Վանաձորում զուգարանի վերածված ՔԿԱԳ նախկին շենքը մասնավոր է (Ֆոտո)

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժնի նախկին շենքը համայնքային ենթակայության տակ չի գտնվում, այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը, նշելով, որ շենքը մասնավոր է:

Թե ով է շենքի ներկայիս սեփականատերը, բաժնի պետը դժվարացավ ասել:

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին ԶԱԳՍ-ի շենքը, որ գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում, վերածվել է աղբանոցի ու հասարակական զուգարանի, իսկ որպես զուգարանի թուղթ օգտագործվում է մարդկանց փաստաթղթերն ու արխիվները, պետական փաստաթղթերի նմուշներն ու անգամ քաղաքացիների լուսանկարները:

ՔԿԱԳ Վանաձորի տարածքային շենքը 2013թ.-ից հետո տեղափոխվել է Վանաձորի քաղաքապետարանի առաջին հարկ: Ղեկավարությունն իր հետ տարել է փաստաթղթերի մի մասը միայն, մի մասն էլ թողել այդպես թափթփված վիճակում:

Լրատվամիջոցների հետ զրույցում ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի պետ Հասմիկ Այվազյանը հայտնել է, թե կարեւոր փաստաթղթերը իրենք իրենց հետ տեղափոխել են, իսկ շենքում թողել են անկարեւորները, մինչդեռ եթե անգամ այդ փաստաթղթերը, որոնց մի մասն անգամ կնիքված է` անկարեւոր են, ապա դա ՔԿԱԳ-ի տարածքայինի ղեկավարությանն իրավունք չէր տալիս նման կերպ վարվել: Ոչնչացման ենթակա փաստաթղթերը պետք է ոչնչացվեին այրման եղանակով, որը փաստացի այսքան տարի չի արվել:

Իսկ շենքը, որ գտնվում է ամռանը հազարավոր վանաձորցիներ հյուրընկալող Վանաձորի արհեստական լճերի տարածքում, այսօր արդեն գարշահոտությամբ է բուրում, ու չի բացառվում, որ օրերից մի օր էլ այն կհրկիզվի թափառաշրջիկների ու հարբեցողների կողմից, ովքեր ամեն անբարո արարք կատարում են շենքի ներսում, որի ապացույցը ներարկիչներն ու պահպանակներն են:

Տպել
2927 դիտում

Վրաստանի նախկին նախագահը վերադառնում է քաղաքականություն՝ որպես ընդդիմադիր

Է. Ղազարյանի ՀՀԿ-ական անցյալը հայտնի էր. բայց նա ապացուցեց այն, ինչ պահանջվում էր հանրաքվեն նախաձեռնողներից. Ռ.Ռուբինյան

Գեղարքունիքում ավարտվել է անասնագլխաքանակի հաշվառումը. նվազել է խոշոր, ավելացել մանր եղջերավոր անասունների գլխաքանակը

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել