Կադրային կրճատում. հույս ունեին խնայել 23 միլիոն դրամ, բայց խնայեցին ընդամենը 5 միլիոն

ՀՀ կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկից տեղեկանում ենք, որ Պետգույքի կառավարման վարչությունում ընթացիկ տարում կրճատվել է 15 աշխատակից, ինչի արդյունքում ակնկալվել է խնայել 23 միլիոն դրամ:

Բայց հույսերն ի դերեւ են եղել: Խնայողությունը մնացել է 5 միլիոն դրամի սահմաններում: Հետեւաբար, նույն նախագծով հնարավորություն է ստեղծվելու, որ 23 միլիոն դրամի փոխարեն պետական բյուջե վերադարձվի դրանից մի քանի անգամ փոքր գումարը:

Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ վարչապետի համապատասխան որոշման համաձայն, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի առավելագույն թվաքանակը 110 աշխատողի փոխարեն սահմանվել է 95 աշխատող:

«Որոշման կատարումն ապահովելու նպատակով 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ աշխատանքից ազատվել է թվով 15 աշխատող: Կրճատման արդյունքում նախատեսվում էր տնտեսել շուրջ 23,0 մլն. դրամ գումար»,- կարդում ենք նախագծում: Նման ակնկալիքներ ձեւավորելիս, սակայն հաշվի չի առնվել, որ կրճատումներից հետո անհրաժեշտություն է առաջանալու աշխատանքից ազատվող մարդկանց վերջնահաշվարկ ու արձակուրդային վճարել:  

«Արդյունքում, վերը թվարկված գործառույթների իրականացումից հետո կտնտեսվի 5,0 մլն. դրամ գումար, ուստի անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ դնելու ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է տնտեսված 5,0 մլն. դրամ գումարը վերադարձնել ՀՀ պետական բյուջե` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,- նշվում է նախագծում:  

Տպել
1961 դիտում

ԿԳՄՍՆ-ն մոտ կես միլիոն դրամ է հատկացրել պաշտոնական կեղծիքով ներկայացված միջոցառման ծրագրին. ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել. (տեսանյութ)

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել, 28-ամյա կինը կալանավորված է․ (տեսանյութ)

Սահմանամերձ Բերդավան գյուղի դպրոցը, մանկապարտեզը եւ բուժկետը պաշտպանական նոր պատեր ունեն. գյուղն ավելի ապահով կլինի

Փարիզում ոստիկանները արգելափակել են ցուցարարների ճանապարհը դեպի խորհրդարան

Աբովյան քաղաքը շուտով կունենա «loft» ոճի հանրային գրադարան

Ինքնասպանություններ-սպանություններ բանակում, կռիվներ դպրոցում. կրթությունը չի կարողանում չեզոքացնել քրեական բարքերը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել. ԿԸՀ

Հալեպն ամբողջությամբ ազատագրված է, կվերագործարկվի օդանավակայանը. երկրում տոն է (լուսանկարներ, տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

Մեծամորի բնակարաններից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Մեդալս Կարեն Գիլոյանին եմ տվել, խոստացել էի. Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

Առաջ շունչներս պահած սպասում էինք՝ Սերժ Սարգսյանը վտանգավոր մի բան չասի, Փաշինյանի դեպքում ախորժակը մեծացել է. քաղաքագետ

Արդեն շուրջ 10 օր է՝ 160 բեռնատարներ Լարսի անցակետում խցանման մեջ կանգնած են. նրանց խոսքով՝ խնդիրը վրացական կողմում է

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 10-16-ը ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 102 վարորդ (տեսանյութ)

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է. Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Քաղաքացին բնակարան գնելու համար List.am-ով գործակալություն է գտել, վճարել 10 միլիոն դրամ, ապա հետքը կորցրել