Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի ժամ է նախագահականի մոտ են (ֆոտո, վիդեո)

Այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության շենքի դիմաց են հավաքվել Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները, որոնք արցախյան պատերազմից հետո հարկադրված լքել են իրենց գյուղն ու բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզի Կարմիր քաղաքում:

Արծվաշենցիները նախարարության դիմաց հավաքվել են, որպեսզի պահանջեն համարժեք փոխհատուցում իրենց կորցրած տների համար:

Տարածքում է նաեւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան, որը փորձում է ակցիայի մասնակիցների եւ փոխնախարար Վաչե Տերտերյանի հանդիպումը կազմակերպել: Արծվաշենցիների խոսքով՝ իրենց համագյուղացիների մի մասն այժմ նախագահականի դիմաց է եւ քիչ անց կմիանան իրենց:

Ավելի ուշ որոշվեց, որ նախարարության մոտ հավաքվածները կմիանան նախագահականի դիմաց հավաքվածներին: Արծվաշենի գյուղացիների բողոքի ակցիան արդեն նախագահականի դիմաց շարունակվում է: Ակցիայի մասնակիցներից մի քանի հոգանոց խումբ մտել է նախագահական, որպեսզի ներկայացնի խնդիրը: Տարածքում ծառայություն է իրականացնում ոստիկանների մոտ 5 հոգանոց խումբ:

Հ.Գ. Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներն armtimes.com-ին տեղեկացրեցին, որ նախագահականից դուրս եկած խումը իրենց փոխանցել է, որ նախագահականում ասել են, թե ամեն բան լավ կլինի:

Տպել
1886 դիտում

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան

Բացառում եմ երբեւիցե ԲՀԿ-ին եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Հայբիզնեսբանկը «Արմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

Հաղարծնի կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը լուծվել է. բնակիչները դիմել էին հնարավոր բոլոր մարմիններին

Վանաձորում հնչած կրակոցները վրեժի հետեւանք են. հրազենային վիրավորում ստացածը նոր էր ազատվել բանտից

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. ՔԿ

21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից. Սիփան Փաշինյանը՝ Տավուշի 3 գյուղերի դպրոցների խնդրի մասին

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. սա շատ լավ նորություն է. վարչապետ

Ադրբեջանում «Երեւան» անունով ֆուտբոլային ակումբ է բացվել

Ինչ եմ ցանկանում լսել Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթում

Ոստիկանության պետի ու ԱԱԾ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվեցին

Վրաստանն օգոստոսին կորցրել է զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների 10 տոկոսը