Վրաստանում գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը

Վրաստանում գողացել են հոկտեմբերի 30-ին բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը, գրում է sputnik-georgia.ru-ն: 

Դեպքը տեղի է ունեցել Ջավախքի Նինոծմինդա քաղաքից ոչ հեռու, Մարաբդա-Կարծախ տեղամասում: Գողությունը կատարվել է նոյեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն դեկտեմբերի 6-ին:

Գողության գործով Նինոծմինդայում 3 անձ է ձերբակալվել: Նրանք «Դեմիրիոլ սերվիզ» ընկերության աշխատակիցներ են: Այդ ընկերությանն են պատկանում Մարաբդա-Կարծախ հատվածի երկաթուղային ռելսերը, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Գողացված ռելսերն առգրավվել են որպես իրեղեն ապացույց: Քրեական գործը հարուցվել է «նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կատարված գողություն» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:

Գողերի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե տարածքի բնակիչները հիմնականում հայեր են:  

800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։ Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղեւոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։

Տպել
2481 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան