12 ամիս կտրվի գիշերային ակումբները շենքերից հանելու համար. փաբերը կմնան

Գիշերային ակումբները բազմաբնակարան շենքերին հարող հատվածներից հանելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի նախորդ տարի տված հանձնարարականից հետո օրենսդրական նախաձեռնության փաթեթ է պատրաստվել: Մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծն այժմ գտնվում է նախարարական կոմիտեում, եւ մի քանի օր հետո այն կհայտնվի կառավարության նիստի օրակարգում: Փաթեթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբում մի քանի ամիս է ներգրավվել է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդեւանյանը: «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Վարդեւանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ի՞նչ մեխանիզմներով են գիշերային ակումբները, կարաոկեները եւ այլ ժամանցի վայրերը դուրս բերվելու բազմաբնակարան շենքերից, եւ ի՞նչ լուծումներ են մշակվել, որպեսզի եւ բնակիչները գոհ մնան եւ գործարարները չտուժեն:

- Պարոն Վարդեւանյան, մենք գիտենք, որ մի քանի ամիս է ինչ դուք աշխատանքային խմբում եք, մինչդեռ հանձնարարականը մեկ տարի առաջ է տրվել: Վարչապետի հանձնարարականի վերաբերյալ ի՞նչ քայլեր են կատարվել մինչ օրս:

- 2017 թվականի հուլիսին ես ստացա ցուցում վարչապետից՝ մասնակցել աշխատանքներին: Խոսքը գնում էր օրենքի մշակման մասին: Մենք մեր գործընկերների հետ բավականին հետաքրքիր օրենսդրական աշխատանք ենք կատարել: Նոյեմբերի երկրորդ կեսին մենք արդեն ունեցանք օրենքի նախագիծը: Նախագիծը նախարարական կոմիտեում երեկ է քննարկվել:

- Ո՞ր օրենքում եք փոփոխություններ նախաձեռնել, թե՞ օրենսդրական փաթեթ է:

- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենք ունենք, որով կարելի է ասել, ամբողջությամբ կարգավորվում են հանրային սննդի օբյեկտների, ծառայություն մատուցող օբյեկտների գործունեությունը: Փոփոխություններ ենք նախաձեռնել այդ օրենքում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, «Տեղական տուրքի մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում եւ «Երեւան քաղաքի մասին» օրենքում:

- Տնտեսվարողներին խիստ պատի՞ժ է սահմանվելու:

- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով ենք այդ հարցը կարգավորել: Հեստապարային ակումբների տեղակայումը (ստրիպտիզ-բարերը-խմբ.) բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներում, ինչպես նաեւ պատմամշակութային հաստատությունների, հիվանդանոցների, պետական եւ ՏԻՄ-երի վարչական շենքերի տարածքներում օրենքի ուժով արգելվելու է: Խոսքը ոչ միայն հեստապարային ակումբների, այլեւ՝ դիսկոտեկների, կարաոկեների, շոգեբաղնիքների մասին է: Բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքներում արգելելու ենք նման տեսակի ծառայություն մատուցող օբյեկտների գործունեությունը:

- Փաբերը, ռեստորանները չե՞ն մտնում այդ արգելքի տակ:

- Մենք ուսումնասիրում ենք, եւ լուծումը փորձել ենք տալ հաշվի առնելով՝ համաչափությունն ու ոսկե միջինը: Պատկերացնում ենք, որ ցանկացած քաղաք, տրամաբանական է, որ ունենում է սրճարաններ, ռեստորաններ: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այն օբյեկտներում, որոնք տեղակայվում են բազմաբնակարան շենքերում, ինչն էլ ենթադրում է՝ մարդկանց շատ ավելի մեծ հոսք, վարքագծային դրսեւորումներ են լինում, որ պարունակում են ակնհայտ ռիսկ վարչական կամ ընդհուպ մինչեւ քրեորեն հետապնդելի արարքների կատարման:

-Մենք գտել ենք, որ սրճարանի, ռեստորանի կամ փաբի աղմուկն էկվիվալենտ չէ այն աղմուկին, այն ռիսկայնությանը, որն առկա է գիշերային ակումբների, կարաոկենետրի, դիսկոտեկների գործունեության պարագայում:

Մենք հաշվի ենք առնում լռության պահպանման վերաբերյալ այժմ գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կարգավորումները: Այդ հարցին լուծում ենք տալու օրենսգրքում փոփոխություններով: Այսօրվա կարգավորումները, որոնցով, աղմուկի համար առաջին անգամ որպես պատասխանատվության միջոց է սահմանվում նախազգուշացումը, ակնհայտորեն մեղմ է: Մենք պատկերացնում ենք, որ շատ ավելի խիստ պետք է լինի մոտեցումը: 23:00-ից ցանկացած օբյեկտի կամ նույնիսկ անձի կողմից լռության կարգի խախտումն առաջացնելու է լուրջ հետեւանքներ:

- Ենթադրենք՝ օրենքն ընդունվում է 2018 թվականին: Ո՞ւր են գնում գիշերային ակումբները, եւ մնացած ժամանցի օբյեկտները:

- Մենք նախատեսում ենք անցումային ժամկետ: Խոսքը գնում է օրենքն ընդունելուց հետո 12-ամսյա ժամկետի մասին: Ցանկացած նմանատիպ օբյեկտի սեփականատեր համայնքի ղեկավարի, քաղաքաշինության կոմիտեի հետ կարող է ընտրել իր օբյեկտի համար ցանկացած այլ վայր կամ փոխել իր գործունեության տեսակը, կամ էլ փակել: Դա իր որոշելիքն է: Մեկ տարի ժամկետը լավ լուծում է եւ կարծում եմ՝ մտահոգություն ունենալ պետք չէ: Մենք օրենքով նաեւ կնախատեսենք, որ նման օբյեկտի տեղափոխումը կամ ցանկացած այլ լուծում չպետք է լինի ի հաշիվ քաղաքացիների հանգստի իրավունքի: Բազմաբնակարան շենքից նման օբյեկտի գտնվելու հեռավորությունը հետագայում կսահմանվի ենթաօրենսդրական ակտերով՝ ավագանու որոշում եւ այլն:

- Քանի՞ գիշերային ակումբ, կարաոկե եւ շոգեբաղնիք կա, որ գտնվում է բազմաբնակարան շենքի տարածքում:

- Խոսքը գնում է 22 օբյեկտի մասին՝ 10 հեստապարային ակումբ, 2 դիսկոտեկ եւ 10 կարաոկե: Մի հետաքրքիր տվյալ էլ ասեմ: Երեւան քաղաքից դուրս մենք նման օբյեկտ չունենք, որը տեղակայված լինի բազմաբնակարան շենքի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում: Երեւան քաղաքից դուրս մենք նման խնդիր չունենք:

- Իսկ բիզնեսմենները, որոնք նման ծառայությունների մատուցմամբ են զբաղվում չե՞ն դժգոհում, թե այս ինչ եք անում, հազիվ մի կարաոկե ենք բացել եւ աշխատում ենք:

- Պատահական չէ, որ հանձնարարականը տրվել է տնտեսական զարգացման եւ  ներդրումների նախարարությանը: Նախարարությունն ուղղակի կապն ապահովողն է գործարար միջավայրի եւ տնտեսվարողների միջեւ: Տարված աշխատանքների ժամանակ դիմադրություն կամ կոշտ մոտեցում այս հարցով չի եղել, որովհետեւ յուրաքանչյուր նման գործունեություն ծավալող անձը պետք է իմանար, որ խնդիր ունի նաեւ բաժնային սեփականության հետ: Եթե մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը ավելի բարձր լիներ, ապա հավատացած եղեք մի քանի դատական գործ էինք ունենալու, որով վիճարկվելու էր նման օբյեկտների առհասարակ տեղակայման որոշումը բազմաբնակարան շենքերի տարածքներում՝ անկախ այս օրենքի լինելուց կամ չլինելուց:

Տպել
12576 դիտում

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել