Երեք Ադրբեջան, մեկ Վրաստան՝ Հարավային Կովկասում․ խմբագրական

Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Սա ոչ թե հատուկ կազմակերպված հանդիպում է, այլ տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստի շրջանակներում։ Այսինքն՝ քանի որ ե՛ւ Նալբանդյանը, ե՛ւ Մամեդյարովը այնտեղ են լինելու, համանախագահները որոշել են հանդիպում կազմակերպել։

Փորձագետները միակարծիք են, որ այս հանդիպումից որեւէ բան սպասելն իմաստ չունի, որովհետեւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում որեւէ նոր բան չկա։ Բոլորը մնացել են իրենց տեսակետներին, ու ոչինչ չի հուշում, որ կողմերը տեսանելի ապագայում կարող են գալ ընդհանուր հայտարարի։ Ահա այս անփոփոխության ֆոնին, թերեւս, ավելի մեծ ուշադրության է արժանի ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Շուգարյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված միտքը։

Շուգարյանի գաղափարը հետեւյալն է․ հարկավոր է  Ադրբեջանի հակահայ, ռասիստական գործողությունները՝ սկսած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունից մինչեւ չորսօրյա պատերազմի զոհերի ու գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ դպրոցներում հայատյաց քարոզչություն, օգտագործել՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, եւ հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից։

Պարզաբանենք, թե սա ինչ է նշանակում։ Վերջերս Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, եւ Իսպանիայի այդ երկրամասի իշխանությունները մտադիր էին Կատալոնիան անկախ պետություն հռչակել։ Եվ ստացվեց այնպես, որ Կատալոնիայի իրադարձություններին հետեւող միջին վիճակագրական մարդը ինքն իրեն հարց էր տալիս․ իսկ ինչո՞ւ պետք է Կատալոնիան անկախություն ստանա։ Միայն նրա համար, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավու՞նք։ Շատ լավ, բայց այդ իրավունքը ստեղծվել է ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում Կատալոնիան այդպիսով․ կատալոնացիների կյանքին, ինքնությանը, մշակույթին, բարեկեցությանը, արժանապատվությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ չկա որեւէ սպառնալիք, որը լուծելու համար Կատալոնիային անհրաժեշտ է անկախություն։  

Բոլորովին այլ է Ղարաբաղի վիճակը, որովհետեւ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ քնած հային կացնահարելը ազգային հերոսություն է, որի բանակը հայ գերիներին եւ զոհվածներին գլխատում է եւ հատված գլուխների հետ նկարվում՝ «Իսլամական պետության» ոճով, եւ որտեղ դպրոցներում սերունդներ են դաստիարակվում այս բովանդակության շրջանակներում։ Հետեւաբար, Ղարաբաղին սեփական կազմի մեջ ներառելու՝ Ադրբեջանի ձգտումը միայն մի հետեւանք կարող է ունենալ՝ հայերի բնաջնջում։ Ահա այս անխուսափելի հեռանկարից խուսանավելն է այն կոնկրետ խնդիրը, որը հաղթահարելու համար Ղարաբաղի ժողովուրդը պետք է անկախություն ստանա։ Հետեւաբար, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նրա գոյության իրավունքը պահպանելու համար է։

Սա, իհարկե, շատ խելացի մոտեցում է եւ պետք է հետեւողականորեն առաջ մղվի հայկական դիվանագիտության կողմից, եւ իհարկե, այս մոտեցման գրագետ մատուցումը կարող է միջազգային հանրության շրջանում բյուրեղացնել Ղարաբաղի անկախության անխուսափելիության եւ անհրաժեշտության գաղափարը։ Եվ այս ընկալման համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով կարող է ոչինչ չնշանակել, այնպես, ինչպես ազգերի ինքնորոշման սկզբունքը Կատալոնիայի դեպքում ընկալելի չէ։

Ու եթե Ռուբեն Շուգարյանի առաջարկի իրացումը կարող է լրջագույնս օգնել, որ միջազգային հանրությունը ավելի լավ ըմբռնի Ղարաբաղի հակամարտությունը, հայաստանյան որոշ ներքաղաքական զարգացումներ կարող են հակառակ էֆեկտն ունենալ։ Ժամանակին ԼՂ հարցի կարգավորման իմաստով մեզ համար դրական գործոն էր համարվում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի համեմատությունը որպես ժողովրդավարական երկրներ։ Հայաստանի ներկայացուցիչները մինչեւ վերջերս հնարավորություն ունեին պնդելու, որ ժողովրդավարության մակարդակով Հայաստանն ու Ղարաբաղը՝ մի կողմից, Ադրբեջանը՝ մյուս կողմից, անհամեմատելի մակարդակների վրա են, եւ անկարելի է ժողովրդավարական Ղարաբաղը պատկերացնել բռնատիրական Ադրբեջանի կազմում, որտեղ իշխանությունը պատկանում է մի ընտանիքի, եւ որտեղ Ալիեւը խանի կարգավիճակ ունի։

Իրականում՝ Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի խորքային քաղաքական բովանդակությունը շատ չէր տարբերվում, բայց որոշ ֆորմալ տարբերությունների պատճառով մենք՝ հայերս, կարող էինք այս գործոնը ի ցույց դնել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, այն է՝ Սահմանադրության փոփոխություն եւ խորհրդարանական քվեարկությամբ գործող նախագահ Բակո Սահակյանի ժամկետի երկարացում՝ հետագայում նրա առաջադրման հնարավորությամբ, եւ այն, ինչ սպասվում է Հայաստանում՝ Սերժ Սարգսյանի նշանակում վարչապետի պաշտոնում, դեռ ավելին՝ հետագայում վերանշանակման որեւէ սահմանափակման բացակայությամբ, հայկական կողմի ձեռքից խլում է վերը նշված կռվանը։

Կարծես թե 2003 թվականի նախագահական ընտրությունների ետընտրական կամ նախընտրական հանրահավաքներից մեկի ընթացքում էր, որ այն ժամանակ ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ելույթներից մեկում հետաքրքիր զուգահեռ տարավ։ Ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Անդրկովկասում կար մի Ադրբեջան, մի Հայաստան, մի Վրաստան, ապա ավելացրեց՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո արդեն Անդրկովկասում կա երկու Ադրբեջան մեկ Վրաստան։

Նկատի ունենք՝ հիմա ամեն ինչ ընթանում է այնպես, որ Հարավային Կովկասում լինի երեք Ադրբեջան, մեկ Վրաստան։

Տպել
8472 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան