Մեծ պատիվ է Սեֆիլյանի հետ դատվել. Արթուր Մովսիսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

Ժիրայր Սեֆիլյանի գործի անջատված մասով անցնող Արթուր Մովսիսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը իր ճառում միջնորդել էր Մովսիսյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին:

Մովսիսյանը, պնդում է, որ Սեֆիլյանին չի ճանաչում: Ավելին՝ այդ օրերին ինքը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվել, որտեղ էլ կալանավորվել է ու միայն 6 ամիս հետո է տեղափոխվել Երեւան։ Մեր զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ երբ այստեղ Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա նույնիսկ չի էլ իմացել եւ շարունակել է իր աշխատանքը Ռուսաստանում: Պապիկյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալին ձերբակալելու օրը Սեֆիլյանի եւ մյուսների գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, իսկ արդեն Հայաստան տեղափոխելուց երկու օր հետո գործն ուղարկվել է դատարան: Ըստ պաշտպանի՝ նպատակը եղել է այն, որ Արթուր Մովսիսյանը համագործակցի իրավապահների հետ, ցանկալի ցուցմունքներ տա: «Բայց իմ պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը եւ այն որակել է ֆանտաստիկայի ժանրից, ուստի իրենց (նկատի ունի իրավապահներիn) պլանը ձախողվել է, ցանկալի համագործակցություն չի կայացել»- ասաց Պապիկյանը: Նա ասաց, որ իր պաշտպանյալն իր պաշտպանական ճառում ասել է, որ երբեք չի ճանաչել Սեֆիլյանին, նրան ճանաչել է որպես ազգային հերոս, ինչպես նաեւ ավելացրել. «ինձ համար մեծ պատիվ է Սեֆիլյանի հետ դատվել»,- պաշտպանյալի խոսքերը փոխանցեց Արայիկ Պապիկյանը: Ըստ պաշտպանի՝ սա դատավճիռ էր ուղղված մայր գործով անցնողներին, նրա խոսքով՝ այս դատավճիռը կարող է կաշկանդել Սեֆիլյանի եւ մյուսների գործը քննող դատավորին: Նա նաեւ հավելեց որ բողոքարկելու են դատավճիռը:

Տպել
4057 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են