Արփինե Հովհաննիսյանն ընդհատում էր ԱԺ պատգամավորների մեկ րոպե տեւողությամբ ելույթները

Երեկ եւ այսօր Ազգային ժողովում ընտանեկան բռնության թեմայով քննարկմանը պատգամավորները գրեթե շնչակտուր էին ելույթ ունենում: Մտքերի փոխանակման համար հերթագրված 16 պատգամավորներին տրված ժամանակը բավարար չէր իրենց տեսակետները լիարժեք հայտելու համար: Նրանք պետք է տեղավորվեին մեկ րոպեի մեջ ու բնականաբար չէին հասցնում խոսքն ավարտել: Բարձրախոսն անջատվելուց հետո նրանք դեռ շարունակում էին բոցաշունչ ելույթ ունենալ: Իսկ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը  հրամայող տոնով շեշտակի  ընդհատում էր ելույթ ունեցողներին, թույլ չտալով իրենց խոսքը լսելի դարձնել անգամ դահլիճում գտնվողների համար:

Մինչ կխոսեին պատգամավորները, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Սա դահլիճում  դժգոհություն առաջացրեց, քանի որ արտահերթ ելույթը իրենց՝ առանց այն էլ քիչ ժամանակից էր տանելու: Շարմազանովի վստահեցմամբ հիմնական խնդրահարույց կետերը քննարկումների շնորհիվ դուրս են հանվել սույն օրենքի նախագծից: Նա ներկայացրեց ավանդական ընտանիքի իր պատկերացումները, և նշեց որ ավանդական ընտանիք ասելով նկատի ունի կնոջ և տղամարդու կողմից ստեղծված համատեղ ընտանիք և պետք չէ սրա տակ այլ  ենթատեքստ փնտրել:  Նա ասաց, որ ինքն իրեն համարում է պահպանողական:

Տեղի ունեցած քննարկմանը պատգամավորները մի շարք հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, սակայն ոչ բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե  ինչպես պետք է հոգա իր կեցության հարցն, այն անձն ով բռնություն գործադրելու  պատճառով հեռացվում է  ընտանիքից, Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ մտահոգիչ է այդ փաստը, հույս ունենալով, որ շատ դեպքերում ընտանիքից օտարված անձը կհայտնվի դատական գործընթացի մեջ:  Վիգեն Քոչարյանն այստեղ միակ լուծումը տեսնում է անձին ձերբակալելու որոշման մեջ, ընդ որում բանտը դիտարկելով որպես ապաստարան: Ալկոհոլից,  թմրամոլությունից ազատվելու պարտադիր բուժման ուղարկվող անձանց համար գումարի տրամադրման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի պատասխաններ կամ  շրջանցվում էին, կամ էլ ժամանակը չէր բավարարում դրանց պատասխանելու համար:  

Նիկոլ Փաշինյանն հարց ուղղեց, թե արդոք կառավարությունն ունի սահմանած մեր ընտանեկան ավանդույթների և արժեքների հստակ  ցանկը, քանի որ ավանդական ընտանեկան արժեքներ ասելով շատերի խոսքի կոնտեքստից նկատվում են աբսուրդ բաներ, օրինակ, որ  « ընտանիքները որտեղ միայն մայրն ու երեխան են, կամ տատիկն ու թոռնիկը դրանք ընտանիք չեն»:  Վիգեն Քոչարյանը չհամաձայնեց Փաշինյանի կողմից հնչեցրած այդ եզրակացությանը: Իսկ ընդհանուր առմամբ, թե Նիկոլ Փաշինյանի և մնացած բոլորի կողմից հնչեցված կարծիքները որակեց որպես  առողջ քնննարկումներ և բանավեճեր, ասելով, որ դրանք ոչ թե մտահոգվելու առիթ են, այլ կարող են նպաստել մեր կյանքում գոյություն ունեցող այդ խնդրի բարելավման գործընթացին:

Անդրադառնալով  հնչեցված տարակարծիք այն հայտարարություններին, որ օրենքի ընդունումը կարգավորելու է ընտանեկան հարաբերությունները՝ մտնելով ընտանիքներ, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նման բան չի կարող լինել: Վերջինս  հայտնեց, որ կիսում է  Նիկոլ Փաշինյանի  կարծիքն ավանդական հայկական ընտանիք ասվածի հետ կապված, և որ  ընտանեկան հարաբերություններում չկա սահմանված կարգ և չի էլ կարող լինել, ասելով, որ յուրաքանչյուր անձ ընտանիքում ունի իր անհատական բանաձևումը: Ըստ Արփինե Հովհաննիսյանի, օրենքը կարգավորելու է  ընտանեկան այն հարաբերությունները, որոնք շեղվել են բնականոն հունից և որտեղ պետության աջակցությունն իրականում մարդը զգում է:

Օրենքի ընդունմանը դեմ պատգամավորներից  Գևորգ Պետրոսյանը ելույթ ունենալու  համար հեռախոսով մոտեցավ ամբիոնին և վրդովված ընթերցեց օրենքի պիտանելիության և ընդունմանը կողմ հնչած մի քանի հայտարարություններ, որակելով դրանք ահաբեկչություն և խայտառակություն: «Ուզում եք կանխարգելել ընտանեկան բռնությունը, արգելեք խուլիգանական բովանդակությամբ հեռարձակումները հեռուստատեսությամբ, ամենօրյա սպանություն, բռնաբարություն, ավազակություն»,- ասաց նա: Մնացած օրինակները չլսեցինք հերթական անգամ Արփինե Հովհաննիսյանի ընդհատումի պատճառով:

Օրենքի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց պատգամավոր Հրայր Թովմասյանն ասելով, որ օրենքի հետ կապված հասարակությունը երկու ծայրահեղ  կարծիքներ է հնչեցնում,  մի մասը համարում է, որ վերջինս բոլոր ընտանիքները քանդելու է, մյուս մասը, որ փրկելու է: Արձանագրեց, որ ոչ մեկն է լինելու, ոչ մյուսը, ասելով,  որ որոշ ընտանիքներում կնոջը ծեծելը առավոտյան ատամները լվանալու պես բան է դարձել, և որ օրենքի գլխավոր նպատակն  է նման հարցերը լուծելը:

ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նույն թեմայով այսօրվա իր ելույթում հիշեցրեց, որ դահլիճում գտնվող անձանց մեծամասնությունը դրական է արձագանքել երեկվա իր դիրքորոշմանը: Նա կոչ արեց օրենքի վերաբերյալ չհնչեցնել այնպիսի կարծիքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և կրկին շեշտեց, որ օրենքը չի հավակնում և մտադրություն էլ չունի մտնելու մարդկանց ընտանիքներ: Վերջինս վստահեցրեց, որ օրենքին  դեմ դահլիճում ներկա գտնվողներից ոչ  ոք երբևէ չի հանդուրժի այն ամենը, ինչի դեմ պայքարելու է այս օրենքի նախագիծը: 

ՀՀ Արդարադատության նախագահի տեղակալ Վիգեն Քոչարյանն իր եզրափակիչ զեկույցում նշեց, որ այն պատգամավորներն, ովքեր  օրենքի հետ կապված այլ առաջարկներ ունեն հանձնաժողով ներկայացնեն մինչև երկուշաբթի, որպեսզի համապատասխան աշխատանքներ տարվեն: «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ կքվեարկվի վաղը:

 

Աղունիկ Հովհաննիսյան

 

Տպել
5653 դիտում

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ