Երեւանի քաղաքապետարանը «բարեփոխումներ» է սկսել. ուսման վարձավճարը կթանկանա

Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է մեր հարցմանը՝ հաստատելով, որ երաժշտական դպրոցներում սովորողների ուսման վարձավճարը հունվարի մեկից բարձրանալու է եւ, միաժամանակ, ներկայացնելով որոշակի մանրամասներ:

Տեղեկացրել էինք, որ Երեւանում հաշվառում չունեցող ծնողների երեխաների դեպքում վարձավճարը բարձրանալու է ավելի քան հարյուր տոկոսով: Իսկ քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե ինչով է հիմնավորվում մայրաքաղաքում հաշվառում ունեցողների եւ չունեցողների այդ տարբերակումը:

Ստացված պատասխանում խնդիրը ներկայացվում է հակառակ կողմից: Այսինքն՝ ոչ թե Երեւանի հաշվառում չունեցողներից է ավելի շատ գումար պահանջվում, այլ հաշվառում ունեցողներին տրվում են որոշակի արտոնություններ:

Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունից, կատարվող փոփոխությունները գնահատելով որպես բարեփոխում՝ նշում են.

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների մասով քննարկվող բարեփոխումները կգործեն 2018 թվականի հունվարի 1-ից: Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար սահմանվել է տեղական վճար՝ հետեւյալ դրույքաչափերով՝ մեկ երեխայի հաշվարկով.

խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 17 500 ՀՀ դրամ,

երգեցողության ուսուցում՝ 15 000 ՀՀ դրամ,

պարարվեստի ուսուցում՝ 13 000 ՀՀ դրամ,

կերպարվեստի ուսուցում ՝ 9 000 ՀՀ դրամ,

թատերարվեստի ուսուցում՝ 8 000 ՀՀ դրամ:

Բարեփոխումների տեսլականով նախատեսվում է տեղական վճարի նկատմամբ կիրառել արտոնություններ, եթե

- երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երեւան քաղաքում,

- երեխայի ծնողը ազատամարտիկ է եւ (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,

- երեխայի օրինական ներկայացուցիչների մեկը ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երեւան քաղաքում,

- զոհված զինծառայողի երեխա է,

- երկկողմանի ծնողազուրկ երեխա է,

- սիրիահայի երեխա է:

Արտոնությունների կիրառմամբ վերը թվարկված յուրաքանչյուր տեսակի ուսուցման դիմաց տեղական վճարի դրույքաչափը նախատեսվում է՝ ամսական 8 000 ՀՀ դրամ, նախկինում գործող բազմազան վարձավճարների չափերի դիմաց (3000 ՀՀ դրամից մինչեւ 12 000 ՀՀ դրամ):

Տպել
4031 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»