Քանդման ենթակա շենքերում հարյուրավոր բնակիչներ են ապրում. աղետից 29 տարի անց (ֆոտո)

88-ի ավերիչ երկրաշարժից հետո Վանաձորում կա 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 84 բազմաբնակարան շենք: Նշված շենքերի սեյսմակայունությունը վերջին անգամ ստուգվել է 2004թ.-ին: Այդ օրվանից մինչ օրս բազմաթիվ բազմաբնակարանների կարգավիճակը փոխվել է: Կոյուղագծերի ու ջրագծերի խափանումները խարխլել են շենքերի հիմքերը, չբնակեցված ու թալանված բնակարանները, բացակայող տանիքներն ու վնասված կոնստրուկցիաները տարիների ընթացքում շենքերը դարձրել են բնակության համար վտանգավոր:

Չնայած այս հանգամանքին, պետությունը որեւէ քայլ չի կատարում ոչ միայն վթարային շենքերում բնակվող բնակիչներին ապահով բնակմակերեսով ապահովելու ուղղությամբ, դեռ մի բան էլ չի շտապում անգամ շենքերի սեյսմակայունությունը ստուգել, վստահ իմանալով, որ նոր ուսումնասիրությունների արդյունքում շենքերի կեսից ավելին կճանաչվեն վթարայնության 4-րդ աստիճանի, ու պետություն կոչվածը պարտավոր կլինի պարզապես անհապաղ քայլեր ձեռնարկել:

Վանաձորի քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթի համաձայն՝ 84 բազմաբնակարանից 20-ը անհապաղ ամրացման կարիք ունի: 84 վթարային շենքերում ապրում է ավելի քան 3280 բնակարան, որոնցից բնակեցված է 2276-ը, չբնակեցված 1004-ը, թալանված վիճակում գտնվող բնակարանների թիվն անցնում է ավելի քան 300-ը: Հատկանշական է, որ երկրաշարժից անմիջապես մի շարք շենքերի տրվել էր վթարայնության 4-րդ կարգ, որից տարիներ անց, չգիտես ում թեթեւ ձեռքով ու ինչ նպատակով՝ քանդման ենթակա շենքերը գրչի մեկ հարվածով ճանաչվեցին բնակելի, մինչդեռ նշված շենքերի վրա մինչ օրս դեռեւս պահպանվում է «Շենքը բնակելի չէ, քանդման ենթակա է» գրությունը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Լեւոն Ասլանյանը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց, որ վթարային բազմաբնակարանների խնդիրն օրակարգային է. «Վանաձորի ամենացավոտ տեղը ամրացման ենթակա շենքերն են, բայց ցավոք, որեւէ նորություն չկա այս պահին, որ հայտնեմ»,- ասաց նա ու հավելեց. «Ամրացման պրոցեսը շատ թանկ պրոցես է»:

Դիտարկմանը, որ 29 տարի շարունակ մարդիկ բնակվում են քանդվող շենքերում, եւ օրերից մի օր գուցե դժբախտ դեպք տեղի ունենա, ով պետք է պատասխան տա, մարզպետի խորհրդականը դժվարացավ պատասխանել. «Իհարկե, շենքերը ժամանակի ընթացքում փոխել են իրենց կարգավիճակը, ունենք շենքեր, որոնք հնարավոր է ամրացնել, ես չեմ համարձակվի ասել՝ վտանգավոր է, թե՝ ոչ, բայց կեցցեն մեր բնակիչները, ովքեր տեսնելով, որ ամրացման աշխատանքները ձգձգվում են, իրենք են իրենց ուժերով ամրացնում, ինչ խոսք, լավ կլիներ, որ մի օր արթնանայինք ու տեսնեինք, որ այդ խնդիրն այլեւս չկա, բայց չմոռանանք, որ շենքերի հիմնական մասը 60-ական թվականների կառուցված են, եթե շենքը չի ջեռուցվում, եթե շենքում մարդ չի բնակվում, չի պահպանվում ջերմային կոմֆորտը, այդ շենքի կոնստրուկցիաներն ավելի արագ են շարքից դուրս գալիս, դա լուրջ խնդիր է Վանաձորի համար»:

Դեռ տարեսկզբին մենք հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտե, պարզելու, թե նախատեսվում է արդյո՞ք նոր ուսումնասիրություններ կատարել վթարային շենքերում:

Քաղաքաշինության կոմիտեից հայտնել էին, որ 2017-2019 թվականներին նմանատիպ աշխատանքներ նախատեսված չեն: Ասել է թե՝ մինչ 2020 թվականը, փաստացի պետությունը շարունակելու է աչք փակել ահ ու դողով ապրող վթարային շենքերի բնակիչների կյանքի վրա:

Տպել
3418 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր