Մարդիկ կարագ են գրավ դնում բանկերում, որ վարկ վերցնեն, սրա մասին մտածեք. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում քվեարկության 6 կողմ, 76 դեմ արդյունքներով Ելք խմբակցության ներկայացրած «Հայաստանի մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը» օրակարգ չընդգրկվելու որոշումից հետո վարման կարգի վերաբերյալ իր խոսքում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս քվեարկության հաստատվեց Հայաստանի քաղաքական համակարգում առկա դիսբալանսը:

«Ցավոք, խորհրդարանում կրկին արձանագրվեց այն դիսբալանսը, որ ունենք քաղաքական համակարգում առ այն, որ քաղաքական փոխզսպումների եւ հակակշիռների մեխանիզմ չունենք: Այնուհանդերձ, Ֆարմանյանի ելույթին եմ ուզում անդրադառնալ: Հակադրություն ընդհանրապես ԵԼՔ դաշինքի կողմից ներկայացված նախագծում չի եղել: Հակադրություն եղել է ՀՀԿ-ի ներկայացրած փաստարկների մեջ:

Հիմա, երբ նախագիծը մերժվել է, առաջարկում եմ այցելել մարզերով՝ գյուղեր եւ քաղաքակներ եւ մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքները թանկանում ամենօրյա ռեժիմով, եւ հունվարի մեկից ինչու են ապրանքները թանկանալու նոր ընդունվող մաքսային օրենսդրությամբ եւ հարկային օրենսգրքի ուժի  մեջ մտնելու հետ կապված:

Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, մարդկանց բացատրեք, որ ապրանքները չեն թանկացել: Մարդիկ արդեն կարագ են բանկում գրավ դնում, որպեսզի վարկ վերցնեն, կարագը այնքան է թանկացել: Դրա մասին մտածեք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Տպել
4089 դիտում

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ