Քննիչին ծեծի ենթարկելու պատճառը՝ դատախազների բանավոր ցուցումը չկատարելն է. ՔԿ տեղակալ

Օրեր առաջ՝ նոյեմբերի 20-ին քննչական բաժնում դատախազների կողմից ավագ քննիչին ծեծի ենթարկելու նախնական պատճառը՝ դատախազների բանավոր ցուցումը չկատարելն է:

Այս մասին այսօր ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի երեք տարվա գործունեության ամփոփման ժամանակ պատասխանելով մեր հարցին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

Նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեի ավագ քննիչը դատախազ եղբայրների կողմից ծեծի է ենթարկվել: Ավագ քննիչը ծեծի է ենթարկվել Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ 26-ամյա ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ծեծի է ենթարկվել դատախազներ 32-ամյա Նարեկ եւ Հայկ Խաչատրյանների կողմից: Դատախազները երկվորյակ եղբայրներ են: Այս դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Մեր հարցին, թե այս դեպքով կարգապահական հանձնաժողով դիմում-միջնորդություն ներկայացվել է՝ Ղամբարյանը բացասական պատասխան տվեց: «Ես որպես իրավաբան երեք նկատառում ունեմ այդ դեպքի հետ կապված: Ես կարծում եմ, երբ քննիչ-դատախազ հարցերը պարզելու համար ընտրում են ծեծի եղանակը, դա մեծ բացասական ազդեցություն է թողնում իրավապահ մարմինների մասնավորապես դատախազության եւ Քննչական կոմիտեի հանրային լեգիտիմության վրա: Դուք պատկերացնում եք դատախազ եւ քննիչ, ովքեր պետք է մեղադրանք առաջադրեն ծեծի հանցակազմով որեւէ մեկին, բայց հենց իրենք որոշակի հարցեր պարզում են ծեծի եղանակով: Երկրորդ՝ այստեղ ունենք քրեաիրավական եւ քրեադատավարական խնդիրներ, ես այս դեպքը չեմ դիտարկում որպես պարզապես ծեծ:

Պետք է հասկանք վիճաբանության պատճառը որն է եղել, ընդ որում՝ դուք գիտեք, որ քննիչը մարմնական վնասվածքներ է ստացել: Ես ունեմ իմ ձեռքի տակ զեկուցագիր, որ պատճառը եղել է նա, որ դատախազը՝ ըստ նախնական տվյալների, բանավոր ցուցում է տվել քննիչին, քննիչի չի համաձայնել այդ ցուցումի հետ, վիճարկել է, ասել է գրավոր տվեք ցուցումը, որպեսզի առարկելու հնարավորություն ունենա, ինչից էլ առաջացել է վեճը: Այստեղ մի կարեւոր հանգամանք կա, արդյո՞ք դատախազն իրավասու է բանավոր ցուցում տալ քննիչին, թե՞ ոչ: Դատախազը ցուցումները պետք է ներկայացնի ոչ թե բանավոր այլ գրավոր, օրենքում հստակ նշված է: Եթե այսօր քննիչի աշխատասենյակում է, էդ ծեծը քննիչ-դատախազ, ապա կարող է հետո տեղափոխվի վերադաս դատախազի աշխատասենյակ, հետո դատական նիստերի դահլիճ, սա պետք է խստագույնս դատապարտենք՝ կանխարգելման տեսանկյունից: Մենք որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչներ իրավունք չունենք այդ հարցերը լուծել ծեծի եղանակով»,- մանրամասնեց Քննչական կոմիտեի նախահագի տեղակալը:

Ամփոփելով ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի երեք տարվա գործունեությունը Արթուր Ղամբարյանն ասաց, որ ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումից ի վեր ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվել է 124 միջնորդություն, որից 108-ը ՀՀ ՔԿ նախագահի կողմից, 16-ը՝ հանձնաժողովների անդամների:

Նշված 124 միջնորդություններից 120-ը բավարարվել է եւ հարուցվել կարգապահական վարույթ, որի արդյունքում հաստատվել է 91 ՔԿ ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 31 ծառայող արդարացվել է: Նշենք, որ կարգապահական հանձնաժողովը քննում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունները, բավարար հիմքերի առկայության դեպքում կարող է վարույթ հարուցել, որոնց արդյունքում կարող է արդարացնել կամ կոպիտ խախտումներ արձանագրելու արդյունքում համապատասխան որոշումներ կայացնել: Ամենաշատ միջնորդությունները ներկայացվել են դատախազների կողմից, որոնք մեծամասամբ չեն հիմնավորվել:

2014-2017թթ. ընթացքում ՀՀ  դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացվել է ընդհանուր 236 միջնորդություն, այդ թվում 97-ը կամ 41,1 %-ը՝ 2017 թ.-ի ընթացքում, որից հիմնավորված է համարվել միայն 9-ը, այսինքն` 3,8%-ը: Սրանից եզրակացություն, որ հնարավորինս հիմնավորված պետք է լինեն քննիչների կողմից ծառայողական քննություն անցկացնելու դեպքերը»:

Արթուր Ղամբարյանն ասաց, որ հանձնաժողովն առանձնացրել է նաեւ տիպային խախտումները: Մասնավորապես՝ սեռական բնույթի խախտումների կամ անչափահասների նկատմամբ քննիչները ուշադիր չեն լինում հարցաքննության անցկացման կամ դատավարական կարգավիճակ տալու հարցում, երկրորդը գույքային իրավունքների պաշտպանության հարցն է. «Օրինակ` ունեցել ենք դեպք, երբ քննիչը գույքի վրայից կալանքը հանել է, սակայն անշարժ գույքի կադաստր ուղարկել 45 օր անց: Մյուս տիպային խախտումն վերաբերում է այն դեպքերին, երբ քննիչը «մոռանում» է գործի կողմերին ուղարկել որոշումը, եւ նա զրկվում է այն բողոքարկելու հնարավորությունից: Մյուս կարգը վերաբերում է դատախազի ցուցումները չկատարելուն, որը կարող է հանգեցնել իրեղեն ապացույցի կորստին:

Իսկ թե երբ են արդարացվում քննիչները, Ղամբարյանն ասաց, որ հաճախ դատախազներից ստանում են միջնորդություններ, որոնք շաբլոնային են, թե իբր քննիչը տասը օր որեւէ գործողություն չի կատարել. «Դրանք սկզբում մերժվեցին, եւ մենք ասում ենք՝ դատախազ, ասեք, թե ինչ գործողություն պետք է կատարվեր, որ չի կատարել քննիչը: Ի վերջո` քննիչը պարտավոր չէ ամեն օր գործողություն կատարել»:

Հարցին, թե հաշվի առնելով, որ դատախազության միջնորդությունները մեծամասամբ մերժվել են, հրապարակումներ են լինում, որ դատախազների եւ քննիչների միջեւ կա՞ն հակասություններ, Ղամբարյանն ասաց. «Շատ բնական է, որ կոնկրետ գործի շրջանակներում քննիչն ու դատախազն ունեն տարբեր դիրքորոշումներ, դա նույնիսկ ես ողջունում եմ: Ասել, որ այն ինստիտուցիոնալ հակասություն կա, ես նման գնահատական կամ եզրակացություն տալ չեմ կարող»:

Ղամբարյանի խոսքով, որ նախ պետք է մտածել, են ինչո՞ւ են դատախազներն այդքան միջնորդություններ ներկայացրել, գուցե մտածում են, որ իրենց աշխատանքին գնահատական է տրվելու, թե որքան միջնորդություններ են ներկայացնում:

Մեր հարցին, թե բացի հսկող դատախազներից Գլխավոր դատախազը նույնպես միջնորդություն ներկայացրել է Կարգապահական հանձնաժողովին, Ղամբարյանը պատասխանեց, որ երկու դեպքով միջնորդություն ներկայացրել է Գլխավոր դատախազը: «Վերջին դեպքը վերաբերում էր Աբովյանի քննչական բաժնի պետին պատասխանատվության ենթարկելուն: Հարուցվել է կարգապահական վարույթ մանրամասն ուսումնասիրել ենք, որի արդյունքում պարզվել է, որ այստեղ օրենքի կոպիտ խախտում գոյություն չունի»,- ասաց նա:

Տպել
6740 դիտում

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է