Ոստիկանը կարող է լսել հրավառության ձայնը, բայց տուգանելու համար վայրը գտնել չկարողանա

Երբ շքեղ ու գունագեղ հրավառությունը պայթում է կեսգիշերային երկնքում, հարեւանությամբ ապրող մարդուն հիացմունք ու գեղագիտական հաճույք պատճառելու փոխարեն զայրացնում է, իսկ երբ այդ երեւույթը շարունակական բնույթ է կրում, թվում է, կարող է նույնիսկ խելագարության հասցնել:

Գիշերային աղմուկը մայրաքաղաք Երեւանի բնակիչների մղձավանջներից է: Բայց մինչեւ խելագարվելը հետաքրքիր է պարզել, թե ով է պատասխանատու հանրության անդորրն ապահովելու համար, ու երբ քնած ժամանակ երկինքը որոտում է եւ կարծես փուլ գալիս գլխիդ, ինչ անելիք ունեն պետության ներկայացուցիչները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը վերաբերում է լռությունը խախտելուն, ինչի դեպքում նախատեսվում են վարչական տույժեր: Նույն հոդվածի համաձայն, գիշերային ժամանակ է համարվում ժամը 23:00-ից 07:00-ն: Այսինքն՝ այդ ժամերին պետք է լռություն պահպանվի: Հոդվածի առաջին մասով նախատեսվում է, որ տվյալ ժամանակահատվածում «բարձրաձայն երգելը, կամ երաժշտական գործիքներ նվագելը, կամ ձայնային ազդանշաններ տալը, կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, կամ մուտքերում, կամ բնակելի տարածություններում, կամ բակերում, կամ փողոցներում, կամ այլ հասարակական վայրերում, կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաեւ այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում»:

Եթե վերոնշյալ արարքները մեկ տարվա ընթացքում կրկնվում են, ապա արդեն ոչ թե նախազգուշացում է կիրառվում, այլ նշանակվում է տուգանք՝ 40 հազար դրամի չափով:

Այլ է իրավիճակը հրավառությունների դեպքում: Այստեղ օրենքն ավելի խիստ է գտնվել: «Գիշերային ժամանակի» ընթացքում հրագործական արտադրատեսակներ օգտագործելու դեպքում միանգամից նախատեսվում է վարչական տույժ՝ հարյուր հազար դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում կրկնվելու պարագայում տուգանքը կրկնապատկվում է:

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում 2012 թվականին կատարվել է փոփոխություն, 180-րդ՝ «Լռությունը խախտելը» հոդվածի ենթակայությունը փոխանցվել է ոստիկանությանը»:

Այսինքն՝ եթե այդպես է ու եթե, ասենք, հրավառության տարածքում ապրողները բավական մեծ շառավղով լսում են դրա առաջացրած աղմուկը, պետք է որ այն չվրիպի նաեւ ոստիկանության ներկայացուցիչների ուշադրությունից: Եվ ուրեմն, որո՞նք պետք է լինեն ոստիկանի գործողությունները: Նա, տեսնելով կամ լսելով, որ թույլատրելի ժամից հետո հրավառություն է իրականացվում, կարո՞ղ է սեփական նախաձեռնությամբ այցելել դեպքի վայր եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել, թե՞ դրա համար պարտադիր պետք է լինի քաղաքացուց ստացված ահազանգ:  

«Հրավառությունն այնպիսի բան է, որ չես կարող գաղտնի անել կամ թաքցնել: Ոստիկանությունը, գործող օրենսդրության համաձայն, կարող է նշված իրավախախտումը հայտնաբերել իր նախաձեռնությամբ կամ ահազանգի հիման վրա»,- պատասխանեց Կարեն Մեհրաբյանը: Նա միեւնույն ժամանակ հավելեց. «Հրավառության ձայնը ոստիկանը կլսի, բայց լսելուց հետո, եթե շառավիղը, հեռավորությունը շատ մեծ է, չի բացառվոմ, որ նույնիսկ տեղն էլ չգտնի, թե որտեղ են այդ հրավառությունը կազմակերպել»:

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ նախորդ տարիներին իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ. օբյեկտների՝ ռեստորանների, զվարճանքի վայրերի տնօրենները գրավոր նախազգուշացվել են ժամը 23:00-ից հետո հրավառություն չկազմակերպել: Նույնը նախատեսվում է կրկնել հաջորդ շաբաթ: Հնարավոր է՝ այս անգամ այդ հուշաթերթերը նաեւ փակցվեն օբյեկտներում՝ տեսանելի վայրում:

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալը նշում է, որ այդ գործելաոճի դրական արդյունքը տեսանելի է:

«2012 թվականից հետո արձանագրությունների քանակը այդ նախազգուշացումների արդյունքում տարեցտարի պակասում է: Այսօրվա դրությամբ ունենք մոտ 80 արձանագրություն, նախորդ տարի եղել է 130-ի սահմաններում»,- նշեց ոստիկանության պաշտոնյան: Այս թվերը ներառում են թե տուգանքները, եւ թե նախազգուշացումները, ինչպես նաեւ հրավառությունների եւ այլ անթույլատրելի աղմուկների դեպքերն առհասարակ:

Իսկ թե նշված արձանագրությունները գումարային ինչ տեսք ունեն, այսինքն՝ որքան է կազմել նշանակված տուգանքների ընդհանուր չափը, Կարեն Մեհրաբյանը դժվարացավ ասել՝ պարզաբանելով, որ համապատասխան տվյալները ձեռքի տակ չունի: Նա չմանրամասնեց նաեւ, թե հիմնականում որ օբյեկտներում կազմակերպված հրավառությունների պատճառով են տուգանքներ նշանակվել: «Լուրջ օբյեկտները երբեք իրենց թույլ չեն տա այդպիսի բան, դա նաեւ իրենց հեղինակության հարցն է: Ինձ օրինակ չի պատահել»,- ասաց նա:

Ամեն դեպքում քաղաքացիները բողոքում են: Ահազանգում են մասնավորապես «Դոն Քիշոտ» ռեստորանի հարեւանությամբ ապրող բնակիչները՝ նշելով, որ այստեղ հրավառություն կարող է լինել ժամը 00:00-ին, 01:00-ին, 02:00-ին՝ խանգարելով իրենց անդորրը: Դժգոհության կա նաեւ «Դիսնեյ լենդ» մանկական սրճարանից: Առաջինից, սակայն, մեր զրույցում պնդեցին, որ իրենց մոտ ընդհանրապես հրավառություններ չեն իրականացվում ոչ ժամը 23:00-ից հետո, ոչ էլ մինչեւ այդ, որովհետեւ նախ ռեստորանային համալիրը գտնվում է բնակելի շենքերի միջավայրում եւ հետո՝ իրենք չունեն համապատասպխան թույլտվություն ու լիցենզիա: «Դիսնեյ լենդ»-ից էլ վստահեցրին, թե իրենք տեղյակ են հրավառությունների համար գործող ժամային սահմանափակումների մասին եւ խստորեն հետեւում են դրան: 

Հ.Գ. ՀՀ կառավարության 2012 թվականի N 1000-Ն որոշմամբ սահմանվել են բացառություններ, թե երբ կարելի է կազմակերպել հրավառություն ժամը 23:00-ից հետո.

1) Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01.00-ն.

2) «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01.00-ն` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Տպել
5044 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին