Ցեղասպանության տարիներին հայ կանանց դաջում էին նաեւ փրկելու համար. Tattoo: An Exhibition

04/12/2017 schedule09:52

Անհայտ կնոջ լուսանկար, որն արվել է 1919-ին Հալեպում եւ ցուցադրվում է Լոս Անջելեսի բնագիտական թանգարանում.

Los Angeles Weekly-ն հոդված է հրապարակել քաղաքի Բնագիտական թանգարանում բացված նոր ցուցադրության մասին, որում նաեւ լուսանկարներ են Ցեղասպանության տարիներին դաջված հայ կանանց մասին:

«Դաջվածքներ» խորագրով նոր ցուցահանդեսում թանաքը մարմնի վրա բազմաթիվ ձևեր է ստանում։ Շրջիկ ցուցահանդեսը, որը մեկնարկել է Փարիզի Ժակ Շիրակի անվան արվեստների թանգարանից, ուսումնասիրում է հազարամյակների պատմություն ունեցող նշանները` սկսած հնագույն ժամանակներում ցեղային միություններում արվող նշաններից, որոնք գույնզգույն պատկերներով զարդարում էին բնիկների մաշկը, մինչև այժմ Լոս Անջելեսում տարածված դաջվածքները։

Կան դաջվածքի տեսակներ, որոնք ինքնաարտահայտման նշան են, որոշները ցույց են տալիս, որ մարդն այս կամ այն խմբի անդամ է, որոշներն էլ պատժի ձև են եղել։ Բացի այդ՝ կա նաև հալեպցի մի կնոջ՝ 1919-ին արված լուսանկարը։ Նրա դաջվածքները սկսվում են դեմքից ու իջնում մինչև պարանոց, ինչը երևում է նրա կիսաբաց վերնաշապիկի տակից։

Կնոջ անունը հայտնի չէ, սակայն նկարը բացատրող մակագրության մեջ ներկայացված է նրա պատմության մի կտորը։ Նա հայ է եղել ու Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայի շնորհիվ կարողացել է փախչել հասարակաց տնից։ Մակագրության մեջ նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կանայք գերեվարվել են ու ստրկացվել, կամ նրանց ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել, դաջվածքներն էլ արել են, որ տարբերակեն նրանց։ Դա խորապես վրդովեցուցիչ նկար է, մի փոքր պատմություն, որը մեկն է այն անժխտելի փաստերից, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպանություն`գենոցիդ, որը մինչ օրս ժխտվում է Թուրքիայում։

Washington Times-ի 1920-ի սեպտեմբերի 5-ի համարի էջերից մեկը

Նույնիսկ այն դեպքում, երբ դու հայ ես, երբ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածի ժառանգ ես, այդ դաջվածքները կարող են խորապես հուզել քեզ։ Դու մեծանում ես՝ լսելով մահվան երթերի ու այլ գազանությունների մասին, սակայն այդ պատմություններից շատերում դաջվածքների մասին չի խոսվում:

2011-ին ռեժիսոր Սյուզան Խարդալյանը այդ թեման ներկայացրել է «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմում: Այն փաստավավերագրական ֆիլմ է, որը հետագայում «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը հեռարձակել է իր «Ականատեսները» ֆիլմաշարում։ Ֆիլմն անհատական պատմություն է, որն ավելի շատ ներկայացնում է Ցեղասպանության թողած հոգեբանական տրավմայի հետևանքները։ Հարցը, թե ինչո՞ւ են կանանց վրա դաջվածքներ արել, մնում է անպատասխան։ Դա, գուցե նաև այն պատճառով է, որ չկա որևէ կոնկրետ պատճառ։ «Ամեն կնոջ պատմությունը տարբեր է»,- ասում է պատմաբան Էլիզ Սեմերջյանը: Նա ուսումնասիրել է Օսմանյան կայսրության պատմությունը, Վաշինգտոնի Վիթման քոլեջի պրոֆեսոր է, այժմ աշխատում է Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքի ու գենդերային հարցերի շուրջ։ Գրքի մի մասն է նաև Ցեղասպանության ժամանակ հայ կանանց մարմնին արված դաջվածքների վերաբերյալ հետազոտությունը։

Սեմերջյանն ասում է, որ այդ դաջվածքներն օգտագործվել են Օսմանյան կայսրության գյուղական համայնքներում էթնիկ տարբեր խմբերի կողմից, հատկապես` քրդերի ու արաբների։ Նա ավելացրել է նաև, որ որոշ կանանց տանում էին տնային տնտեսություններ որպես ստրուկներ, մյուսներին էլ դարձնում էին տան անդամներ. «Դաջելու ավանդական ձևեր կային, որոնք կրում էին այդ համայնքների կանայք: Կային նշաններ, որոնք ցեղախմբերում ավանդաբար դաջվում էին այս կամ այն դեպքերում։ Դա նշանակում է, որ այդ համայնքների կանայք ունեցել են նույն դաջվածքներից, այսինքն՝ հայ կանայք միակը չեն եղել, որ ունեցել են դաջվածքներ»։

Այդ պատճառով էլ բարդանում է հայ կանաց վրա արված դաջվածքների պատմության վերծանումը։ Դրանք որպես պատժի միջոց դիտարկելն էլ է մակերեսային մոտեցում։ «Դաջվածք. ցուցահանդեսի» խորհրդատուներից մարդաբան և լուսանկարիչ Լարս Կրուտակն աշխարհի տարբեր ծայրերում դաջվածքների ունեցած նշանակությունների մասին օրինակներ է բերում Հին Չինաստանից ու եվրոպական երկրներից: Համեմատություններ կարելի է տանել նաև Հոլոքոստի ժամանակ հրեաների դաստակներին արված դաջվածքների հետ։

Այնուամենայնիվ, նման համեմատությունը խնդրահարույց է: Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում պահնորդական ջոկատների ղեկավարները առաջարկել են բանտարկյալների վրա տարբերանշաններ դնել։ Սեմերջյանը նշում է, որ դաջվածքներն Օսմանյան կայսրության կողմից հայերի վրա հարցումների ժամանակ որպես գործիք չեն օգտագործվել։ Որոշ դեպքերում, այս դաջվածքներն իսկապես օգնել են հայ կանանց փրկվել մահից։ Սեմերջյանն իր հետազոտության ժամանակ հայտնաբերել է նաև նման դեպքեր։ Դաջվածքները երկար ժամանակ օգտագործվել են որպես տարբերանշան. դրանք երբեմն ցույց են տվել, որ անձը այս կամ այն էթնիկ խմբի անդամ է: Այս հարցի վերաբերյալ Կրուտակն ասում է․«Դաջվածքները ձևավորվում էին այնպես, որ ցույց տան որևէ խմբի պատկանելությունը, քանի որ բոլորը կրում էին նախնիներից ժառանգած ու սերնդեսերունդ փոխանցվող նշաններ։ Եվ եթե անձը մեկ անգամ կրում է այդ նշանն իր մարմնի վրա, նա դիտարկվում է որպես այդ ընտանիքի կամ համայնքի անդամ»։

Այդ տեսանկյունից հայ կանանց մարմիններին արված դաջվածքներով փորձել են ցույց տալ, որ նրանք պատկանում են այս կամ այն էթնիկ խմբին, որը չէր բնաջնջվելու, բայց դա նաև թաքցնում էր նրանց իրական ազգային պատկանելությունը։ «Ինձ համար հետաքրքիր է նաև, որ դաջվածքները օգտագործվել են տարբեր մակարդակներում: Դա ցույց է տալիս, որ դաջվածքներ ունենալը որոշ դեպքերում կարող էր քողարկել մարդուն մի որոշ ժամանակ, հատկապես այն ընթացքում, երբ հայերին որոշել էին բնաջնջել: Ես կարծում եմ, որ դա հայերի մոտ ստեղծում է զգացմունքային ուժեղ հակազդեցություն, որովհետև դա նշանակում է ջնջել հայկական ինքնությունն ու ընդունել նոր ինքնություն, որը դաջված է դեմքին»,-ասում է Սեմերջյանը: 

Երբ Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց, և որոշ հայ կանայք կարողացան միավորվել իրենց համայնքների հետ, նրանց դաջվածքները մնացին։ Սեմերջյանը նշում է, որ որոշ կանայք շպարի միջոցով փորձում էին թաքցնել Ցեղասպանության ժամանակ արված անջնջելի դաջվածքները կամ անցնում էին  հատուկ պրոցեդուրաներ, որոնց միջոցով փորձում էին ազատվել այդ դաջվածքներից. «Նրանք չեն առանձնացվել հասարակությունից: Նրանք, հնարավոր է, իրենց խարանված ու օտարված են զգացել, որովհետև իրենց վրա կրում էին այդ նշանները, բայց նրանք ընտանիքներ ունեին, որտեղ նրանց չէին առանձնացնում մնացած հայերից։ Այնուամենայնիվ, հոգեբանորեն դրա թողած ազդեցությունը շատ դժվար է վերացնել»։

Սեմերջյանն ուսումնասիրել է բազմաթիվ արխիվներ, այդ թվում ԱՄՆ-ում Ազգերի լիգայի արխիվը, որպեսզի գտնի լուսանկարներով փաստաթղթեր դաջվածքների վերաբերյալ, սակայն գտնելու շատ բան չի եղել։ Նա ասում է, որ ամեն դեպքում հայ կանանց վրա դաջվածք անելը Ցեղասպանության տարիներին համընդհանուր բնույթ չի կրել, բայց գոյություն ունեցող նկարներն ու պատմությունները վեր են հանում Ցեղասպանության ևս մեկ ողբերգական կողմ։ Առաջին աշխարհամարտի տարիներին դաջվածք ունեցող շատ քիչ թվով հայ կանանց է հաջողվել  փրկվել, սակայն մարմնի վրա դաջվածք ունեցող կանայք գրավում են մեր ուշադրությունը, քանի որ այդ երևույթը շատ բան է ասում բռնի ասիմիլյացիայի մասին: 

Տպել
4916 դիտում

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ