Սերժ Սարգսյանը վարչապետի հարցում դեռ չի կողմնորոշվել, ուժ է փնտրում. Իգիթյան

Սերժ Սարգսյան 2018 թվականի հետ կապված դեռ հստակ որոշում չի կայացրել: Այս կարծիքին է ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով «Հայկական Ժամանակ»-ի այն հարցին, թե 2018 թվականի վարչապետի պաշտոնի հետ կապված ինչ հանգուցալուծումներ է ակնկալում:

«Սերժ Սարգսյանը 2018 թվականի վարչապետի պաշտոնի հետ կապված հարցը կլուծի այն ժամանակ, երբ կողմնորոշվի: Ինքը Բրյուսելում հայտարարեց, որ դեռ չի կողմնորոշվել, երբ կողմնորոշվի եւ լուծում ունենա, կհայտնի մեզ»,- ասում է Իգիթյանը:

Իգիթյանը չի կարծում, որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումը 2018 թվականի քաղաքական մեծ ինտրիգից մի քանի ամիս առաջ ստորագրելը նախամտածված էր: Մասնավորապես, կան վարկածներ առ այն, որ Կարեն Կարապետյանն, ով Մոսկվայից է «գործուղվել» ՀՀ կառավարություն եւս ցանկանում է վարչապետ դառնալ, իսկ Սերժ Սարգսյանը նրան չեզոքացնելու եւ ինչ-որ տեղ էլ թուլությունը ցույց տալու համար կարող էր ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել: Մոսկվային ցույց տալու համար, որ Կարապետյանը հարցեր լուծող չէ եւ 2018 թվականի վարչապետի պաշտոնին արժանի էլ չէ:

«Սերժ Սարգսյանը գնում է ուժի հետեւից, ցավոք, այդպես է: ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի կարող սպառնալիք լինել Ռուսաստանի համար: Սերժ Սարգսյանին հավելյալ ուժը չի խանգարի»,- ասում է Իգիթյանը:

Միաժամանակ արեւմտամետ հայացքներ ունեցող քաղաքական գործիչը նշում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի չէ, ինչպես բարձրաձայնում են շատ ու շատ ՀՀԿ-ականն, այդ թվում՝ գործող վարչապետը: Իգիթյանի պնդմամբ՝ Սարգսյանին ի վիճակի է փոխարինել ցանկացած մարդ:

«Քաղաքական դաշտից ցանկացած մարդ կարող է այլընտրանքի լինել Սերժ Սարգսյանի համար: Աշխարհում Պուտինը եւ Թրամփը ունեն այլընտրանք, Սերժ Սարգսյանն ինչու՞ չպետք է ունենա»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասավ Հովհաննես Իգիթյանը:

Տպել
3852 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան