարաոկե: Սննդի եւ ժամանցի մի շարք վայրեր՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, պիցցերիաներ, կարաոկե եւ դիսկո ակումբներ, վքաղաքապետարանի առաջարկով բաց են լինելու հունվարի 1-ից:

Հ.Գ. 2018-ին իրենց դռները սովորականից շուտ են բացելու ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի, այլ նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մի շարք թանգարաններ:

Երեւանի քաղաքապետարանի թանգարանները կաշխատեն հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ն:

Դրանք են՝

Երեւանի պատմության թանգարանը,

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը,

Ժամանակակից արվեստի թանգարանը:

Մշակույթի նախարարության թանգարանները կգործեն հունվարի 3-5-ը՝ ժամը 12:00-17:00-ն: Դրանք են՝

Հայաստանի ազգային պատկերասրահը,

Հայաստանի պատմության թանգարանը,

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը,

Ռուսական արվեստի թանգարանը,

Ե. Քոչարի թանգարանը,

Հ. Թումանյանի թանգարանը,

Ս. Փարաջանովի թանգարանը,

Ե. Չարենցի տուն-թանգարանը,

Մ. Սարյանի տուն-թանգարանը,

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

Այս տարի առաջին անգամ կիրականացվի «Սուրբ ծնունդը Երեւանում» տոնածիսական համերգային ծրագիր: Այն նախատեսված է հունվարի 6-ին՝ ժամը 18:00-ին՝ Ազատության հրապարակում:

Ամանորի միջոցառումները կեզրափակվեն հունվարի 13-ին՝ Ազատության հրապարակում՝ ժամը 19:00-ին նախատեսված համերգային ծրագրով:

Տպել
3453 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել