Իրանական գազը եւ «Գազպրոմի» խանդը. խմբագրական

Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի գնի ձեւավորման վերաբերյալ դեռ 4 տարի առաջ կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչեւ 2018 թվականի ավարտը: 

Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:

Գազի գնի թեման Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում նոր հմայք է ձեռք բերել: Խնդիրն այն է, որ մեր սպառողները գազի համար վճարում են մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսաստանցի սպառողները: Սա նորմալ էր մինչեւ այն պահը, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, այսինքն` նույն Ռուսաստանի հետ հայտնվեց միեւնույն տնտեսական տարածքում: Այսինքն` զուտ տնտեսական իմաստով հիմա հայ սպառողն ու ռուս սպառողը ապրում են նույն «թաղամասում», որտեղ գործում են տնտեսական նույն հարաբերությունները: Եթե, օրինակ, Ռոստովում գործունեություն ծավալող տնտեսվարողը իր արտադրության մեջ օգտագործում է գազ, որի մեկ խորանարդ մետրի գինը 45 դրամ է, իսկ Եղեգնաձորում գործունեություն ծավալող տնտեսվարողը այդ գազը գնում է 120 դրամով, ապա դա ուղղակիորեն հակասում է «տնտեսական միասնական տարածքի» տրամաբանությունը: Եթե տնտեսական այդ միասնական տարածքում չի գործում գազի ազատ շուկա, ապա պետք է գործի միասնական սակագին: Հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ կառավարությունը գազի խիստ ցածր գնի միջոցով սուբսիդավորում է ՌԴ տարածքում գործող տնտեսվարողներին: Իսկ տնտեսագիտական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ կառավարությունը դրանով ուղղակի «քցում է» հայաստանյան տնտեսվարողներին:

Այս ֆոնին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երեկվա հայտարարությունը, թե ՀՀ կառավարությունը պահպանելու է արտոնությունները վերամշակող ձեռնարկություններին, սոցիալապես անապահովներին, սահմանամերձ գյուղերին, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորիչ չի հնչում: Մեր վերամշակողները նույնիսկ կառավարությունից մեծահոգաբար ստացած արտոնություններից հետո գազի դիմաց վճարում են առնվազն երկու անգամ շատ, քան իրենց ռուսաստանցի «կոլեգաները»: Իսկ ԵՏՄ մտնելուց հետո մեր գործարարների հիմնական տնտեսական մրցակիցները հենց այդ «կոլեգաներն են»՝ ռուս վերամշակողները: Ու այդպիսով` մեր տնտեսվարողները ի սկզբանե դառնում են անմրցունակ ԵՏՄ տարածքում՝ այն «180 միլիոնանոց շուկայում»:

Իրավիճակը էլ ավելի է «հմայիչ» դառնում, երբ հաշվի ենք առնում, որ մեր հարեւան Իրանn աշխարհի ամենամեծ գազի պաշարներ ունեցող երկրներից է եւ արդեն երկու տասնամյակ փորձում է մուտք գործել Հայաստանի գազի շուկա ու ոչ մի կերպ չի կարողանում: Հայկական կողմը պաշտոնապես նույնիսկ չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու վերաբերյալ: Չի բանակցում, որովհետեւ դա բառիս բուն իմաստով նյարդայնացնում է «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը՝ ՌԴ կառավարությանը:

Երեկ armtimes.com կայքn ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մեր տեղեկություններով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերջին այցի ընթացքում Իրանը համաձայնություն է տվել Հայաստանին ներքին սպառման համար գազը մատակարարել շատ ավելի էժան գնով, քան հիմա Հայաստանը գնում է Ռուսաստանից։ Տեղեկություններ կան նույնիսկ, որ Իրանից ներքին սպառման համար կարող է գազ գնել նաեւ Վրաստանը եւ այդ գազը, հասկանալիորեն, տարանցվելու է Հայաստանի տարածքով։

Եթե գործարքը տեղի ունենա, Հայաստանը ներքին սպառման համար անհրաժեշտ գազի մոտ 30 տոկոսը կգնի Իրանից եւ մի որոշ քանակություն էլ՝ որքան թույլ կտա Իրան-Հայաստան գազամուղը, կտարանցի Վրաստան։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական մամուլով վերջին օրերին բարձրացված հակահայկական հիստերիան կարող է կապ ունենալ ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի, այլեւ Իրան-Հայաստան գազային նոր գործարքի հնարավոր կնքման հետ»,- գրել է կայքը:

Չնայած պաշտոնապես Հայաստանը եւ Իրանը չեն բանակցում իրանական գազը Հայաստանի ներքին սպառման համար ներկրելու շուրջ, սակայն ոչ պաշտոնապես նման բանակցություններ եղել են միշտ: Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գազ մատակարարել եւ նույնիսկ թափանցիկ ակնարկներ են արել, որ պատրաստ են գազը շատ ավելի էժան գնով մատակարարել: Սակայն «Գազպրոմը» որեւէ կերպ չի համաձայնում դրան եւ անգամ չնչին զիջումների չի գնում:

Մի ուշագրավ փաստ: Դեռ երկու տարի առաջ Իրանի կառավարությունը 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացրեց Հայաստանին, որով պետք է գազիֆիկացվեր Մեղրին եւ Ագարակի մի մասը, եւ գազը պետք է մատակարարեր Իրանը: Խողովակաշարերը եւ ներքին ցանցը կառուցվեց, անցած տարվա դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ այդ քաղաքների «գազիֆիկացման ավարտի» շնորհանդեսը, այրվեց խորհրդանշական ջահը ու.... ու վերջ: Մինչեւ հիմա Մեղրիի ու Ագարակի սպառողները գազ չունեն: Թերեւս, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նույնիսկ երկու փոքր քաղաքներ իրանական գազ չեն ստանում այն պարզ պատճառով, որ դա դուր չի գալիս «Գազպրոմին» եւ դրա սեփականատիրոջը:

Տպել
12082 դիտում

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը