Աշխատատեղեր ե՞րբ եք բացելու, հա ե՞րբ եք բացելու՝ վաղը չէ մյուս օրը. վարչապետն անտրամադիր է

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում ի թիվս շատերի, զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործադիր ղեկավարը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողի մոտ ծաղկեպսակ  դրեց, սակայն հավաքված հարյուրավոր գյումրեցիներին ուղղված խոսքեր չեղան: Վարչապետին դիմում-խնդրանք ունեցող  գյումրեցիները հիմնականում հնարավորություն չունեցան մոտենալ նրան: Լրագրողները եւս մեծ դժվարությամբ կարողացան Կարեն Կարապետյանից լսել իրենց հարցերի պատասխանները: Դրանք հիմնականում վերաբերում էին անօթեւանության եւ գործազրկության խնդիրներին, որն էլ զայրացրեց վարչապետին:

«Որ հարց եք տալիս՝ աշխատատեղեր ե՞րբ եք բացելու, հա ե՞րբ եք բացելու, վաղը չէ մյուս օրն՝ ասե՞մ: Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի  բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծի, ի՞նչ պատասխանի եք սպասում: Մենք ունենք համալիր ծրագիր, կոնկրետ տնակների վերաբերյալ: Ես էս պահին ժամկետներով չեմ կարող ասել, բայց միանշանակ Գյումրիում կյանքի որակը փոխվելու է»,- ասաց նա: Ներկաներին վարչապետը վստահեցրեց, որ Գյումրու խնդիրները հաղթահարելի են, պետք է ուղղակի լավատեսությամբ դրան նայել եւ համապատասխանաբար աշխատել:

Նշենք, սակայն, որ աղետից 29 տարի անց Գյումրիում դեռ կան փլատակներ, կիսափուլ շինություններ: Ներկա պահին 88 վթարային շենք-շինություն է առկա՝ 1920 բնակարանով, որոնք բնակեցված են եւ յուրաքանչյուր պահի ենթակա փլուզման: Ժամանակավոր կացարանների եւ տնակների թիվը հասնում է 3000-ի:

Սրան զուգահեռ, ընթացիկ տարվա նոյեմբերին կառավարությունը ԲԳՎ ծրագրի ավարտով ազդարարեց 88-ի աղետի հետեւանքով անօթեւան մնացած եւ մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը բնակբաշխման հանրապետական հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացրած ու անօթեւան ճանաչված ընտանիքների նկատմամբ իր պարտավորության ավարտը:

ԲԳՎ ծրագրի այս տարվա վերջին փուլում վկայագիր ստանալու իրավունք ունեցած 84 ընտանիքից բնակարան է ձեռք բերել 83-ը: Վկայագրերի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 496 մլն դրամ: Մեկ ընտանիք վկայագրից հրաժարվել է սեփական կամքով: Իսկ ընդհանուր առմամբ՝ ԲԳՎ ծրագրի 3 փուլերում ընդգրկված 404 ընտանիքից բնակարանի գնման վկայագրից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է 70-ը:

ԲԳՎ ծրագրից զատ, 88-ի աղետից հետո Շիրակի մարզում իրականացված բնակարանների կառուցման կամ վկայագրերի տրամադրման ծրագրերով բնակարանատեր է դարձել շուրջ 23 հազար ընտանիք, որից ավելի քան 21 հազարը Գյումրիում:  

Գյուղական բնակավայրերում եւս դեռ տնակներում ապրող անօթեւան ընտանիքներ կան: 19 համայնքում 170 ընտանիք բնակարան չունի դեռ:  

Տպել
5724 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)